Պետք է Սերժ Սարգսյանին դեմ քվեարկել. Էդմոն Մարուքյան

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ պատգամավորները պետք է մասնակցեն ՀՀ վարչապետի քվեարկությանը եւ դեմ քվեարկեն Սերժ Սարգսյանին: Ընտրությունը կայանալու է այսօր՝ ապրիլի 17-ին: Միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Այսօր Մարուքյանը գնացել է Ազգային ժողով եւ մինչեւ ներս մտնելը խոսել է լրագրողների հետ:

- Նիստը գումարվում է, որքանով հասկանում եմ, բոլորն այստեղ են, հանրապետականները... գիշերն են եկել, թե ոնց են եկել, բոլորն այստեղ են:

- Պարո՛ն Մարուքյան, Դուք այդպես էլ չե՞ք միանալու Նիկոլ Փաշինյանին:

- Մենք այդ հարցին պատասխանել ենք:

- Քվեարկությանը կմասնակցե՞ք:

- Եթե մինչեւ այդ ուրիշ ինչ-որ բան չլինի, կարծում եմ՝ պետք է դեմ քվեարկենք: Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի, ինչպես Հյուսային Կորեայում են ընտրվում:

- Իսկ միգուցե՞ ընդհանրապես չմասնակցեք:

- Կարծում եմ՝ այդ ընդհանրապես չմասնակցելը Սերժ Սարգսյանի ամենասիրած բանն է, որ այդպես հանգիստ գա... ինչպես Ծաղկաձորում ընտրվեց, որ ընդհանրապես ամեն ինչ լավ է: Մենք եկել ենք, որ ամեն ինչ լավ չլինի:

- Գործողություններ եք նախապատրաստո՞ւմ, օրինակ, պիկետներ ակցիաներ:

- Մեր ելույթներն արդեն գործողություններ են:

- Իսկ քննադատությունները, որ Ձեր մասնակցությամբ, այսինքն՝ դեմ քվեարկությամբ կլեգիտիմացնեք Սերժ Սարգսյանի ընտրությունը:

- Ես այդպիսի քննադատություն չեմ լսել: Ես ընդհակառակն եմ կարծում, որ եթե նիստ է գումարվում, ու մենք չենք մասնակցում, նշանակում է թույլ ենք տալիս, որ Սերժ Սագրսյանն ընտրվի առանց իրեն ուղղված որեւէ խոսքի, ասելիքի, որը բխում է Հայաստանի քաղաքացիների սրտերից:

- Իսկ քաղաքացիների թիվը կարո՞ղ է ազդել Նիկոլ Փաշինյանին միանալու ձեր որոշման վրա:

- Մեր որոշումը կապ չունի քաղաքացիների մասնակցության հետ: Մենք մեր որոշումները շատ պարզ, մանրամասն բացատրել ենք, եւ կարծում եմ՝ հիմա դրա ժամանակը չէ քննարկելու: Մենք ասել ենք՝ եթե բռնություն լինի կգանք, կմիջամտենք: Այդ որոշումն ուժի մեջ է, եւ ես որքանով տեղեկություններ կան, որ մարդիկ են բերման ենթարկվում, բնականաբար կմիջամտենք, կլինենք բաժիններում, այսինք այն ինչ-որ պետք է անի ազգային ժողովի պատգամավորը, այս պահին, այս իրավիճակում, իրավիճակից բխող բոլոր գործողությունները կարվեն մեր կողմից:

- Այն, որ ասում եք, որ բոլոր պատգամավորները եկել են, արդյո՞ք դա նշանակում է, որ Դուք ճիշտ էիք, որ հնարավոր չի լինի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետացումը:

- Ճիշտ էի, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Ես իմ համոզմունքերում, գաղափարներում ամուր կանգնած եմ: Ես, ինչ ասել եմ, ուժի մեջ է: Ես դրանք օդից չեմ ասել, քաղաքական իրողությունների վերլուծությունների արդյունքում եմ ասել, եւ որեւէ բան, ինչ ասել եմ, մինչեւ այս պահը չի փոխվել: Այն ինչ ասել եմ, նաեւ մեր գործընկերոջը 1 ամիս առաջ մեր ժողովների ընթացքում, այս օրերին հերթով տեղի է ունենում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3831 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար