ՀՀ-ում վերջին սերնդի ջերմոցային տնտեսություն է գործարկվել. լոլիկ կարտահանվի նաև ԵՄ երկրներ

Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում «Սպայկա» ընկերությունը կառուցել է վերջին սերնդի ջերմոցային տնտեսություն: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այցելել են «Սպայկա» ընկերություն, որտեղ տեղի է ունեցել ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսության բացումը։

Ներկա էր նաեւ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, պաշտոնատար այլ անձինք:

Ջերմոցային տնտեսությունը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով, բույսերի սնուցումը, ջերմաստիճանի ու խնավության կառավարումը, պարարտացման չափաքանակներն այստեղ ավոտամատ եղանակով են կառավարվում։ Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, օգտագործվում են բացառապես բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, անդրադառնալով «Սպայկայի» գործունեությանը, նշել է, որ ընկերությունն ունի հարուստ փորձ գյուղմթերքի ջերմոցային արդյունաբերական արտադրության գործում, արագ տեմպերով ավելացնում է հզորությունները՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

«Իմ կարծիքով սա Հայաստանում արդեն ջերմոցային արտադրության զարգացման երկրորդ էտապն է։ Տեսնելով այս օրինակները՝ մյուսները բնականաբար ընդօրինակելու են եւ ներդրումներ են կատարելու, որովհետեւ շահավետ է բնակլիմայական պայմանների առումով եւ ունենք անսահմանափակ շուկա»,- նշել է Իգնատի Առաքելյանը։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալները կրկնապատկվել են։

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է այս տարի մեկնարկել փոքր ջերմոցների լիզինգի ծրագիր, որ թույլ կտա ընտանեկան փոքր տնտեսություններ հիմնել՝ ապահովելով բարձր եկամուտներ։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը ներկայում մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում եւ արդեն պահանջարկ է ձեւավորում եվրոպական շուկայում:

Տեղեկացնելով, որ «Սպայկա» ընկերությունն առաջիկայում արտահանումներ կիրականացնի նաեւ Եվրամիության երկրներ, մասնավորապես Ֆրանսիա` Սուրեն Կարայանը համոզմունք է հայտնել, որ արտադրությունը ճիշտ կազմակերպելու դեպքում հայկական արտադրանքը կլինի բավականաչափ մրցունակ:

Նա նաեւ տեղեկացրել է, որ հայտնվել են նոր ներդրողներ, որոնք ինչպես բանջարեղենի, այնպես էլ հատապտուղների ու ծաղիկների արտադրության նպատակով հիմնում են խոշոր ջերմոցային տնտեսություններ: Սուրեն Կարայանի խոսքով՝ ընդհանուր առմամբ գյուղատնտեսական մթերքների վերամշակումը 2017-ին աճի բարձր տեմպեր է գրանցել, որոնք պահպանվել են նաեւ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ գյուղմթերքի որակի առումով Հայաստանն աշխարհում մեծ համարում ունի, եւ Ֆրանսիան մեր երկրի գյուղոլորտին մեծ նշանակություն է տալիս։

«Սա հրաշալի օրինակ է հայ-ֆրանսիական հաջողված համագործակցության։ Ֆրանսիական ձեռնարկությունը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում հայկական գործընկեր կազմակերպությանը՝ նոու-հաուի փորձի ներդրման հարցում»,-նշել է դեսպանը՝ կարծիք հայտնելով, որ ֆրանսիական ներդրումները Հայաստանի գյուղոլորտում կլինեն շարունակական՝ հաշվի առնելով ոլորտի մեծ ներուժը։

«Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում արդեն գործում է հետխորհրդային շրջանի ամենամեծ ջերմոցային համալիրը տարածաշրջանում՝ զինված ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նա տեղեկացրել է, որ այսօր «Սպայկա» ընկերությունում 1 մ2-ից կարող են ստանալ մինչեւ 120 կգ վարունգ եւ 80 կգ լոլիկ, ինչն աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է: Ընդհանուր առմամբ ընկերությունն այս պահին տարեկան արտադրում է մոտ 35 000 տոննա լոլիկ եւ վարունգ։

Ընկերության առաջիկա ծրագրերի թվում Կարեն Բաղդասարյանը մասնավորապես նշել է Երեւանի Նորագավիթ թաղամասում 50 հա ջերմոցի կառուցումը, բացի այդ ավարտին է մոտենում բորբոսով պանրի գործարանի շինարարությունը: «Ապահովվելու է մոտ 70 աշխատատեղ, տեխնոլոգիապես բարձր հագեցած գործարան է լինելու, նման գործարան նույնպես տարածաշրջանում չկա», - նշել է Կարեն Բաղդասարյանը:

Արմավիրի մարզում առաջիկայում ընկերությունը նախատեսում է հիմնել մի քանի հարյուր հեկտար ինտենսիվ այգիներ, ընդլայնվում են բողկի արտադրության ծավալները, Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում կառուցվում է լոգիստիկ կենտրոն, որտեղ կլինի բողկի վերամշակման արտադրամաս, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչդեռ ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ Հայաստանը վերաարտահանում է թուրքական լոլիկն ու ստուգումներ կիրականացնի հայկական ձեռնարկություններում: Գերատեսչության մամուլի ծառայությունը նշել է, թե Հայաստանում «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել թուրքական լոլիկը հանրապետության տարածքում արտադրվածի անվան տակ արտահանելու համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13612 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ