Երկար դադարից հետո ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել «Յուրգորդեն» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այսօր՝ մայիսի 11-ին, ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է արտասահմանում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնց առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու է հրավիրվել կրկին հավաքականի ղեկը ստանձնած Վարդան Մինասյանը: Կրկին հավաքականի մարզիչ նշանակվելուց հետո Մինասյանն ասել էր, որ Մովսիսյանը կրկին կհրավիրվի հավաքական, եթե նրա ելույթները եվրոպական թիմում բավարար լինեն: Մովսիսյանը վերջին անգամ հավաքականում խաղացել է 2015 թ. հոկտեմբերի 11-ի Եվրո 2016-ի ընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղում:

Այդ հանդիպումը մեծ սկանդալ առաջացրեց: Դրանից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ թիմում դավաճանություն է եղել: Դրանից հետո նրա հրահանգով հավաքական չէին հրավիրվում Գեւորգ Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանը եւ նույն Մովսիսյանը:

Մովսիսյանն այս տարվա մարտին է տեղափոխվել է «Յուրգորդեն»: Դեռ չի հասցրել իր ողջ հնարավորությունները ցույց տալ թիմում: Ամեն դեպքում երեկ՝ մայիսի 10-ին, իր առաջին տիտղոսն է նվաճել նոր թիմի կազմում: «Յուրգորդենի» հետ դարձել է Շվեդիայի գավաթի խաղարկության հաղթող: Եզրափակչում նրա թիմը 3:0 հաշվով առավելության է հասել «Մալմյոյի» նկատմամբ: Նա հայտավորված է եղել հանդիպմանը, սակայն չի մասնակցել:

Բացի Մովսիսյանից՝  ընկերական 2 հանդիպումներին հրավիրված մյուս լեգեոներներն են.

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)             

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         

Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)                          

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                    

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա    

Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)    

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)                

Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)  

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  

Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)  

Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան) 

Մայիսի 29-ին Հայաստանը հանդիպելու է Մալթայի, հունիսի 4-ին՝ Մոլդովայի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6221 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ