Մ. Վարդազարյանը կոչ է անում լրագրողներին՝ չձգտել աշխարհի առաջին հնագույն մասնագիտությանը

Ապրիլի 7-ին Կոմպոզիտորների միությունում կայացավ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը: Ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ ուղերձներ ստացողների թվում էր նաեւ կոմպոզիտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը:

Վարդազարյանը «ՀԺ»-ի հետ զրույցում իր խորին շնորհակալությունը հայտնեց այն բանի համար, որ Հայաստանում այսօր իրեն գնահատում են: Անդրադառնալով կոմպոզիտորների միության խնդիրներին՝ Վարդազարյանն ասաց, որ խնդիրներ կան, սակայն դրանք լուծելի են, երկրի տնտեսական վիճակը պետք է մի փոքր կարգավորվի, որ նոր ինչ-որ բան փոխվի:

«Ինձ թվում է՝ այստեղ պետական հովանավորության եւ շահագրգռվածության խնդիր կա, քանզի մեր ամենաբարձր գանձը մեր մշակույթն է: Չնայած, քսանականներին չէի ասի, որ վիճակն ավելի լավ էր եւ բարենպաստ, քան այսօր, սակայն այդ ժամանակ ստեղծվեցին տարբեր մշակութային կենտրոններ, երաժշտական դպրոցներ եւ լուսավորչական կենտրոններ, այսօր այս հարցին անդրադառնալն արդիական է»,- ասաց Մարտին Վարդազարյանը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանում սոցիալական վիճակը, վերջինս ասաց, որ արվեստի բնագավառից չի ուզում տեղափոխվել այլ բնագավառ, սակայն նշեց, որ երբ երեկոյան դուրս է գալիս զբոսնելու, տեսնում է բազմաթիվ ընտանիքներ՝ երկուսից երեք երեխա ունեցող, եւ որ դա իրեն անչափ ուրախացնում է: Վարդազարյանն ընդգծեց նաեւ, որ վերադարձ է տեսնում դրսից դեպի Հայաստան:

Մեր դիտարկմանը՝ իրականում գնացողներն ավելի շատ են, քան եկողները, Վարդազարյանը չհամաձայնվեց՝ ասելով. «Արտագաղթը ամեն մեկն իր կողմից է նայում եւ իր թիվն է ներկայացնում, ես համոզված եմ՝ ո՛չ այս կողմից, ո՛չ այն կողմից ավելացված կամ պակասեցված թվերն իրար չեն համապատասխանում: «Արտագաղթի մասին խոսում են նրանք, ովքեր վաղվա տոմսն արդեն գրպանում ունեն»,- ասաց նա:

Վարդազարյանն անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմանը: Կոմպոզիտորն ասաց, թե երկրի նախագահն այդ փորձն ունի եւ պատահական մարդ չէ, ապա հավելեց, որ մի խորհուրդ ունի մեզ, որը ինքը պարբերաբար տալիս է բոլոր լրագրողներին:

«Լրագրո՛ղ, մի ձգտիր աշխարհի առաջին հնագույն մասնագիտությանը, բավարարվիր երկրորդով»,- ասաց Վարդազարյանը, ապա փորձեց ճշտել՝ տեղյա՞կ ենք, թե ինչ ասել է «աշխարհի հնագույն առաջին մասնագիտություն»:

«Գիտես չէ՞ ինչ է նշանակում հնագույն մասնագիտություն»,- փորձեց ճշտել կոմպոզիտորը եւ պատրաստվում էր բացատրել առաջին եւ երկրորդ մասնագիտությունների տարբերությունը, սակայն բանը դրան չհասավ:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 10-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3866 դիտում

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե