Երևան
12 °C
Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի (մականունը՝ Սերժուլիկ) շուրջ երեք տարի ձգձգվող գործն այսօր հերթական անգամ հետաձգվեց:
Սերժ Վարդանյանի պաշտպանը դիմում էր գրել՝ խնդրելով հետաձգել այս դատական նիստը: Հերթական անգամ նիստի հետաձգումը զայրացեց ազգությամբ հայ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Շանթ Մագարյանին:
Հիշեցնենք, խոսքը 2014 թվականին տեղի ունեցած դեպքի մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու վերջինիս ընկեր Ռոբերտ Հայրապետյանը մեքենայով են եղել, եւ երթեւեկության կանոնների խախտման առթիվ վիճաբանություն է առաջացել մեկ այլ մեքենայում գտնվող Շանթ Մագարյանի հետ, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, Մագարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Գործի շրջանակներում Վարդանյանի եւ վերջինիս ընկերոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այս պահին Սերժ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ, քանի որ 2017-ին խուլիգանության եւ կողոպուտի վերաբերյալ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում եւս ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ այս անգամ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս գործը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վերջինիս եղբոր՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից զոհվեց երկու ՃՈ ոստիկան:
Ստորեւ ներկայացնում ենք տուժող Շանթ Մագարյանի հետ մեր զրույցը:
- Շանթ, արդեն երեք տարի է՝ այս գործը քննվում է: Ինչպե՞ս եք գնահատում դատաքննության ընթացքը:
- Ոչ մի գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ առաջին օրվանից ոստիկանության բաժնում ինձ ասում էին, որ մի շարունակի, հենց այստեղ վերջացրու, որովհետեւ երկար բան է լինելու: Ես ուղղակի ցանկացա հասկանամ Հայաստանի կանոնները (նկատի ունի օրենքները) ոնց է, որ մեկը տուժում է՝ ո՞նց են իր հետ վարվում, ուզում էի ինքս ականատես լինել: Երեք ամիս գալիս էի, ինչ-որ թուղթ էի ստորագրում, նույն պատմությունը պատմում էի տարբեր մարդկանց, ու ես իրենց ասում էի, որ պարապ չեմ, նստեմ, տեսնեմ՝ երբ եք որոշելու այս գործն ուղարկել դատարան, ես ուղղակի թողեցի գնացի երկրից, որովհետեւ տեսա անիմաստ է: Հետո իրենք (ոստիկանները) ընտանիքիս գտան եւ սկսեցին անհանգստացնել, որ պետք է ձեր որդին գա կամ թուղթ ուղարկի էնտեղից: Ես Պարսկաստանում էի այդ ժամանակ, թուղթ ուղարկեցի, որ ես հրաժարվում եմ մասնակցել դատական նիստերին, ես կարծեցի՝ ամեն ինչ կվերջանա: Ես անգամ չէի ճանաչում այս տղերքին (նկատի ունի ամբաստանյալի աթոռին հայտնված Սերժ Վարդանյանին եւ Ռոբերտ Հայրապետյանին,-հեղ.): Հետո եկա, սկսեցին պատմությունը հետ բացել, ասացին, որ օրենքով ես պետք է կանգնեմ եւ պատասխան տամ այն մարդուն, ում ասում եմ, որ դու մեղավոր ես: Հիմա արդեն 3-րդ անգամ գալիս եմ եւ անիմաստ. սա ինչ-որ խաղ է: Դատական նիստերի ընթացքում կատակի են վերածում էս տղերքը, ոնց որ ոչ մի բան չի կատարվում եւ վստահ են, որ իրենց ոչ մի բան չի լինելու, ես էլ ուղղակի իմ գործից ու կյանքից ընկած պիտի գամ էստեղ ամեն, անգամ նույնը շարունակվի:
- Այսինքն՝ այլեւս չե՞ք ցանկանում ներկա գտնվել նիստերին:
- Ես վերջին անգամ եմ ոտք դնում դատարան: Աշխարհում որեւէ տեղ չեք տեսնի, որ տուժող մարդն այսքան վազի իր իրավունքի համար: Հայաստանում ոչ մի արտասահմանցի ոչ մի իրավունք չունի եւ կարծես արտասահմանից եկածների հետ ոնց ուզում վարվում են: Ոչ մի արտասահմանցու ես խորհուրդ չեմ տա, որ դիմի Հայաստանի դատարաններին, որովհետեւ օրենքով ոչինչ չեն անում:
- Դուք գործից որեւէ ակնկալիքներ չունե՞ք:
- Եթե 3-4 տարի առաջ ոստիկանությունը իր գործը ճիշտ արած լիներ, հիմա իրենց երկու ոստիկանները (Սերժ Վարդանյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից մահացած ՃՈ ոստիկանները) ողջ կլինեին: Այս տղերքին մի քանի անգամ բռնել, բաց թողելով՝ ոստիկանների մահվան պատճառ դարձան: Ոստիկանության թույլ խաղերը հենց իրենց վերադարձան եւ իրենց գլխին եկավ այն՝ ինչ-որ չպետք է գար: Որպես արտասահմանցի իրենք ինձ կարեւորություն չդարձրին, ես ապշած եմ, էս ի՞նչ խաղեր են, ինձ ինչի՞ եք բերում այստեղ, հիմա ես երեք տարի առաջ արվածից ի՞նչ պետք է հիշեմ, այն ժամանակ ինչ հիշել եմ, ասել եմ, գրել են: Հիմա բերում են ինձ ստեղ, ծաղրանքի են ենթարկում՝ դու ոնց մեքենայից կախ ընկար, կախ ընկած ես եղել, չես եղել, ոնց են քեզ քաշել: Ուղղակի դեպքի պահին ոստիկաններ են եղել ականատես, դա գործի նյութերում էլ կա, եւ երբ նրանք փախուստի են դիմել, ոստիկանները որեւէ բան չեն արել՝ նրանց փախուստը կանխելու համար: Պարոն Սերժիկը երբ ուզում, դատարան էր գալիս, երբ չէր ուզում՝ չէր գալիս, եւ երբ գալիս է, կարծում է՝ հոր տունն է եկել, հանգիստ փռվում է սեղանին: Արդեն իմ համար կարեւոր էլ չի, ուզում են՝ ազատեն էս մարդուն, ուզում են՝ ոչ, էլի մի օտար մեկի կյանքը կառնի կամ չի առնի: Իմ կյանքն ու ժամը ափսոսում եմ եւ չեմ ուզում գալ այստեղի դատարաններ՝ անօրինական, առանց օրենք:
- Շանթ, այսինքն՝ դուք վստահ եք, որ նրանք քրեական պատասխանատվության չե՞ն ենթարկվի:
- Չգիտեմ, իմ մասով չգիտեմ ինչ խաղեր են խաղում, կամ ինչ են ուզում անեն, ուղղակի ստեղ կանչում են եւ ինձ են ստախոս կոչում: Ստեղ ով ում ուզի, կսպանի եւ եթե ծանոթություն ունենա, դուրս կգա:
- Մինչ դեպքը ճանաչե՞լ եք Սերժ Վարդանյանին:
- Ոչ, ոչ, ես ոչ մի օլիգարխական մարդկանց չգիտեմ եւ չեմ էլ ուզում ճանաչեմ, որովհետեւ այս մարդիկ վաղուց առաջ պետք է իրենց պատիժներին հասած լինեն: Ինձ համար անգամ կարեւոր չի՝ իրենց մամեն ով ա, իրենց պապիկն ով ա, ես ոչ մի վախ չունեմ այս մարդկանցից: Ուղղակի ես մյուսներին կասեմ՝ երբեք Հայաստանի դատարան չգան... օրենք կա, բայց ծանոթների եւ հաստավիզների միջոցով կարողանում են օրենքները շրջանցել եւ դուրս գալ, էլի տարբեր միջոցներով վտանգել մարդկանց կյանքը:
Սերժ Վարդանյանը նաեւ այսօր դիմում գրեց դատարանին՝ նշելով, որ չի ցանկանում ներկա գտնվել նիստերին: Նա նշեց, որ դեպքի ժամանակ ստացած իր վնասվածքներն իրավապահների կողմից չեն լուսանկարվել, իսկ իր ճղված հագուստն իրեղեն ապացույց ճանաչելու փոխարեն վերադարձրել են իրեն:
Նշենք, որ սույն գործը քննում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Խուլիգանության գործը նա արդեն քննում է շուրջ երեք տարի:
Հիշեցնենք, որ Վարդանյանների մորական պապը հայտնի Գազի Կոլյան է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որն ազդեցիկ անձ է իշխանությունների համար:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 13-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT