«Ռոման» հրաշք գործեց, իսկ «Սիթին» չկարողացավ հետ բերել կորցրածը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/4-ում իտալական «Ռոման» իսկական հրաշք գործեց: Բացի այն, որ «Բարսելոնայի» դեմ դիմակայությունում հռոմեացիները ֆավորիտ չէին համարվում, առաջին խաղում էլ հյուրընկալվելիս պարտվել էին 1:4 հաշվով: Այդուհանդերձ նրանք կարողացան շրջանցել մրցակցին: Երեկ՝ ապրիլի 10-ին, տանը «գայլերը» 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու ապահովեցին տեղը կիսաեզրափակչում:

«Ռոման» հանդիպումը սկսեց արագ գոլով: 6-րդ րոպեին աչքի ընկավ Էդին Ջեկոն: Հաջորդ գոլին երկրպագուները սպասեցին մինչեւ 2-րդ խաղակես: 58-րդ րոպեին Դանիելե դե Ռոսին անվրեպ իրացրեց Էդին Ջեկոյի վաստակած 11-մետրանոցը: 82-րդ րոպեին էլ Կոստաս Մանոլասը խփեց իր թիմին ուղեգիր պարգեւող գոլը: Վերջին 2 գնդակների հեղինակները «Բարսայի» դեմ առաջին խաղում իրենց թիմին ծանր դրության մեջ էին դրել ինքնագոլեր խփելով: 2 խաղերի արդյունքում գրանցվեց 4:4 հաշիվը, եւ «Ռոման» կիսաեզրափակիչ դուրս եկավ մրցակցի հարկի տակ գոլ խփելու շնորհիվ:

Քառորդ եզրափակիչ մյուս խաղը նույնպես դրամատիկ ընթացք ունեցավ: «Մանչեստեր Սիթին» առաջին խաղում պարտվել էր 0:3, սակայն պատասխան հանդիպման նրանց արագ գոլն ու ակտիվությունը մի պահ տպավորություն ստեղծեց, թե այստեղ էլ հնարավոր է՝ հրաշք տեղի ունենա: 2-րդ րոպեին աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը: Գոլից հետո էլ «քաղաքայինները» շարունակում էին ճնշում գործադրել, ու թվում էր՝ ուր որ է կրկին հաջողության են հասնելու, սակայն 2-րդ կեսում «մերսիսայդցիները» վճռեցին դիմակայության ելքը: 56-րդ րոպեին այս խաղում պատասխան գնդակը խփեց Մոհամեդ Սալահը, իսկ 77-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց իր թիմին: Այս խաղում «Լիվերպուլը» հաղթեց 2:1, իսկ ընդհանուր դիմակայությունում «Սիթիի» նկատմամբ առավելության հասավ 5:1 հաշվով:

Այսօր տեղի կունենա քառորդ եզրափակչի եւս 2 հանդիպում: «Բավարիան» կընդունի «Սեւիլիային», իսկ «Ռեալ Մադրիդը»-«Յուվենտուսին»: Անցած շաբաթ «Բավարիան» հաղթել է 2:1, իսկ «Ռեալը»՝ 3:0:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2577 դիտում

Բանակի համազգեստի նմուշները ընդունվում են փորձարկման. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով դրանք

ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից կդառնա քաղաքացիական ծառայություն. կվերանայվեն գանձվող տուրքերը

Մեր եկեղեցին զբաղված է մեռել թաղելով և դրանով հպարտանալով. չեն ուզում՝ պետություն ունենանք. Հակոբ Մովսես

ՆԳՆ-ում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ. արտակարգ իրավիճակների դեպքում կգործի 112 հեռախոսահամարը

Միլիարդատերերի տաքսու վարորդ որդին և ռուսախոս ուղևորը. Նարեկ Կարապետյանը նոր զբաղմո՞ւնք է գտել. տեսանյութ

Իրանից ժամանած Թուրքիայի քաղաքացին փորձել է Հայաստանի տարածքով 161 կիլոգրամ «Հերոին» տեղափոխել. ՊԵԿ. տեսանյութ

Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը

Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Ծնողներին ննջարանում է սպանել, բարձրացել 2-րդ հարկ, բարձր երաժշտություն միացրել. մանրամասներ Գյումրու դեպքից

Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ

Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը

Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան

Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ

Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար

Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ

ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր

Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ

Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին

Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին

TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին

Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին

7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից

Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ

Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար

Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ

Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ

Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ

Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը

Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ