Երևան
12 °C
Վանաձորցի հարյուրավոր ուսանողներ ու դպրոցականներ մինչ այս պահը շարունակում են բողոքի ցույցեր իրականացնել մարզկենտրոնի տարբեր հատվածներում:
Քաղաքացիները քանիցս փորձել են փակել քաղաքի գլխավոր ճանապարհները: Ի տարբերություն երեկվա, այսօր արդեն ոստիկանները մեծ թիվ են կազմել ու ժամանակ առ ժամանակ ուժի կիրառմամբ ցուցարարներին հեռացրել փողոցից:
Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ նաեւ փոքր բախումներ են տեղի ունեցել:
Ցուցարարները նստել են անցումների վրա, դադարեցրել ճանապարհով անցնող մեքենաների երթեւեկությունը, այնուհետ արդեն տեսնելով, որ ոստիկանությունը հեռացնում է իրենց ու փակում իրենց ճանապարհը, սկսել են մի քանի անգամ անցնել հետիոտնային անցումներով՝ կաթվածահար անելով քաղաքի ամենաբանուկ Տիգրան Մեծ պողոտան:
Ցուցարարները ժամանակ առ ժամանակ բաժանվել են երկու խմբի, փորձել քաղաքի միանգամից երկու տարբեր հատվածներ փակել, ինչը ոստիկանների կողմից կանխվել է:
Մասնակիցների թիվը նախօրդ օրվա համեմատ գրեթե եռակի ավել է: Բացի համազգեստով ոստիկաններից, մեծ թիվ են կազմում նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Ցուցարարների հետ մի քանի անգամ հանդիպել ու զրուցել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը՝ պահանջելով խաղաղ երթը չվերածել բախումների, հիշեցնելով, որ ցուցարարների մեջ քիչ չեն անչափահասները:
Իրավապահները ցուցարարներին հորդորում են չփակել ճանապարհն ու չխոչընդոտել երթեւեկությանը: Փողոցները փակած ցուցարարները ոստիկանության կողմից հեռացվում են:
Մեր թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները, որոնք հիմնականում դպրոցահասակներ ու ցածր կուրսերի ուսանողներ են, որեւէ կերպ չեն ենթարկվում իրավապահների հորդորներին՝ նրանցից պահանջելով ուժ չկիրառել:

Վանաձորցի ցուցարարները ներկայումս գտնվում են քաղաքի կենտրոնական՝ Հայքի հրապարակում, որտեղ քննարկում են իրենց հետագա քայլերը:
Նկատենք նաեւ, որ ցուցարարներից մի քանիսը բառացիորեն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում իրավապահների հանդեպ՝ նրանց հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, ինչպես նաեւ իրենց պահվածքով արտահայտում են իրենց արհամարհական վերաբերմունքը իրավապահների հանդեպ: Վանաձորում իրականացվող ցույցը չունի լիդեր, որն էլ շատ հաճախ պառակտման ու հակասական տրամադրություն է ստեղծում հենց ցուցարարների մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT