Երևան
12 °C
Երեւանում ապրիլի 2-ին արձանագրվել է նորածնի մահվան դեպք: Երեխան ծնվել է Աբովյան քաղաքի ծննդատանը, բարձրակարգ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել մայրաքաղաք, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, անդրադառնալով նորածին տղայի մահվան փաստին, տեղեկացրին. «Ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ քույրը ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ հաղորդման՝ երեխան հետազոտվել է բժշկի կողմից, սակայն հաղորդում տվողը նշել է, որ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով նորածինը մահացել է: Նախապատրաստվում են նյութեր»:
Մեր ճշտող հարցին, թե մահացած երեխայի հարազատի բողոքը երկու բուժհաստատություններից որի՞ն է առնչվում, ոստիկանությունից պատասխանեցին, որ խոսքը Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասին է:
Վերջինիս տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Աբովյանի ծննդատանը որոշվել է երեխայի մորը հղիության 31-րդ շաբաթում կեսարյան հատում անել՝ կյանքի համար առաջացած վտանգի պատճառով: «Մայրը կրկնակի ծանր արյունահոսություն է ունեցել՝ ընկերքի շերտազատումով: Կյանքի ցուցումով Աբովյանում կեսարյան հատում են արել: Մոր կյանքը փրկել են, արյունահոսությունը դադարեցրել են, կեսարյան արել: Երեխան կարող էր մահացած լինել մոր արգանդում: Բայց ծնարանում նրան վերակենդանացրել են, ինչից հետո տեղափոխել են մեզ մոտ: Երեխան գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ցածր քաշով՝ 1 կգ 700 գր, վերակենդանացում արված, շնչական անբավարարությամբ եւ այլն, եւ այլն»,- ասաց Նիկոլայ Դալլաքյանը:
Նրա խոսքով, հարազատներին զգուշացվել է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւ յուրաքանչյուր վայրկայն կարող է տեղի ունենալ ամենավատը: Հոռետեսական կանխատեսումներն իրականացել են: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ընդունվելուց մեկ օր հետո նորածնի վիճակը վատթարացել է: Էլաստիկություն չուենցող նրա թոքը պատռվել է եւ շնչական անբավարարության աճող ֆոնի վրա երեխան մահացել է:
Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ նորածնի հարազատները իրավապահներին դիմելուց առաջ բուժհաստատությունում դժգոհություն չեն արտահայտել: «Մեզ բողոք չեն հայտնել, գնացել են իրավապահ մարմիններ: Դա իրենց գործն է, իրավունքն է, եւ որեւէ մեկը չի կարող բռնանալ»,- նկատեց տնօրենը:
Ինչ վերաբերում է նորածնի մորը, Դալլաքյանից տեղեկացանք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն նա չի տեղափոխվել: Աբովյանի ծննդատնից էլ պարզեցինք, որ 27-ամյա կինն ապրիլի 4-ի երեկոյան դուրս է գրվել: «Մայրը դուրս է գրվել եւ լավ վիճակում է: Վիրահատությունից հետո նրա հետ կապված խնդիրներ չկան»,- պատասխանեցին ծննդատնից:
Նորածնին կորցրած կինը 27 տարեկան է: Ունի եւս մեկ երեխա:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT