Երևան
0 °C
Հայաստանում նախընտրական մթնոլորտը կամաց-կամաց կարգավորվում է. կրակոցներ, դանակահարություններ, ծեծ, հայհոյանք: Արդեն սկսում էինք անհանգստանալ, որ անթերի ընտրություններ կազմակերպելու իշխանությունների ծրագիրը, առնվազն քարոզչության փուլում, կարող է իրականություն դառնալ, երբ իրավիճակը շտկեցին Երանոսյան եղբայրները:
Ջրառատ գյուղում նորմալ հայկական նախընտրական պատկեր ապահովվեց. կրակեցին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կողմնակիցներից մեկի վրա, մյուսին դանակահարեցին, դպրոցահասակ երեխայի ձեռքի ոսկորները խողովակով փշրեցին:
Նախընտրական մթնոլորտը, սակայն, ամբողջական չէր լինի, եթե ինչ-որ կանայք չհարձակվեին Նիկոլ Փաշինյանի վրա: Դա էլ տեղի ունեցավ այսօր «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի հայտնի միջադեպի ժամանակ, երբ կենտրոնի հավաքարարուհին բռնեց Փաշինյանի կոկորդից, հավանաբար խեղդելու նպատակով:
Տհաճ միջադեպը իհարկե որեւէ կերպ չի անդրադառնա «Ելք»-ի քարոզարշավի կամ քվեների վրա: Նույնը չի կարելի ասել Օհանյանենց դաշինքի մասին. եւս մի քանի կրակոց այս ուժի ուղղությամբ եւ այն կհաղթահարի 7 տոկոսի շեմը:
Բուռն քարոզարշավից բացի, սակայն, առաջիկա ընտրությունների համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է նշմարվում: Խոսքը հետընտրական դաշինքների մասին է:
Փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններին մասնակցող որեւէ ուժ մեծամասնություն կազմելու եւ միայնակ կառավարություն ձեւավորելու անհրաժեշտ քվե չի կարող ստանալ: Այսինքն՝ հաջորդ իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է կոալիցիոն լինի: Ամենահավանականը համարվում է ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք-ՀՅԴ կոալիցիան:
Երկու օր առաջ, սակայն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանատու հայտարարություն արեց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան դաշինքը» գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմի»: Նույն օրը Արագածոտնի մարզում Գագիկ Ծառուկյանը ելույթում հայտարարեց. «Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»:
Սա սենսացիոն հայտարարություն է: Վերադարձից հետո Ծառուկյանը ոչ միայն իշխանությունների հասցեին որեւէ ռադիկալ խոսք չի ասում, այլեւ մինչեւ վերջերս ուրիշներին թույլ չէր տալիս իր ներկայությամբ դա անել: Եւ տարօրինակ է, որ Զոհրաբյանի ու նրա խոսքերը համընկան. առաջինն ասում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի, երկրորդն ասում է`ՀՀԿ-ն պետք է հեռանա:
Դրանից ընդամենը երեք օր առաջ Տավուշում Նաիրա Զոհրաբյանը ապրիլի 2-ը իշխանափոխության օր էր հռչակել: «Ես հասկանում եմ՝ դժվար է, բայց մի անգամ մենք ազգովին պիտի մեր մեջ գտնենք էդ վճռականությունը՝ ապրիլի 2-ին մեծ վերջակետ դնելու էս իշխանության վրա»,- ասել էր նա: Հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանն իր ելույթով ուղղել էր Զոհրաբյանին, ասելով, թե իշխանափոխության մասին պետք չէ մտածել:
Ի՞նչ փոխվեց, ուրեմն, մեկ շաբաթվա ընթացքում, որ Ծառուկյանը սկսեց խոսել իշխանափոխության մասին: Արդեն գրել ենք, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները, որոնցում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, մեծ ռիսկ են պարունակում, քանի որ ցանկացած ուժ` տեսնելով, որ ընտրություններում հաղթելու ռեալ շանս ունի, կգնա իշխանությունը վերցնելու: Կանխատեսել էինք, սակայն, որ Ծառուկյանն այս իմաստով տարբերվում է բոլորից, որովհետեւ հայտնի իրադարձություններից հետո ոչ մի պարագայում Սերժ Սարգսյանին դեմ չի գնա:
Երկու օր առաջ արած նրա սենսացիոն հայտարարությունը, սակայն, կասկածներ է առաջացնում, որ նույնիսկ Ծառուկյանը չի կարողանում դիմակայել իշխանության գայթակղությանը, ինչը կարող ենք ենթադրել` ամեն անգամ բազմապատկվում է, երբ շրջաններում իրեն թագավորի պես են դիմավորում:
ՀՀԿ-ին հեռացնելու եւ իշխանափոխություն իրականացնելու միակ տարբերակը նույնպես դաշինքն է լինելու, այս անգամ ընդդիմադիր որեւէ ուժի հետ: Սոցիոլոգիական հարցումներով եւ փորձագետների վերլուծություններով՝ «Ծառուկյան» դաշինքից եւ ՀՀԿ-ից հետո ամենաշատ ձայն ստանալու շանսերը «Ելք» դաշինքին են:
«Ելք»-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կոալիցիա բացառում են միայն ՀՀԿ-ի հետ: «Եթե խորհրդարանում մենք տեսնենք, որ կա իրական հնարավորություն Հայաստանում իշխանության փոփոխություն իրականացնելու համար, մենք պետք է որպես հանրության առաջ ստանձնած պարտավորություն՝ կարողանանք այդտեղ ճկուն գտնվել: Այո՛, հանուն փոփոխությունների գնալ քայլերի, որոնք կօգնեն մեզ կատարել մեր պարտավորությունները հանրության առաջ»,- դաշինքի առաջին ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ստացվում է, որ «Ելք»-ը չի բացառում, որ իշխանություն փոխելու համար կոալիցիա կկազմի այդ թվում նաեւ` «Ծառուկյան» դաշինքի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ ՀՀԿ-ին իշխանությունից կհեռացնի:
Չի բացառվում, որ հաջող գանգստերական քարոզարշավի շնորհիվ խորհրդարան անցնելով, այս երկուսին միանա նաեւ Օհանյանենց դաշինքը: Այսինքն, կարող է երկրում նոր իշխանություն ձեւավորելու ռեալ հնարավորություն ստեղծվել, թեեւ ուժերի այսպիսի դասավորությանը, եթե նույնիսկ դա ստացվի, իշխանությունը կհակադրի ՀՀԿ-ՀՅԴ-«Հայկական վերածնունդ» կոալիցիան:
Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր
ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
Հայաստանում համավարակի պայմաններում առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Երեւանի համար 20 և 21 մանկապարտեզներն ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ իրենց դռներն են բացել փոքրիկների առջև
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Ասկերանի շրջանային բաժնի պետն այցելել է անցակետեր
Կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար դեռեւս գնորդներ չեն հայտնվել․ Բաբայան
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում եւ Սյունիքում ձյուն է տեղում
ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացրել Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում (տեսանյութ)
2020 թվականին պրոթեզավորվել է Արցախի և Հայաստանի գրեթե 850 քաղաքացի
Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման
Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է
Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն Երեւանում 2021-ին կտեղադրվի 300-ը
ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը. «Արմենպրես»
Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում
«Այբ» կրթական հիմնադրամը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան
Ոստիկանության կրթահամալիրում տրվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)
«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց
Հայաստանի և Ռուսաստանի ՍԴ նախագահները քննարկել են պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը
Հաստատվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը և ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը
Բնակարան Երեւանի Կենտրոնում, հողամաս, 2 ավտոմեքենա․ Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը
Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. Վահան Քերոբյան
Գրահրատարակչության ոլորտում առաքման նոր սակագներ կգործեն. քննարկում ԿԳՄՍՆ-ում
Ինչ ունեցվածք ունի առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը
Հակակոռուպցիոն կոմիտեի տնօրենին նշանակելու է վարչապետը, սա մեզ համար անընդունելի է. Անի Սամսոնյան
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)
Գյումրիում, Իջևանում, Վանաձորում մտահոգիչ պատկեր է արձանագրվել. ԱԱՏՄ
Արցախի ԱԺ-ում մշտական հանձնաժողովները քննարկել են 2021 թվականի ծրագրերն ու անելիքները
«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման երեւանյան առաջին ցուցադրությունը կկայանա հունվարի 28-ին
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Կիրականացվի ԶՈՒ պատվո պահակային վաշտի զորակոչիկների ընտրություն. ցանկացողները պետք է դիմեն զինկոմիսարիատներ
2021-ին Երեւանում հնարավոր կլինի գործարկել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան
Արթուր Աբրահամի կարիերայի 10 հիշարժան դրվագները․ նա հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
COVID-19 պատվաստանյութերի անհավասար բաշխման պատճառով աշխարհը գտնվում է բարոյական անդունդի եզրին
Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Ալինա Նիկողոսյան
Դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ․ ԱԺ-ում քննարկվեց հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագիծը
Վարորդ-սանիտար Հովիկ Մուսայելյանը, բարդ իրադրությունում վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին
© 2021 Հայկական ժամանակ