Երևան
0 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել մաքսային տեսուչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 01.08.2017թ.-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Գ.-ն իր բեռանատար ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսակետով արտահանել է ավելի քան 16 տոննա միրգ, ձկնեղեն ու խեցգետին որսալու սարքավորումներ: Սակայն մինչ արտահանումը Ա. Գ.-ն հայտարարագրել է միայն միրգը, իսկ մնացած ապրանքների վերաբերյալ հայտարարագրում որևէ նշումներ չի կատարել` նպատակ ունենալով դրանք արտահանել քողարկված եղանակով:
Բագրատաշենի մաքսակետում հսկողություն իրականացնող մաքսային տեսուչներն էլ, ստանալով արտահանման ենթակա հայտարարագրված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը, թույլ են տվել նշված ավտոմեքենայի բացթողումը մաքսային կետից` առանց դրանում առկա բեռը փաստացի զննելու: Հետագայում Վրաստանի համապատասխան ծառայությունների կողմից հայտնաբերվել են Ա. Գ.-ի կողմից չհայտարարագրված եղանակով արտահանված ապրանքներն ու արգելվել հետագա բեռնափոխադրումը:
Դրանից հետո Բագրատաշենի մաքսակետի տեսուչների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն չհայտարարագրված եղանակով ՀՀ-ից արտահանված բեռը որևէ անձի կամ կազմակերպությանը սահմանված կարգով ի պահ հանձնելու փոխարեն, մաքսային տերմինալին ի պահ է տրվել միայն դատարկ բեռնատար ավտոմեքենան: Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ ավտոմեքենան Գեղարքունիքի մարզ տեղափոխելու ճանապարհին մի շարք անձինք կազմակերպել են դրա բեռնաթափումն ու ապրանքների տնօրինումը, իսկ ավտոմեքենան հետագայում դատարկ վիճակում ի պահ է հանձնվել մաքսային տերմինալին:
Այսպիսով, հաշվի առնելով, որ հիշյալ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, այն քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար
Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին
5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները
Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը
17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները
Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան
Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը
Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)
Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին
Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում
Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են
Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է
Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով
Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան
Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք
Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու
Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին
Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը
Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է
Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում
© 2019 Հայկական ժամանակ