Հայ շախմատիստները առաջատարների շարքում են. շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն

Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրը: Առաջատարներին հետապնդողների խմբում ընթացող մեր երկու ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Պարտիան ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով:

ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, մրցաշարում կարևոր հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը: Վերջին տուրից առաջ 8 շախմատիստ վաստակել են 7.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 7-ական միավոր և միայն կես միավորով են հետ մնում առաջատարներից:

Մեր ներկայացուցիչներից մրցաշարում հաջող ելույթներն են շարունակում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Աննա Սարսգայնը: Հակոբյանը  վաստակել է 6.5 միավոր և այս պահին շուրջ 24 կետով բարելավում է իր անհատական վարկանիշը: Տպավորիչ է նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանի ելույթը, ով վաստակել է 5 միավոր և իր գործակիցը բարելավում է միանգամից 93 կետով:

Հայաստանի մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջնությունը շարունակվում է:

Տպել
1554 դիտում

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը

«Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը». Մարտի 1-ի գործով դատավճիռների դեմ՝ 16 բողոք

Եթե մեկն ասի, որ առասպելական վիշապի կաշին հնդկահավի փետուրի հետ կօգնի կորոնավիրուսին, շատերը կհավատան․ Արմեն Փամբուխչյան

Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Սյունիքի մաֆիոզական խմբակին պետք է տրվի համարժեք պատասխան. Ենգիբարյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած միջադեպին

Հայկավանում հակակարկտային կայաններ են տեղադրվել

Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. Արմեն Սարգսյանը զրուցել է Սերբիայի նախագահի հետ