ԵԼՔ-ն առաջարկում է եկամտահարկի վերադարձը կիրառել բնակարանային ողջ ֆոնդի ձեռքբերման համար

29/03/2018 schedule12:35

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում:

Ինչպես հայտնում են «Ելք» դաշինքի մամուլի ծառայությունից, նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:

Օրենքի նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի ուժով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է, եթե վերջիններս ձեռք են բերում (գնում կամ կառուցում են) բնակարան կամ առանձնատուն: «Օրենսգրքի այս հոդվածը խթանում է կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն, սակայն ենթադրում է աշխատավարձի որոշակի մակարդակ, որը կհամապատասխանի նորակառույց շենքում բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու ֆինանսական բեռին:

Հայտնի է, որ նորակառույց շենքերում բնակարանների արժեքները այլ հավասար պայմաններում էապես տարբերվում են առկա բնակ.ֆոնդի արժեքներից, ուստի համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող անձը, ով ունի բնակարանային ապահովման խնդիր ստիպված է կատարել ընտրություն նորակառույց շենքերի միջեւ եւ ձեռք բերել փոքր մակերեսով բնակարան, կամ առհասարակ հրաժարվել Օրենսգրքի այս հոդվածով ընձեռնված հնարավորությունից: Այս կարգավորման սոցիալական ուղղվածության ամրապնդման համար անհրաժեշտ է հանել բնակարանների եւ առանձնատների կառուցապատողից ձեռքբերման պահանջը՝ հնարավորություն ընձեռելով բնակարանային ապահովման խնդիրը հասանելի կերպով լուծել առկա բնակարանային ֆոնդի շրջանակներում», - ասված է հիմնավորման մեջ:

Նոր փոփոխություններով առաջարկվում է Օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք ՀՀ տարածքում բնակարանի ձեռքբերումը ավելի հասանելի կդարձնեն՝ նպաստելով տվյալ կարգավորման սոցիալական ուղղվածությանը: «Մասնավորապես առաջարկվում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը հնարավորություն ընձեռելով եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը», - առաջարկում է Թանդիլյանը:

Միեւնույն ժամանակ, փոփոխության սոցիալական մասը պահպանելու համար՝ առաջարկվում է կիրառել նաեւ որոշակի սահմանափակումներ, մասնավորապես արտոնությունից օգտվելու հնարավորություն ընձեռել քաղաքացիներին, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում սեփականություն չունեն եւ ձեռքբերվող բնակարանի համար տրամադրվող վարկը պետք է վերաֆինանսավորված լինի վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից՝ նպատակ ունենալով խուսափել շինծու գործարքներից:

Նշվում է նաեւ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ավելի լայն սոցիալական շերտի համար բնակարանային ապահովման խնդրի լուծմանը, ինչպես նաեւ կակտիվացնի մարզերում անշարժ գույքի շուկան:

«Հաշվի առնելով 2016-2017թթ նշված ֆոնդերով վերաֆինանսավորված վարկերի ծավալը, առաջարկվող սահմանափակումները, այդ ծավալի մեջ այս պահին արդեն կառուցապատողից ձեռքբերված վարկերի մեծ ծավալը՝ բյուջեի լրացուցիչ ծախսերը եկամտահարկային հարկի վերադարձման մասով կկազմի տարեկան մոտ 300-400 մլն դրամ (2017թ փոխհատուցված գումարը կազմել է մոտ 2,000 մլն դրամ)»,- ասված է հիմնավորման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1997 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար