Երևան
12 °C
Այսօր առավոտյան «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր ղեկավարած քաղաքական ուժի անունից Պաշտպանության նախարարության մոտ դիմել է զինվորականությանը: Կոչը ներկայացնում ենք առանց փոփոխության.
«Այսօր ձեր ջանքերի եւ խիզախության շնորհիվ՝ մեր Հայրենիքը պաշտպանվում է: Դուք, լինելով զինվորական գործի գիտակը՝ ապահովում եք հայ ազգի անվտանգությունը: Դուք կատարել եք եւ շարունակում եք կատարել ձեր պարտքը, սակայն մենք՝ մեր պետության քաղաքական կառուցվածքի կարեւոր մաս կազմող հատվածը` քաղաքացիներս, քաղաքական որոշումների ընդունման եւ իրագործման մասնակիցներս՝ տարիներ շարունակ թերացել եւ ձախողել ենք: Երկու տասնամյակից ավելի մենք չենք կարողանում հաղթահարել քաղաքական անմեղսունակությունը, ինչն այսօր դարձել է լուրջ խոչընդոտ արդի Հայկական պետականության պաշտպանունակության եւ տարածքային ամբողջականության համար:
Արդի Հայկական պետականության զինված ուժերը` ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց լինելով, որն ապահովում է մեր երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգության զինված պաշտպանությունը, Սերժ Սարգսյանի կողմից կատարած դավաճանության, իշխանության յուրացման եւ վնասարարության պատճառով լիարժեք չեն կարողանում իրականացնել իրենց առաքելությունը:
Իշխանության յուրացման հետեւանքով Հայկական զինված ուժերը քաղաքական հարցերում անգամ չեն պահպանել չեզոքություն եւ ապօրինի գործողություններ են իրականացրել 1996 եւ 2008 թվականներին:
Մեր երկրում առկա քառորդդարյա բռնակալական համակարգը, «պատերազմող երկիր» ձեւակերպումը դարձնելով վահան եւ արդարացում իր ապաշնորհ եւ անօրինական գործունեության համար, հյուծում եւ մաշում է մեր ազգի հնարավորությունները:
Բռնակալության ռազմական հայեցակարգը եւ քառորդդարյա քաղաքականությունը մերժել են`
1994 թվականի զինադադարը եւ հետագա քաղաքական անգործությունը, ապա՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը վկայությունն են քաղաքական ապաշնորհության եւ դավաճանության:
2016 թվականի պատերազմն ի ցույց դրեց արդի Հայկական պետականության ռազմաքաղաքական վերնախավի դավաճանությունը, անփութությունը եւ ապաշնորհ լինելը:
Մենք՝ հայերս, լինելով հինավուրց ռազմի ժողովուրդ, այս ապաշնորհ քաղաքականության հետեւանքով այսօր ստիպված խուսափում ենք զինվորագրվելուց, քանի որ մեր ազգային զինված ուժերում ծառայողները չունեն Հայկական պետականության պաշտպանության երաշխիքները՝ թե՛ իրենց առջեւ դրված խնդիրների լուծման եւ թե՛ իրենց կյանքի ու սոցիալական ապահովագրության համար:
Սիրելի զինվորականներ,
Զինվորագրվելու, զինվորական դառնալու ցանկությունը եւ կոչումը արդի Հայկական պետականությունում դարձել է ոչ գրավիչ ու պահանջված ոչ թե այն պատճառով, որ մեր ազգը, դուք քիչ հայրենասեր ենք, իհարկե ոչ: Պատճառն այլ տիրույթում է` շարքային զինակոչիկից մինչեւ գեներալ դուք չեք ստանում համապատասխան արժանավայել վարձատրություն, դուք պաշտպանված չեք օրենքի ուժով եւ, իհարկե, ամենակարեւոր պայմանը՝ ձեզ արգելել են իրականացնել կանխարգելիչ ու ազատագրական ռազմական գործողություններ:
Ռազմական գործիչները գիտեն, որ երկրի պաշտպանունակության համար կարեւոր պայման է նաեւ պետության ռազմական հայեցակարգի կենսունակությունը: Արդի Հայկական պետականությունն իր ռազմական հայեցակարգն ընդունել է 2007 թվականին, որտեղ ամրագրել է, որ Դոկտրինն ունի պաշտպանողական բնույթ: Այսպիսի սկզբունքի վրա հիմնված հայեցակարգը համալրել է այն կոպիտ սխալները, որոնք շարունակում են վնաս պատճառել արդի Հայկական պետականությանը:
Այս գործող ռազմական Դոկտրինի սնանկ լինելն ապացուցվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս քաղաքականության պատճառով մենք ունեցանք կորուստներ` հարյուրից ավելի զոհեր ու վիրավորներ, սպանված ու խոշտանգված խաղաղ բնակիչներ, տարածքային կորուստ՝ շուրջ 800 հեկտար, Թալիշ գյուղի անկում եւ Լելե Թեփե բարձունքի կորուստ:
Այսպես, արդի Հայկական պետականության ռազմական Դոկտրինի սնանկությունը կայանում է հետեւյալում.
Ռազմական դոկտրինը՝ հիմնված հարձակողական ռազմավարության վրա, հնարավորություն է տալիս կանխարգելիչ գործողություններով արդյունավետ պաշտպանություն իրականացնել: Նախազգուշական եւ կանխարգելիչ ռազմական գործողությունների օգտագործումն էր, որ գործնական լուրջ օգուտ բերեց մեր Արցախյան հաղթանակում: Հայրենիքի ազատագրման գործողություններն էին, որ թշնամու հարձակումները հեռացրեցին Կապանից եւ Ստեփանակերտից: Ազատագրական ընթացքը կասեցվեց 1994 թվականին:
Բռնակալությունը մեզ պարտադրեց 1994 զինադադարը եւ վեճի առարկա դարձրեց ազատագրված եւ վերամիավորված մեր Հայրենիքի արցախյան հատվածը: Բռնակալական համակարգը չբացառեց օտար զինված ուժերի առկայությունը մեր սահմաններին: Բռնակալական համակարգն ի զորու չեղավ հայկական զինված ուժերով պաշտպանել մեր հայրենակիցներին Սիրիայում:
Այսօր առավել, քան երբեք, պետք է միասնաբար վերանայենք մեր մոտեցումները եւ դիրքորոշումը` հաստատելու երկարատեւ խաղաղություն: Թշնամական Ադրբեջանի զսպումը եւ նրա կողմից անհանդուրժողականության դրսեւորումները կարող ենք կասեցնել միայն՝ ազգային զինված ուժերն արդիականացնելով, բանակը համալրելով պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողների կազմով, շարքային զինակոչիկից մինչեւ գեներալ տրամադրելով՝ համապատասխան, արժանապատիվ վարձատրություն եւ օրենքի ուժով պաշտպանության երաշխիքներ:
Եվ իհարկե, պետք է առաջնորդվենք ռազմական Դոկտրինով՝ հիմնված հարձակողական ռազմավարության վրա` կանխարգելիչ գործողությունների իրականացմամբ:
Սիրելի զինվորականներ,
Ձեր ցանկությունները միշտ եղել են համեստ, եւ դուք՝ ձեր համեստությամբ, եւ միեւնույն ժամանակ՝ հերոսությամբ, դիմագրավել եք մարտահրավերները, եւ հենց դուք էիք, որ նորից կանխեցիք աղետը` 2016 թվականի ապրիլին:
Սակայն արդի Հայկական պետականության վերնախավը ձեր համեստ ցանկությունների ու խելամիտ առաջարկների հետ հաշվի չնստեց եւ կասկածի տակ դնելով մեր հնարավորությունները՝ մեզ հասցրեց այսօրվա տագնապային իրավիճակին:
Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները եւ դրանց ոչ լիարժեք` համալիր լուծմամբ չպատասխանելը մեզ դարձրել են անպաշտպան:
Եկել է ձեր հստակ դիրքորոշումը հայտնելու պահը մեր ազգային զինված ուժերի գործունեության վերաբերյալ` արդիականացնելու եւ հարձակողական ռազմավարության վրա կանխարգելիչ գործողությունների իրականացմամբ՝ ռազմական Դոկտրինով հանդես գալու:
Սա՛ է բաժանարար գիծը՝ գործող բռնակալությունից: Սա՛ է սահմանումը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական կառուցվածքի համար:
Սիրելի զինվորականներ,
Արդի Հայկական պետականությունում դո՛ւք եք, որ հանձնեցիք քննությունը, Հայկական զինված ուժե՛րն են, որ, որպես պետության քաղաքական կառույց, չնայած սնանկ ռազմական Դոկտրինի, չնայած իրավական եւ սոցիալական երաշխիքների բացակայության՝ ցուցադրեցին կենսունակություն:
Իհարկե, մենք խոնարհվում ենք ձեր առջեւ, բայց նաեւ պահանջում՝ մասնակիցը դառնալ Հայկական զինված ուժերի արդիականացման գործընթացին եւ նոր ռազմական Դոկտրինի ընդունմանը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական համակարգում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը
Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան
ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին
Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին
Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Երկրաշարժ Սև ծովում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը
4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ
Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ
ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT