Երևան
12 °C
Հայ հանրությունը լարված սպասում է մայիսի 8-ին: Այդ օրը Հայաստանը կունենա լեգիտիմ վարչապետ, կամ իրադարձությունները կստանան բոլորովին անկանխատեսելի ընթացք: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ որեւէ ցնցում մայիսի 8-ին չի լինի, եւ թավշյա հեղափոխությունը կհասնի իր հերթական հանգրվանին: Հերթական, բայց ամենեւին ոչ վերջին: Ըստ ամենատրամաբանական սցենարի, դրանից հետո կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում միայն կձեւավորվի նոր իշխանություն:
Մինչ այդ երկրում այսպես թե այնպես տիրելու է թույլ կամ ուժեղ արտահայտված անորոշության մթնոլորտ, քանի որ իշխանության կարեւորագույն մարմնում՝ խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ թեկուզ տեսականորեն այդ ուժը կարող է ցանկացած պահի ինչ-որ քայլեր անել թավշյա հեղափոխության դեմ: Դրա հավանականությունը քիչ է, բայց հանրությունը կարծես որոշակի կասկածներ ունի: Այդ կասկածները, անշուշտ, ցանկացած պահի շատ արագ կվերածվի, պատկերավոր ասած, մոբիլիզացիոն ռեսուրսի, եւ հանրությունը մեծ հաճույքով եւս մի հաղթանակ կտոնի խորհրդարանական ներկայիս մեծամասնության նկատմամբ, ինչպես արեց դա մայիսի 2-ին: Եվ խորհրդարանական մեծամասնությունը արդեն գիտակցում է դա: Հավանաբար: Այնպես որ, ապագա իշխանությունը հակահեղափոխության հնարավոր վտանգները չեզոքացնելուն զուգահեռ արդեն պետք է պատրաստվի իր հիմնական գործառույթին՝ երկրի կառավարմանը:
Այստեղ նոր իշխանությունը, անշուշտ, հանդիպելու է բազմաթիվ մարտահրավերների: Որո՞նք են դրանք:
Առաջինը, թերեւս հանրության մի որոշակի հատվածի մեջ ձեւավորված չափազանցված սպասումներն են, մասնավորապես սոցիալ-տնտեսական կյանքում կայծակնային փոփոխությունների առումով: Այդպիսի փոփոխություններ, անշուշտ, չեն լինելու: Դա հակասում է թավշյա հեղափոխության տրամաբանությանն ու բովանդակությանը: Օրինակ, կարող են ձեւավորվել սպասումներ, որ վաղը առավոտյան նոր իշխանությունը այսօրվա մեծահարուստներից խլելու է նրանց ողջ ունեցվածքը եւ կեսօրին դա բաժանի չքավորներին: Սա, իհարկե, խտացված գույներով, բայց մոտավորապես նման սպասումներ լինելու են, որոնք, իհարկե, չեն արդարանալու: Եվ այդ մասին հեղափոխության առաջնորդները հստակ հայտարարություններ են արել իրենց բազմաթիվ ելույթներում:
Մյուս սպասումը այն է, որ վաղը առավոտյան սեւ համազգեստներով մինչեւ ատամները զինված «սպեցնազը» ձերբակալելու է մեծ ու փոքր քրեական տարրերին, որոնք տարիներ շարունակ համագործակցելով իշխանության ու օլիգարխների հետ, կեղեքել ու ստորացրել են շարքային քաղաքացուն, կեղծել ընտրությունները, յուրացրել որոշակի ռեուրսներ եւ այլն, եւ այսպես շարունակ: Բնականաբար, դա նույնպես չի լինելու, եւ այդ սպասումները եւս չեն արդարանալու:
Նմանատիպ սպասումների ցանկը հնարավոր է անվերջ շարունակել, բայց վստահաբար կարելի է պնդել, որ այսպիսի հիասթափությունները եղանակ չեն ստեղծելու: Հանրության մեծագույն մասը բոլորովին այլ սպասումներ ունի, եւ նոր իշխանությունը պետք է աշխատի հենց այդ սպասումներն արդարացնելու ուղղությամբ: Ու դրանք բոլորովին չափազանցված չեն: Օրինակ, արհեստական մոնոպոլիաների վերացումը, կոռուպցիայի մակարդակի էական նվազեցումը, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման բացառումը, օրենքի առաջ հավասարության մթնոլորտը, հովանավորչությունը եւ այլն, եւ այսպես շարունակ:
Առաջին հայացքից սրանք այնքան բարդ հարցեր են, որոնց լուծման համար երկարուձիգ տարիներ են պետք: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Խնդիրն այն է, որ անցած տարիներին այդ երեւույթների գոյությունը նույնիսկ իշխանությունները չեն հերքել: Ու միշտ էլ տպավորություն են ստեղծել, թե դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ են բազմաթիվ ու բազմապիսի ռազմավարություններ, հայեցակարգեր, ծրագրեր, օրենսդրական փոփոխությունների փաթեթներ եւ այլն: Բայց այդ ամենը արվում էր միայն պայքարի տպավորություն ստեղծելու համար: Իրականում չկար այդ երեւույթների դեմ պայքարելու ամենահզոր գործոնը՝ քաղաքական կամքը: Դրա առկայության դեպքում նույնիսկ հաստափոր ռազմավարությունների ու հայեցակարգերի կարիք չէր լինի, եւ պայքարը կտար շոշափելի արդյունք՝ գործող օրենքների կիրարկման պարագայում:
Ընդ որում, իրավիճակի էական բարելավման համար քաղաքական կամքի առկայությունը կարող է շոշափելի արդյունքներ տալ բավական կարճ ժամանակահատվածում: Օրինակ, որեւէ գերատեսչության ամենավերին օղակում կաշառքով հարց լուծելու հնարավորությունը բացառելու պարագայում հիմնահատակ փլվում է կաշառքի ամբողջ ուղղահայաց սխեման: Միայն սրա արդյունքում կարելի է ստանալ կոռուպցիայի մակարդակի, մեղմ ասած, էական նվազում, ասենք՝ մի քանի ամիսների ընթացքում, եթե ոչ ավելի արագ:
Կամ տնտեսության ապակենտրոնացումը, կամ ինչպես ասում ենք՝ ապամոնոպոլիզացիան: Ակնհայտ է, որ ներկայիս խայտառակ վիճակն ամենեւին էլ պայմանավորված չէ Հայաստանի անկատար օրենսդրությամբ կամ համապատասխան նորմատիվ ակտերի բացակայությամբ: Մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները ստեղծվել եւ գործում են քաղաքական որոշումների ու ակնհայտ հովանավորչության շնորհիվ: Եթե լինում է քաղաքական որոշում, որ մոնոպոլիաներ չեն լինելու եւ դրանք չեն ունենալու իշխանության հովանավորչությունը, ապա այդ արհեստականորեն ստեղծված օլիգոպոլիաների գոյությունը ուղղակի դառնում է անհնար: Իսկ դա բավական արագ փոխելու է տնտեսական մթնոլորտը Հայաստանում, աշխուժացնելու ու առողջացնելու է այն եւ, անկասկած, նպաստելու է սոցիալական վիճակի որոշակի բարելավմանը ոչ շատ երկար ժամանակային հատվածում:
Այլ կերպ ասած, նոր իշխանությունը ունի իր հիմնական ուժը՝ քաղաքական կամքը անմնացորդ օգտագործելու հնարավորություն: Եթե սրան գումարում ենք վստահության շատ բարձր մակարդակը, ապա ակնհայտ է դառնում, որ կա հանրության տրամաբանական սպասելիքները լավագույնս արդարացնելու բացառիկ հնարավորություն: Սպասում ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT