Երևան
12 °C
Գյումրիում վաղ առավոտից բազմամարդ երթ է մեկնարկել: Նախկին ցուցապաստառները չկան, փոխվել են նաեւ կարգախոսները: Այսօր երկու կարգախոս է վանկարկվում՝ «Նիկոլ, վարչապետ»,«ՀՀԿ հեռացիր»: Երթը մեկնարկել Թատերական հրապարակից, որին միացան դպրոցների աշակերտները, որոշ մանկավարժներ, բուհերի ուսանողները, դասախոսները, տարբեր կազմակերպությունների աշխատակիցները:



Ճանապարհին անակնկալ կերպով երթին միացան գործադուլ հայտարարած Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի բուժաշխատողները՝ տնօրենի գլխավորությամբ: Այսօր Գյումրու քայլերթին միացան նաեւ Ջավախքից եկած մեծաթիվ քաղաքացիները:




Վարդանանց հրապարակում քայլերթին միացավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Այս կուսակցության անդամները եւս այսօր քայլերթի առաջին շարքերում են: Ոստիկաններն ուղեկցում են քայլերթի մասնակիցներին:
Աշակերտները տեղյակ պահեցին, որ կան դպրոցներ, որոնց տնօրենները փակել են դռներն ու դուրս չեն թողնում իրենց մանկավարժներին եւ աշակերտներին: Նշվեցին թիվ 24 եւ 26 դպրոցները: Քայլերթն ուղղություն վերցրեց դեպի ՇՄ Կրթության վարչություն, որպեսզի վարչության պետից իմանան, թե ինչու է նման վարքագիծ դրսեւորվում: Կրթության վարչության շենքի դիմաց, երկարատեւ վանկարկումներից եւ վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ հանդիպում պահանջելուց հետո որեւէ մեկը շենքից դուրս չեկավ: Ներսից տեղեկացրեցին, որ չնայած աշխատանքային ժամ է, սակայն պետը տեղում չէ:
Գյումրեցի մանկավարժ, թիվ 26 դպրոցի պատմության ուսուցչուհի Ռուզաննա Կիրակոսյանը բոլորի ներկայությամբ հրաժարվեց իր «Վաստակավոր մանկավարժ» կոչումից ու բոլոր մանկավարժներին ու մտավորականներին կոչ արեց միանալ իրեն:
Չնայած աննախադեպ բազմամարդ է երթը, բախումներ չկան, ոստիկանները խիստ զգույշ են: Քայլերթի մասնակիցները քաղաքում պտտվելուց հետո հասան Հայուհու հրապարակ, փակեցին հրապարակ մտնող բոլոր փողոցներն ու տեւական ժամանակ երթեւեկությունը կանգ առավ:



Հենց այստեղ նրանց միացան Ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցի զինվորների ծնողներն ու ընտանիքների անդամները: Երբ հայտարարվեց, որ ՀՀԿ-ն հեռացել է խորհրդակցության, որոշվեց կանգ առնել եւ քայլ անել ժամը 18-ին:
Ի դեպ, այսօր Գյումրիում ոչ մի ցայտաղբյուրից ջուր չի գալիս: Սա տարօրինակ եւ աչքի զարնող երեւույթ է, քանի որ անգամ ձմռան ամիսներին, Գյումրիում ցայտաղբյուրները չեն ցամաքում:
Տեսանյութն՝ ավելի ուշ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT