Երևան
12 °C
Քիչ առաջ ավարտվեց ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ու Ծառուկյան դաշինքի հանդիպումը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2 օր առաջ արդեն իսկ դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ընտրելու են ժողովրդի թեկնածուին՝ ի դեմս Փաշինյանի: Ըստ նրա՝ քննարկվել են մի շարք հարցեր, որոշվել է այնպես անել, որ Հայաստանը դրվի «ռելսերի» վրա:
Հարցին, թե քննարկվել են արտահերթ ընտրությունները, Փաշինյանն արձագանքեց, որ պարզ է, որ դա անհրաժեշտություն է այս պահին, իսկ ժամկետների հետ կապված կգան համաձայնության:
«Մենք բոլոր հարցերի շուրջ ունեցանք ընդհանուր ըմբռնում»,- նկատեց նա եւ հարցին՝ ինչի դիմաց է քվեարկում այս խմբակցությունը, գուցե կոալիցիա կազմելու, Փաշինյանն ասաց.
«Այդպիսի թեմաներ չենք քննարկում եւ կարծում եմ, որ ճիշտ էլ չէ, որ նման թեմաներ քննարկվի»,- ասաց նա եւ ընդգծեց, որ արտահերթ ընտրությունների գնալու են, եթե իրադարձությունները զարգանան ըստ նախատեսվածի:
«Պարզ է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Ժամկետների եւ մեխանիզմների մասին քննարկումներ կունենանք քաղաքական ուժերի հետ, չեմ կարծում, որ դա պետք է տեղի ունենա միանձնյա որոշմամբ: Բայց կա կարեւոր սկզբունք, մենք պետք է համոզված լինենք, որ կա համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ արդար ընտրություններ անցկացնելու համար: Մեզ պետք ենք այնպիսի ընտրություններ, որ ամեն ինչ արդար լինի»,- ասաց նա:
Ծառուկյան խմբակցության հետ հանդիպումից հետո խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ներքին աշխատանքային բովանդակություն ունեցող հարցեր են քննարկել, ինչի հետ կապված փուլային կներկայացնեն:
«Խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման, վստահաբար բոլորիդ տեղեկացնում եմ»,- ասաց նա և նշեց, որ լավ հասկանում են, որ կողմ քվեարկողների քանակի հետ կապված հարց կա:
«Առհասարակ Ծառուկյան խմբակցությունը մասնակցելու է 31 հոգով և միասնական»,- ասաց նա: Իսկ թե Գագիկ Ծառուկյանը կգա մասնակցելու նիստին, թե՝ ոչ, Էնֆիաջյանն ասաց, որ Ծառուկյանի որոշումն այստեղ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT