Երևան
12 °C
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն քիչ առաջ ԱԺ-ում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը քննարկող նիստի ժամանակ ելույթ ունեցավ եւ հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքերը.
«Եղբայրս շատ ուրիշ եւ կարեւոր բաներ է ասել, որոնք արժի, որ հիշի ՀՀԿ-ն: Խոսքս վերաբերում է «21-րդ դարը մերն է լինելու» կոչին, վերաբերում է զարգացող ՀՀ ունենալու ոճին, արդյոք այն Հայաստանը, ինչը, որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն էր: Նա 96-ից հետո հետեւություններ արեց՝ 99-ին ինքը մեկ տարի առաջ իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին երկու ամսով խնդրեց դաշինք կնքել, որ կարողանա ԱԺ ընտրություններում ժողովրդի վստահություն ու քվե ստանա: Ի՞նչ է անում այսօրվա ՀՀԿ-ն: Ասեք՝ չէ, չենք տվել 10 հազար դրամ: Նույն բանն ասում եք կոռուպցիայի մասին՝ չկա կոռուպցիա, չենք տվել, ընտրակաշառք չենք բաժանել, բաժանել ենք ձեռքները բռնեիք, մի հատ նկարեիք, ցույց տայիք: Կարող եք ասել, դրանից բա՞ն է փոխվում»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը.
«Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք էդ գաղջ մթնոլորտը, ասում էիք, որ անվստահության պատերը քանդել է պետք, քանդվա՞ծ են: Էդ անվստահության պատերը այ հենց հիմա այս շենքի մոտ դրված են: Որեւէ մեկը չի խոսում այդ մասին, կարծես մենք մենակ էս դահլիճում ենք, Հայաստանը էս դահլիճն է, կարծես դահլիճից դուրս Հայաստան չկա: Չէ, ժողովուրդ, Հայաստանը ելք ունի, ելքը ոչ միայն դրսում է, ելքը նաեւ էս դահլիճում է, եթե մենք սրանից հետեւություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու ուղղակի: Ասում եք, որ ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին, բա էսքան տարի իշխանության մեջ եք, բա փոխանցեիք: Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: Այ սա է այսօրվա իրավիճակը»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ «վարչապետից նախագահ, նախագահից նախագահ, հիմա նախագահից նորից վարչապետ՝ էս դեժավյուից չե՞ք հոգնել էսքան տարի»: Նա ասաց, որ նախկին ելույթը Սարգսյանի, որտեղ ասում է, որ որեւէ մեկը երկու անգամից ավելի չպետք է ղեկավարի, ավելի տպավորիչ էր թվում:
Ինչ վերաբերում է կառավարական ամառանոցի առանձնատանը, որը կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հանձնվում է Սերժ Սարգսյանին՝ Արամ Սարգսյանն ասաց.
«Ձեզնից հետո էլի վարչապետ է լինելու, թողեք, թող այդ մարդը գա այնտեղ ապրի: Ինչի՞ եք մնացել էդտեղ, Ազգային անվտանգության շենքի վերեւում բան կար, հիշում եմ, 99-ին ուզում էիք, գայիք այնտեղ, էլի: Ձեզանից առաջ էդքան ղեկավարներ են եղել, եկել, գնացել են, որեւէ մեկը չի բան արել մնալու: Ինչի՞ եք էն բաներն անում, որ այսօր հանրությունն այս վիճակին լինի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT