Ինչու են Երեւանում պայքարում հենց Սերժ Սարգսյանի, այլ ոչ ՀՀԿ-ի դեմ. Euronews-ի անդրադարձը

Euronews-ը ծավալուն հոդված է հրապարակել՝ Հայաստանում կատարվող ներքաղաքական իրադարձությունների, կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու, Արմեն Սարգսյանի նշանակման, Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման եւ վերջին օրերի ցույցերի ու հանրահավաքների մասին:

 Հոդվածի սկզբում խոսվում է այն մասին, որ Հայաստանը նոր՝ չորրորդ նախագահ ունի: Նա արդեն երդվել է ծառայել ժողովրդին ու անցել իր պաշտոնին: Ապրիլի 17-ին խորհրդարանը քվեարկությամբ կընտրի երկրի վարչապետին, որն այսուհետ լինելու է երկրի փաստացի ղեկավարը: ՀՀկ կուսակցությունն առաջադրել է արդեն նախկին նախագահին՝ Սերժ Սարգսյանին, որը, ըստ Euronews-ի, լավ կապեր ունի միջազգային կառույցներում, հարթակներում ու նաեւ ղեկավարման փորձ, իսկ ՀՀԿ-ականները նրա առաջադրումը կապում են Հայաստանի սահմանային անվտանգության պահպանման հետ:

Սահմանադրական բարեփոխումները, որոնք կատարվել են 2014-ի հանրաքվեի արդյունքներով, երբ մարդկանց 63 տոկոսը «այո» է ասել այդ փոփոխություններին, բողոքարկվել են ընդդիմության կողմից, դրանք որակվելով որպես փորձ՝ ընդմիշտ մնալ իշխանության ղեկին:

2016 թվականին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումն ու որպես ազատելու պահանջ՝ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջն այդպես էլ չկատարվեց, խմբավորման անդամները դատապարտվեցին, զոհվել էր 3 ոստիկան:

Այս իրադարձություններից հետո ձեւավորվեց նոր կառավարություն ու վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը:

Այս ամենի նկարագրությունից հետո անդրադարձ է կատարվում ընդդիմության ցույցերին:

Euronews-ի հոդվածում խոսվում է, որ քաղաքական մի շարք ուժեր ու հասարակական շարժումներ միասին փորձում են սկսել դեմոկրատական գործընթաց, անցկացվում են խաղաղ ցույցեր՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար:

Շարժման ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը նշել է, որ ցույցերի արդյունքների մասին կարելի կլինի խոսել, երբ հասկանալի լինի, թե ինչ քանակի մարդիկ են իրենց աջակցում, հաջողությունը կախված է հասարակության ակտիվությունից: «Որպես խաղաղ պայքարի կողմնակից, ես հուսով եմ ամեն ինչ կարվի՝ զինված դիմադրություն կանխելու համար»:

Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ու նրա դաշնակից ՀՅԴ-ն խորհրդարանական մեծամասնություն են, դժվար թե ստացվի որեւէ կերպ կանխել Ս. Սարգսյանի վարչապետ դառնալու գործը: Խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որը ղեկավարում է բիզնես-մագնատ գագիկ Ծառուկյանը, ձեռնպահ է մնում կարծիք հայտնելուց կամ ընդդիմությանն աջակցելուց:

Լենա Նազարյանը, Euronews-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչու է կարեւոր պայքարել հենց վարչապետի նշանակման դեմ, թեկուզ եթե իշխող կուսակցությունը մնա. «Իշխող ղեկավարությունը կենտրոնացած է 1 մարդու ձեռքին, որը կարող է ուղղորդել ու հավասարակշռության բերել մյուսներին, բայց երբ այս համակարգը կորցնում է իր գլուխը, ներքին տարաձայնություններից ու խուճապից փլուզվում է», - ասել է Նազարյանը: Նա նաեւ մեղադրել է նախկին նախագահին՝ կոռուպցիայով ուղեկցված ընտրությունների համար, ասելով, որ գրեթե միշտ ընտրություններից անպակաս են եղել կաշառքները:

Ի պատասխան, բոլոր մեղադրանքները հերքել է ՀՀԿ կուսակցության ղեկավարի տեղակալ Արմեն Աշոտյանը: Խոսելով ՀՀԿ-ի ձեռքին իշխանությունը կենտրոնացնելու մասին, Աշոտյանը նշել է, որ խորհրդարանի 40 տոկոսը կազմում է ընդդիմությունը, ղեկավար մարմինների 25 տոկոսն ու մշտական կոմիտեների 33 տոկոսը նրանց ներկայացուցիչներն են զբաղեցնում: Վերջին երկուսը, սակայն, ԲՀԿ կուսակցության մասին է խոսքը:

Ըստ Աշոտյանի, երբ 2017-ին իրենք ու իրենց դաշնակիցը դարձան խորհրդարանական մեծամասնություն, դա արդեն իսկ նշանակում է, որ քաղաքական որոշումները կայացնում են իրենք՝ ներկայացնելով իրենց օգտին քվեարկած քաղաքացիների դիրքորոշումը:

Միաժամանակ, Euronews-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ընդդիմության շանսերը բավական ցածր է գնահատել, քանի որ ըստ նրա, հասարակությունը հավասարապես հիասթափված է ինչպես իշխանությունից, այդպես էլ ընդդիմությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7359 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել