Արման Ղազարյանի մարզուհիներն են դոպինգ օգտագործողները

Օրերս միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից զրկվել է ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանը (75 կգ): Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արգելված խթանիչներ է հայտնաբերել նրա դոպինգ թեստում: Սոնայի անձնական մարզիչն Արման Ղազարյանն է (լուսանկարում՝  աջից առաջինը), եւ առաջին անգամը չէ, որ նրա սանի մոտ դոպինգ է հայտնաբերվում:

Ղազարյանը նաեւ հայտնի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ է: Աշխատում է նրա հետ 2004 թվականից: Խուրշուդյանի դոպինգ նմուշներում արգելված նյութեր են հայտնաբերվել 2 անգամ: Դրական են եղել 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերի նրա թեստերը: Նա զրկվել է 2012 թ. խաղերի բրոնզե մեդալից, 2 տարով որակազրկվել է: Մինչեւ այս տարվա մայիս դեռ միջազգային մրցումների մասնակցելու իրավունք չունի:

2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերի ընթացքում նույն Խուրշուդյանի, ինչպես նաեւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի ու Նորայր Վարդանյանի՝ դոպինգ օգտագործելու պատճառով, ավելի քան 2 տարի է, ինչ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան իրարանցման մեջ է: Զրկվել է օլիմպիական 2 բրոնզից, 50 հազար դոլար տուգանք է վճարել, մոտ 1 տարի զրկվել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից, պարտավորություններ է ստորագրել, որ մարզիկները սովորականից շատ են դոպինգ թեստեր հանձնելու, չի մասնակցել անցած շաբաթ՝ մարտի 26-ից ապրիլի 1-ը, Ռումինիայում կայացած Եվրոպայի 2018 թ. առաջնությանը, դեռ որակազրկման մեջ է: Եվ այս իրավիճակում՝ պատժամիջոցների ընթացքում կրկին Արման Ղազարյանի սանը ծանր կացության մեջ է դնում ֆեդերացիային: Ըստ ՀՀ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի՝ նա դոպինգ ընդունել է այս տարվա հունվարին, դրական է եղել այս տարվա փետրվարին «Օլիմպավանում» անցկացվող հավաքի ընթացքում նրանից վերցված նմուշը:

Ներսիսյանի պնդմամբ՝ մարզուհու օգտագործած միջոցները նույնիսկ օգտակար էլ չեն, քանի որ դրանց ազդեցությունն անցնում է 25 օրվա ընթացքում, իսկ Սոնան մրցումների էր մոտ 8 ամիս անց: Բացի այդ, ըստ Ներսիսյանի՝ նա տաղանդավոր մարզուհի է, լրիվ ունակ է հաջողությունների հասնել առանց դոպինգի եւ դա ապացուցել է 2017 թ. Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում:

Այս շրջանում ՀՀ ֆեդերացիայում խառը իրավիճակ է: Պատասխանատուներից ոչ ոք հետագա զարգացումների վերաբերյալ հստակ պատասխաններ չունի: Տեղեկություն է տարածվել, որ ֆեդերացիայի ընդլայնված ժողովի ժամանակ Ներսիսյանն ու Ղազարյանը, որը նաեւ կանանց հավաքականի 2 մարզիչն են, հեռացվել են պաշտոններից: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այս տեղեկությունը չի հերքում, բայց պաշտոնապես չի էլ հաստատում: Դեռ հայտնի չէ նաեւ՝ արդյո՞ք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը Սոնայի վերաբերյալ բողոքարկվելու է, թե՞ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3408 դիտում

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը