Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այցի սկզբում նախարարը հանդիպում է ունեցել Գյումրիի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակազմի հետ, որի ընթացքում քննարկվել է դրա հիմքի վրա ֆերմերային քոլեջ ստեղծելու հնարավորությունը։ Նախարարը միաժամանակ կարևորել է քոլեջի դասախոսական կազմին խորհրդատվական աշխատանքներում ներգրավելու հարցը՝ վստահություն հայտնելով, որ նրանց գիտելիքներն ու փորձը էապես կնպաստեն խորհրդատվությունների որակի բարելավմանը։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նաև Շիրակում հյուսիսային տարածաշրջանին հատուկ մշակաբույսերի ցուցադրական դաշտ ստեղծելու հարցը։
Այնուհետև նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում, որին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, «Շիրակ» ՋՕԸ-ի, մարզային անասնաբուժական ծառայության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցի ներկայացուցիչներ, ֆերմերներ:
Քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպմանը, պետական աջակցության ծրագրերին, մարզում ոռոգման ցանցի բարելավմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
Անդրադառնալով համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման հարցին՝ նախարար Առաքելյանը նշել է, որ բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի անասնաբույժը լինի համայնքում հարգի պաշտոն և մասնագիտություն, որին անասնապահները կվստահեն։ Նախարարն ընդգծել է, որ պետական բոլոր ծրագրերը պատվիրարկվելու են համայնքային անասնաբույժներին, ինչը նրանց համար լրացուցիչ եկամտի աղբյուր կհանդիսանա։
«Բոլոր համայնքապետերը համամիտ էին, որ համայնքային անասնաբույժներն անհրաժեշտություն են, հարցը կազմակերպչական է, և Տարածքային կառավարման և ներդրումների նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համատեղ մշակել են ուղեցույց, որը կօգնի համայնքապետերին կողմնորոշվել՝ ինչպես ներդնել այս նոր համակարգը».- ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը։
Նախարարը հավելել է, որ շահառուները գոհ են սերմացուների որակից, առանձին հարցեր բարձրացվել են պարարտանյութերի և դիզելային վառելիքի գնի վերաբերյալ, որի շուրջ ուսումնասիրություններ կարվեն:
«Մարզում աճում են կերային մշակաբույսերի ցանքատարածությունները, քանի որ անասնապահությունը դարձել է ավելի եկամտաբեր և ներդրումներ են կատարվում գլխաքանակ ավելացնելու համար։ 3-10 մլն սուբսիդավորվող վարկերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց շուրջ 50 տոկոսը, իսկ Շիրակի մարզում ավելի մեծ ծավալ ուղղվում է անասնապահության զարգացմանը»,- ընդգծել է Իգնատի Առաքելյանը։
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ աշնանացան ցորենի ցանքատարածությունները 2000 հեկտարով ավելացել են, ընդլայնվել են նաև տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները, զարգացել է նաև կերարտադրությունը։ Նրա խոսքով՝մարզի հիմնական խնդիրը ոռոգման ջրի ապահովումն է։ Այս համատեքստում Նա առանձնացրել է Սարապատ և Ամասիա համայնքներում ներքին ոռոգման ցանցի բարելավման ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը, որը կհանգեցնի ցանքատարածությունների ավելացմանը:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հավելել է, որ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում Շիրակի մարզի 365 դիմորդից 363-ին տրամադրվել են հավաստագրեր, վարկավորվել է 102 տնտեսություն՝ 406 մլն դրամի չափով:
Նրա խոսքով՝ իրականացվում է տրամադրված վարկերի մոնիոթրինգ,որի համար հատուկ մեթոդաբանություն է մշակվել։ Ցուցանիշները գոհացուցիչ են. տրամադրված վարկերի 90 տոկոսն օգտագործվել է նպատակային, ապահովվել է հասցեականությունը։
Նախարարն առանձին հանդիպում է ունեցել նաև ֆերմերների և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գարնանացան գարու ցանքի աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը։
Շիրակի մարզում շուտով կվերականգնվի գարու ածիկի արտադրությունը, որի հիմքով գարեջուր կարտադրի «Արմամաստ» ընկերությունը։ Գարեջրագործները գոհունակություն են հայտնել Գյուղատնտեսության նախարարությանը այդ հարցում աջակցություն ցուցաբերելու համար. նրանց խնդրանքով այս տարի սերմացուների տրամադրման ծրագրի շրջանակում ներկրվել և ֆերմերներին է տրամադրվել հատուկ ածիկի արտադրության համար նախատեսված գարնանացան գարու սերմացու։ Ընկերության համասեփականատեր Աշոտ Բաղդասարյանը նշում է, որ ձեռնարկությունը վերազինված է եվրոպական արտադրության սարքավորումներով, որը բավականին բարձր որակ կապահովի։ Շիրակցիների համար գարու ածիկի արտադրությունը նորություն չէ, նախկինում ունեցել են նման գործարան։ Տեղական պահանջարկը շուրջ 30 տոկոս է, արտադրության մնացածը մասը պատրաստ են արտահանել։ Արդեն այս աշնանը ձեռնարկությունը պատրաստ է գյուղացիներից գարի մթերել, միայն թե ապահովեն պահանջվող որակը։
Այցի ավարտին նախարարը եղել է նաև «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է պանրի և այլ կաթնամթերքի արտադրությամբ: Ընկերության սեփականատեր Դավիթ Կարապետյանի խոսքով` այս պահին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 250 գլուխ, և այդ ցուցանիշը ավելանալու միտում ունի: Ընկերության պանրի արտադրանքի մի մասն արտահանվում է Իսրայել, այս տարի նախատեսվում է արտահանումներ կազմակերպել նաև Ռուսաստան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT