Երևան
12 °C
Դերասանուհի Լալա Մնացականյանը, որը հայտնի է նաեւ իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով, այս օրերին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական շարժմանն ու մշտապես կանգնած էր քաղաքացիների կողքին: Համաժողովրդական պայքարի հաղթանակի եւ հետագա սպասելիքների մասին ՀԺ-ն զրուցեց Լալա Մնացականյանի հետ:
- Տիկին Մնացականյան, դուք այն արվեստագետների թվում եք, ովքեր մշտապես աջակցում են ժողովրդին եւ սատարում իրենց կոչերով ու հորդորներով: Սպասո՞ւմ էիք, որ ժողովուրդն այսպես կհամախմբվի:
- Ժողովուրդը զարթնել է, ինքը հասկացել է, վայրկյանական վեր է թռել, ո՞նց ես քնից արթնանում ու լույս է բացվում՝ այդպես մարդիկ վեր են կացել ու հասկացել, որ իրենք կարող են շատ բան անել, որ իրենք կարող են փոխել, իրենք կարող են որոշել: Ես ուրախ եմ, որ այս շարժումն ի վերջո առաջնորդում էր ազնիվ մարդ: Ինձ համար Նիկոլը ազնիվ, կարգին մարդ է, ժողովրդին սիրող մարդ, իսկապես սիրող, եւ դա շատ կարևոր բան է: Ժողովուրդը չի գնում այն մարդու հետևից, որը չգիտի սիրում է, թե՛ չի սիրում, որը չգիտի՝ ինչ է ուզում: Ժողովուրդը գնում է այն մարդու հետևից, որին վստահում է եւ գիտի, թե նա ինչ է ուզում: Նիկոլը կոնկրետ ուզում է ինչ-որ բան անել այս երկրի համար, մարդիկ էլ գնում են կոնկրետ մարդու հետևից, կոնկրետ նպատակի համար: Մարդիկ տեսան, որ Նիկոլն էլ իրենցից մեկն է, մարդ է, որը չի թալանել, չի սպանել, օլիգարխ չի, իրենց նման հասարակ մարդ է, որը շիտակ է, որը սիրում է, հասկանում՝ ինչ է կատարվում: Նիկոլը գիտի՝ ինչ է ուզում, շիտակ ձևով տարիներ շարունակ պայքարել է եւ այսօր տեսնում է իր աշխատանքի արդյունքը:
- Դուք սպասու՞մ էիք նման դրական հանգուցալուծման: Սպասո՞ւմ էիք, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի վարչապետի պաշտոնից:
- Չէ, իր մարդկային տեսակից ելնելով՝ ես դա չէի սպասում, մտածում էի, որ էսքան հեշտ հնարավոր չի լինի: Ասում է՝ վիշապը մեռնում է, բայց վիշապը գլուխներ ունի չէ՞, ինքը թողել է իշխանությունը, բայց իր հետևից թողել է իր կուսակիցներին, որոնք ամեն ինչ կանեն, որպեսզի երկարաձգեն, բայց ի վերջո դա խելամիտ չէ: Երկարաձգել չի կարելի, անգամ շունչը փչելու ժամանակ ուզում է մի վնաս տա՝ նոր գնա: Չգիտեմ, երկիր մոլորակը մի պահ կանգ առավ, Աստված էլ ասաց՝ վայ, ինչ լավ ժողովուրդ եք, եկեք օգնեմ ձեզ ու օգնեց, մի խոսքով, կարող եմ ասել, որ սա հրաշք էր:
- Ինչպե՞ս կբնութագրեք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի վիճակը եւ արդյո՞ք հնարավոր կլինի արագ տեմպերով ոտքի կանգնեցնել երկիրն այդքան հարվածներից հետո:
- 20 տարի խմեցին մեր արյունը, էս ի՞նչ արեցին: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հայրենանվեր գործ արեց, որ հեռացավ, որովհետև մենք Հայաստանը փրկեցինք: Երբ ես բազմաթիվ ելույթներ էի ունենում դրսում, կոչ էի անում, որ մարդիկ ոտքի կանգնեն եւ քայլեր ձեռնարկեն, սրա դեմն առնեն, ես հույս ունեի, որ իսկապես իմ ձայնը լսելի կդառնա, որովհետև գնալով դատարկվում էր Հայաստանը, սա ազգադավ գործողություն էր իշխանությունների կողմից՝ բազմիցս ասել եմ: Նժդեհի ասածը, որ ազգի ամենամեծ թշնամին ինքներս ենք, սա ապացուցում էր:
- Ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Սպասելիքների մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ հարցի մեջ հուսահատության նոտաներ կան: Անկախ ամեն ինչից, ես այս մարդուն հավատում եմ: Մենք պետք է իր հետևից գնանք, մեր ընտրածի համար պատասխան տանք, մենք էլ ենք պատասխանատու եւ պիտի օգնենք: Քանի որ հեքիաթը իր մեջ պարունակում է ժողովրդի իմաստնությունը, իսկ հեքիաթները ժողովրդների իմաստնությունն են, իսկ հեքիաթի հերոսը միշտ հաղթում է, որովհետև հերոսի մեջքի հետևում կանգնած է իր ժողովուրդը: Հերոսն այս դեպքում ժողովրդի բերած հավաքական եւ սիրելի կերպարն է, իսկ ժողովուրդը թույլ չի տա, որ իր հերոսը չհաղթի:
- Մշակույթի ոլորտում, ձեր ոլորտում ի՞նչ հիմնական կետեր կառանձնացնեիք, որոնք արդիական են եւ անհապաղ ուշադրության եւ լուծման կարիք ունեն:
- Քանի որ մեր երկիրը մինչ այս բռնապետական էր, մշակույթը չուներ ազատություն, եւ երբ մեզ մոտ նշանակվում էին Մշակույթի նախարարներ՝ անում էին այն, ինչն իրենց թելադրվում էր վերևից, նրանցից ոչ մեկը երբևէ չի կարողացել ինքնուրույն որոշումներ կայացնել: Նշանակել են նախարար, բայց նախարարը ոչ մի որոշում եւ ոչ մի անկախ քայլ չի կարողացել ձեռնարկել: Հիմա ես կարծում եմ, որ մեր երկրում կլինի ազատ մրցակցություն, կշահի նաև մշակույթը: Քանի որ այնպիսի երկրում, որն ավելի շատ գնում էր բռնապետական ճանապարհով, չէր կարող մշակույթ զարգանալ, դա բացառված է: Այստեղ կարող են զարգանալ փոքրիկ հումորային ծրագրեր: Իսկ ի՞նչ է պետք ժողովրդին՝ ուտելիք եւ զվարճանք՝ փորձում են այնպես անել, որ դրանից ավելի ոչինչ չհասկանա մեր սերունդը: Երբ ամեն մի ոլորտ ղեկավարեն բանիմաց եւ գիտակ նախարարներ, որոնք ազատ կլինեն իրենց ընտրությունների մեջ, կախվածություն չեն ունենա քմահաճույքներից՝ բնականաբար մշակույթը շատ ավելի առաջ կգնա, որովհետև հիմա, երբ նայում եմ, թե համատարած ինչ է կատարվում, դա աբսուրդ է: Իհարկե, թատրոնները կան, կինոն կա, բայց դրանք երբեք առաջնային պլան չեն մղվել, առաջնային պլան են մղվել շոու ծրագրերը, զվարճանքը, որը մշակույթ չի կարող լինել: Մեզ մոտ դարձել էր ախպերական պետություն՝ դե կզանգեմ ախպորս, ախպերս կլուծի: Բարեկամ - խնամիական մոտեցումները սարսափելի բան են: Այն երկիրը, որտեղ թագավորել է վախը, մշակույթ լինել եւ զարգանալ որպես այդպիսին բացառվում է, չկա: Ստրկամտության, պնակալեզության եւ վախի պարագայում առաջին հարվածը գալիս է մշակույթին, իսկ աշխարհում ինտեգրվելու համար առաջնային քայլերից մեկն է մշակույթը: Թատրոնները ակամայից վերածվել են պալատական թատրոնների, որովհետև ղեկավարներ մնում էին միայն այն մարդիկ, որոնք իշխանամետ էին, ես չեմ տեսել մի թատրոն, որը ղեկավարեր ընդդիմադիրը: Թատրոնները ղեկավարողներից շատերը ոչ թե իշխանամետ են, այլ պարզապես թատրոնը պահելու համար ստիպված պետք է լինեն իշխանամետ, չնայած կարող է լրիվ այլ կարծիք ունեն, բայց ստիպված են: Մի մարդ իր այդ սիստեմով կաթվածահար է արել երկիրը՝ իր ամբողջ բնագավառներով, երկիրը կաթվածահար է եղել: Սակայն ես վստահ եմ, այսուհետ մարդիկ չեն վախենա իրենց կարծիքն արտահայտել, իրենց տեսակետն ունենալ:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին
Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք
Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա
Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց
2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից
Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան
Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել
Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի
Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ
Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ
ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները
Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել
«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան
Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը
Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ
Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով
Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ
Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել
Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել
Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել
ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը. Թրամփ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT