Երևան
12 °C
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ցանկանում է տարվա մեջ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Նա Երեւան էր ժամանել երեկ՝ մայիսի 7-ին, եւ այսօր Ազգային ժողովի շենքում՝ օթյակից հետեւում էր ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում ընտրվում է ՀՀ վարչապետը: Լրագրողներն առիթն օգտագործել ու մի քանի հարց են տվել նրան:
- Եկե՞լ եք Նիկոլ Փաշինյանին Ձեր աջակցությունը հայտնելու:
- Այո՛, աջակցությունը հայտնելու Նիկոլին եւ ժողովրդին, ինչպես նաեւ ներկա լինելու քվեարկությանն ու խորհրդարանի ժողովին: Շատ ուրախ եւ հպարտ եմ ներկա լինելու համար:
- Ինչպե՞ս է:
- 2015 թ.՝ System of a Down-ի շոուի ժամանակ մեր տեսած եռանդը եւ երիտասարդների ժպիտներն արդեն տեսանք նաեւ Հայաստանի փողոցներում: Այդ նույն եռանդն էր, նույն ուրախությունը, որ այս հեղափոխության կարեւոր մասը եղավ: Եւ ես գիտեի, որ այդ ժպիտները սրան պետք է հասնեին: Չգիտեի՝ ինչքան ժամանակից դա կլինի, բայց հայտնի էր, որ այս նոր եռանդը, նոր ուրախությունը մի տեղ պետք է հասներ:
- Որքա՞ն ժամանակ եք Երեւանում անցկացնելու եւ հնարավո՞ր է, որ մտափոխվեք ու համերգ տաք:
- Հիմա հենց Ազգային ժողովի մեջ համերգ եմ տալու (կատակում է): Ո՛չ: Շատ չեմ մնալու՝ 1 շաբաթի չափ, բայց շուտով հետ եմ գալու:
- Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ահռելի արտագաղթ էր, հուսահատություն: Դուք ի՞նչ եք կարծում, այս հեղափոխությունից հետո... ի՞նչ են ասում Ձեր ընկերները, վերադառնալո՞ւ են: Կլինի՞ այդ ներգաղթը:
- Անպայման: Դա ժամանակի հարց է: Ժամանակի ընթացքում, բարեփոխումների հետ եւ դրական փոփոխությունների հետ միասին, կարծում եմ, կփոխվի այդ արտագաղթը, եւ մարդիկ պետք է սկսեն հետ գալ: Երբ դուք ունենում եք հասարակություն, որտեղ մարդիկ հավասար են, որն ազատվել է կոռուպցիայից եւ մի քանի խնդիրներից, ինչպիսին է, օրինակ, գործազրկությունը, եւ ներդրումներ է բերում երկիր... քանի որ, երբ այդպիսի բաները նվազում են, երկրի նկատմամբ վստահությունը մեծանում է, եւ ավելի շատ ներդրումներ կլինեն, ավելի շատ աշխատատեղեր կլինեն, մարդիկ հետ կգան եւ պոզիտիվ կլինեն: Սա տեղի է ունենալու, պարզապես մի քանի տարիների հարց է: Պետք է համբերատար լինենք, պետք է ջանասիրաբար աշխատենք, որ այդ փոփոխությունները մեր երկրի համար հնարավոր դառնան: Ես տեսնում եմ, որ Հայաստանում մարդիկ շատ դրական են տրամադրված, եւ սա միայն սկիզբն է:
- Դուք ի՞նչ դեպքում կգաք Հայաստան ապրելու:
- Արդեն գալիս եմ (ծիծաղում է): Ես թափառական մի անձ եմ, քանի որ երաժիշտ եմ եւ ողջ տարին պտտվում եմ աշխարհով, բայց ուզում եմ, անպայման տարին 2 ամիս Հայաստանում մնալ, ինչպես 2 ամիս Նոր Զելանդիայում մնում եմ: Բայց անպայման մի տեղ ուզում եմ գտնել Հայաստանում:
- Առաջիկայում սպասվո՞ւմ է համերգ:
- Անպայման մի ուրիշ օր պետք է համերգի պատրաստությունն անենք, բայց հիմա այդ պատրաստությունը չկա դեռ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT