Երևան
12 °C
Հայաստանում իշխանափոխության պահանջով սկսված համաժողովրդական շարժմանը միացած մտավորականության շարքերն օրեցօր համալրվում են նաև սփյուռքի ներկայացուցիչներով:
Ի՞նչ ներդրում կարող են ունենալ մտավորականները Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, որ պետք է ձեւակերպվեն ու լուծում ստանան իշխանափոխությունից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցերին անդրադարձան Հայաստանում եւ սփյուռքում բնակվող մտավորականներից մի քանիսը: Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսսոր Լևոն Բեկլարյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանում կատարվող իրադարձությունները ունեն հսկայական խորը իմաստ՝ գլոբալ առումով:
Մոսկվայից տեսազանգի միջոցով կապ հաստատած ակադեմիկոսն անդրադարձավ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա վարչապետությանը՝ ասելով, որ երբ նա ընտրվեց, համարյա մի շաբաթ ոչ ոք չշնորհավորեց նրան. «Վրաստանը, Ռուսաստանը եւ էլի մի երկու երկրից՝ հաշված մարդիկ էին շնորհավորողները, իսկ ի՞նչ եղավ, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ, միանգամից սկսեցին եվրոպական, համաշխարհային մակարդակով հայ ժողովրդին շնորհավորել»:
Լևոն Բեկլարյանն անդրադարձավ նաև, թե ինչպես են նայում Ռուսաստանում թավշյա հեղափոխությանը եւ առհասարակ այս իրադրությանը: Նա նշեց, որ սկզբում Ռուսաստանում ոչ մի մեկանաբանություն չկար այստեղ կատարվածի շուրջ. «Ռուսական մամուլը սուս-փուս նայում էր, թե ինչ է կատարվում, բայց հետո սկսեցին քոմենթները, եւ հիմա կարող եմ ասել, որ երկու տեսակի վերաբերմունք կա թավշյա հեղափոխության շուրջ՝ մի մասը չեն հավատում, ասում են՝ գունավոր հեղափոխություն է եւ կապում են Ուկրաինայի հետ, իսկ մյուս մասն՝ անգամ իշխանական մարմիններում, նայում են, թե ինչ դրական օրինակներ կարելի է քաղել այդտեղ կատարվածից: Հայաստանի դրական փորձը շատ կարևոր է լինելու անգամ Ռուսաստանի նման հզոր երկրի համար, այնտեղ էլ վիճակը նույնն է, պարզապես ինչ-որ բան փոխելու համար շատ դժվար է»:
Լևոն Բեկլարյանի համոզմամբ՝ այսօր հայությունը վերադառնում է իր բազային հասկացողությանը. ասում է՝ ո՛չ թալանին, ո՛չ օլիգարխիային. «1990 թվականից հայերին կոչ արեցին, որ եկեք զբաղվենք վաշխառությունով եւ թալանով: Եկեք թալանենք Հայաստանը, ստեղծենք օլիգարխիա, լավ կզարգանանք, լավ առաջ կգնանաք: Օլիգարխիայի ներկայացուցիչները հայտնի են իրենց կլիչկաներով՝ կա՛մ կատվի, կա՛մ շան, ժողովրդի վերաբերմունքից է դա առաջացել եւ ցույց է տալիս ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ»:
Ճարտարագետ, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բարերար Լևոն Թորոսի բնորոշմամբ՝ արժեքները նյութական չեն, այլ հոգևոր, բարոյական մաքուր, համոզիչ ու արդար: Նրա հավաստիացմամբ՝ սփյուռքը պատրաստ է աջակցել երիտասարդներին, բերել ներդրումներ. «Ամենամեծ խոչընդոտն այն էր, որ չկար կառավարության մեջ որևէ լծակ, որ կարողանայիր օգնել Հայաստանին: Ամենամեծ խոչընդոտը հենց այս կառավարությունն ու իշխանությունն էին, և որևէ ձևով չէին կարող մտնել ու օգնել: Հիմա այդ խոչընդոտները չկան»:
Վերջինս ասաց, որ շատ ուրախ է, քանի որ թեկուզ կարճ ժամանակով, առիթ է ունեցել ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած այս շարժմանը: «Սփյուռքը կարող է լինել Հայաստանում ապրող երիտասարդների կողքին, կսատարի, որ ավելի հաջողակ լինեն, ներդրումներ կբերեն, տնտեսական եւ քաղաքական ձևով օգտակար կլինեն այս երիտասարդ շարժմանը»,-ասաց Լևոն Թորոսը:
Մտավորականները խոսեցին հետագա ծրագրերի, սպառնացող վտանգների մասին, նշեցին, որ իրենց խնդիրն է՝ ապահովել համաժողովրդական շարժումը ինտելեկտուալ, գաղափարական, հոգևոր հենքով եւ ջանալ թույլ չտալ, որպեսզի այժմ զարթոնքի մեջ գտնվող երիտասարդությունը կոտրվի: Կրոնագետ Վարդան Խաչատրյանն ասաց, որ անհրաժեշտ է նախեւառաջ վերացնել այն ամենը, ինչ բերել է այս ծանրագույն վիճակին. «Մենք Հայաստան ենք ներկրել ադրբեջանական կոռուպցիա, որի հետևանքով երկրի իշխանությունները մտածում են, որ երկրի տերը իրենք են, այն ամենը՝ ինչը պատկանում է ժողովրդին՝ դիտարկում են որպես սեփականություն եւ ի վիճակի են այդ ամենն ուղղակի յուրացնել»,-ասաց նա:
Վերջինս մտահոգություն հայտնեց, որ երկրում երկար տարիներ բացակայել է արդարադատությունը եւ հիշեցրեց արտասահմանյան դիտորդների կողմից նշված այն փաստը, թե՝ չկա երկիր, որտեղ հարյուրավոր մասնավոր անձանց պետության հետ հարաբերություններում տեղի ունեցող դատավարական պրոցեսներից ոչ մի մասնավոր անձ չի հաղթել:
Խաչատրյանը նշեց, որ մենք անկախ լրատվամիջոցների ոչնչացում ենք ունեցել, հնարավորություն է եղել մուտք գործել, գնել եւ օգտագործել տվյալ լրատվամիջոցը՝ տեղի իշխանության դիրքերն ամրապնդելու համար. «Վրեժխնդրություն էր սպասվում բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին ինչ-որ ձևով օգնություն ցուցաբերել ընդդիմությանը»: Վարդան Խաչատրյանն ամենածայրահեղ երևույթներից առանձնացրեց իշխանության ժառանգաբար փոխանցումը. «Մենք հասել էինք ժառանգական ավտորիտարիզմի, երբ մարդիկ գոյություն ունեցող ամեն ինչը համարում էին իրենցը, որը պետք է ժառանգեին իրենց երեխաներին»:
Վերջինս հույս հայտնեց, որ ապագա իշխանությունն առաջին հերթին հաշվի կառնի այս ամենը եւ ամեն գնով կկասեցնի, իսկ նախկինում ստեղծված իրավիճակը հետ կաճի այնպես, որ երկիրը, հայրենիքը դառնա թանկ. «Մեզ զարմացրեց այն, որ քառօրյայի ժամանակ մեր մարտիկների ոգեղեն էությունը կանգնեցրեց Ադրբեջանի նոր մակարդակի բարձրացված բանակը, ինչի՞ դա մեզ զարմացրեց, որովհետև մենք համարում էինք, որ այս ամենի միագումարում արժեզրկվել էր նաև հայրենիքը»:
Ռեժիսոր եւ դրամատուրգ Խաչիկ Չալիկյանն ասաց, որ մինչ այս շատերի մոտ դժգոհություն եւ անվստահություն կար մտավորականության հանդեպ. «Արդարացի դժգոհություն էր, բնական է, որովհետև մշակութային աղետի հետ միասին չէր կարող մտավորականների շերտը եւս չարժեզրկվել: Սակայն ուզում եմ ասել, որ ոչ միայն այս պահի թելադրանքով, այլ արդեն տարի ու կես է՝ ինչ մենք փորձում ենք այդ բացը լրացնել, մեր առաջնային խնդիրն այն է, որ մենք ուզում ենք բարձրաձայնել մտավորականության դերը հայ իրականության մեջ: Այսօրվա սպասված նոր երկրի մտավորականությունը կա եւ սա մեծ պատասխանատվություն է, այլ ոչ թե միայն հպարտանալու առիթ»,- ասաց Խաչիկ Չալիկյանը: «Սերժը իր ոհմակի հետ մի մեծ խնդիր լուծեց, դա այն էր, որ ժողովրդի տասնամյակների ատելությունը կուտակեց իր վրա, եւ իրենից հրաժարվելուց հետո մեզ մնաց սերը»,-ասաց դրամատուրգը: Վերջինս ընգծեց, որ այսօրվա մտավորականության դերն է այնպես անել, որ այդ սերը մնա ու տարածվի. «Կուզեի, որ հաղթականությամբ շատ չտարվեինք, որովհետև անձամբ ես զգում եմ բազմագլուխ հրեշի կտրված գլխի դավադիր շնչառությունը, գուցե դա իմ մեղքն է, բայց մենք պետք է զգոն լինենք եւ երբեք չթուլացնենք այդ մեծ պայքարի լիցքը»: Վերջինս կարևորեց, նոր գործերի մղող հիմնական ուժը համայն հայության միասնությունն է:
Երգահան Եղիշե Պետրոսյանի բնորոշմամբ՝ 1988-ից հետո՝ սա մեր միակ հնարավորությունն է՝ ինքներս մեզ արժեվորելու, նորից մեջքներս ուղղելու, քանի որ աննախադեպ մի բան է եղել, որ կարողացել ենք նմանատիպ հրաշք իրագործել:
Ըստ Եղիշե Պետրոսյանի՝ այսօր շատ պատասխանատու վիճակ է, չի կարելի ձեռքից բաց թողնել, այլ առաջին քայլից հետո պետք է գնալ երկրորդին. «Շատ կարևոր է կարողանալ կոնսոլիդացնել ամբողջ մտավոր եւ տնտեսական պոտենցիալը, որպեսզի պահենք ստեղծվածը: Սխալ էր կազինոյի մենեջերին դնել գրախանութի ղեկավարման մեջ, քանի որ նա այն գործում հաջողել էր, այս մեկում չէր կարող»:
«Մենք պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի բարոյական կողմը պահելով՝ բարոյական հիմքերի վրա դրվի այս ամենը, այլապես նորից կկանգնենք նույն կոտրած տաշտակի առջև: «Դիագնոզը այսօրվա մեր երկրի այսպիսին է՝ մենք տեսնում ենք մի դիակ, որը համայն աշխարհում պարտքեր է կուտակել եւ այդ դիակը փրկելու համար մեծ ծախսեր է պետք, դիակն այսօրվա Հայաստանն է՝ իր մեռած տնտեսությամբ, իր արյունահոսող վերքերով»,-եզրափակեց արվեստագետը:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին
Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք
Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա
Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց
2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից
Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան
Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել
Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի
Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ
Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ
ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները
Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել
«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան
Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը
Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ
Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով
Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ
Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել
Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել
Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել
ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը. Թրամփ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT