Երևան
12 °C
Լուսանկարում՝ ձախից Հակոբ Հակոբյանը, աջից՝ սպանված Նվեր Հովհաննիսյանը
Երեկ՝ ապրիլի 23-ի երեկոյան, սպանվել է Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Վերջինը ժամը 18:55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. երեք ժամ անց հիվանդանոցում մահացել է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն): Քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկություններով, դեռ ձերբակալված չկա:
Նվեր Հովհաննիսյանի սպանության շուրջ տեղեկություններ շրջանառվեցին, թե նրան սպանել են ցուցարարները: Ըստ այդմ՝ Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է ցուցարարների երթը, ինչի ժամանակ էլ ցուցարարներից մեկի միջեւ վեճ է եղել, վերջինս էլ դանակով հարվածել է նրան: Այս տեղեկությունը, սակայն, այսօր հերքեց թե՛ ԵԿՄ խոսնակ Վարդան Վարդանյանը եւ թե Էջմիածնի քաղաքապետարանը՝ պնդելով, որ Նվեր Հովհաննիսյանին սպանել են սադրիչները, որոնց հետեւում կանգնած է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը:
Մեր զրույցում Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը մանրամասներ պատմեց դեպքից: Նա նախ ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր հետո: «Դեպքի առթիվ որոշ մարդիկ տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երեւան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ որեւէ երթ չի եղել եւ խոսք լինել անգամ չի կարող երթը խոչընդոտելու մասին: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան 18:50-ի սահմաններում, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո որեւէ ցույց չէր կարող լինել, որին կարող էին խոչընդոտել: Այս օրերին էջմիածինցիները ակտիվ ցույցեր են անցկացրել, եւ Էջմիածնի քաղաքապետարանը ոչ մի խոչընդոտում չի կատարել, երբեւէ չի խոչընդոտել մարդկանց ազատ կամարտահայտման դրսեւորումները, ցանկացած ցուցարարի կարող եք հարցնել»,- մանրամասնեց Մարինե Պողոսյանը: Հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են կանգնած Նվեր Հովհաննիսյանի սպանության ետեւում եւ ո՞վ է նրան սպանել, Պողոսյանը պատասխանեց, որ կարող է ասել, թե ինչ իրավիճակ է եղել: Նրա ներկայացմամբ՝ այդ ժամին տոնակատարություն է եղել, սադրիչների խումբ է եկել եւ փորձվելով օգտվել առիթից, ցուցարարներին կոչ են արել անօրինական գործողություններ կատարել, սադրիչներից մեկն էլ դանակահարել է Նվեր Հովհաննիսյանին: «Նա ոչ թե տոնակատարությանն է մասնակցել, պարզապես հեռվում կանգնած է եղել, երբ սադրիչների խումբը եկել է»,- հավելեց Պողոսյանը: Դիտարկմանը, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սադրիչների հետեւում կանգնած է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այս մասով ի՞նչ տեղեկություններ կան, Մարինե Պողոսյանը պատասխանեց, որ խմբի մեջ է եղել Հակոբյանը. «Փորձել են անօրինական կոչերով հանդես գալ»:
Ավելի ուշ Էջմիածնի քաղաքապետարանը Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ հայտարարություն տարածեց՝ կրկին պնդելով, որ սադրիչներին առաջնորդում էր նախկինում եւս նման աշխատաոճով աչքի ընկած, քրեական անցյալ ունեցող, պետությունից հարկեր թաքցնելու, այլ մեքենայությունների համար մի քանի անգամ դատարանի օրինական վճռով մեղավոր ճանաչված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ մականունով հայտնի: «Քաղաքապետարանի հստակ դիրքորոշումն է, որ իշխանության բոլոր մարմինները պետք է անվերապահ կատարեն իրենց պարտականությունները, չի կարելի թույլ տալ երկրում անիշխանության մթնոլորտ, ամեն տեսակի կասկածները պետք է հաստատվեն կամ փարատվեն դատարանների, այլ իրավասու մարմինների որոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ հեղափոխությունից հետո ջրի երես բարձրանա փրփուրը:
Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է անում չտրվել սադրանքներին, չլսել սադրիչների կեղծ կոչերը, զերծ մնալ անօրինական գործողություններից եւ սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, չդառնալ գործիք սադրիչների եւ հանցագործների ձեռքին»,- նշված է հայտարարությունում:
Դեպքին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: «Կարամ ասեմ, որ մի խումբ, ոչ թե շարժման խումբ, մի խումբ ճոյտականներ հարբած գնացել են քաղաքապետարանի մոտ»։ Մանվել Գրիգորյանի խոսքերով՝ Նվեր Հովհաննիսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ականապայթունային վնասվածք էր ստացել, ընդգծելով, որ իր օգնականը երկու դանակի հարված է ստացել, որոնցից մեկը՝ սրտին, մյուսը՝ թոքին. «շատ ցավալի է»,- ասաց նա:
Նշենք, որ Նվեր Հովհաննիսյանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցն է: Գաղտնիք չէ, որ Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի եւ Կարեն Գրիգորյանի հարաբերությունները հատկապես քաղաքապետի ընտրությունների ժամանակ լարված են եղել: Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները մշտապես անցել են լարված մթնոլորտում՝ կրակոցների ներքո: Թե Հակոբ Հակոբյանը ինչ դերակատարություն է ունեցել Նվեր Հովհաննիսյանի սպանության եւ սադրիչների հետ փորձեցինք պարզել անձամբ նրանից, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր:
Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է նաեւ Արցախյան պատերազմին, ամուսնացած է, ունի երկու դուստր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT