Երևան
12 °C
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է հրապարակել: Դրա համաձայն Դատարանը վարույթ է ընդունել մեղադրյալի պաշտպան Ալբերտ Քարամյանի վճռաբեկ բողոքը և քննության առնելով արդարացրել է ՊԲ նախկին շարքային զինծառայող Ռազմիկ Չանախրյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Նրա նկատմամբ խափանման միջոց հանդիսացող ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին, վերացվել է:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը:
Ըստ նրա, ամբաստանյալ Ռազմիկ Չանախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊԲ զորամասերից մեկի շարքային զինծառայող 2015 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 12:00-13:00-ը «չպահպանելով ՀՀ զինված ուժերի Ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 41-րդ հոդվածների պահանջները` հրամանատարի հրամանը անվերապահորեն «ճշտորեն և նշված ժամկետում կատարելու փոխարեն հանդուգն կերպով հրաժարվել է կատարել նույն դիվիզիոնի հրամանատար «մայոր Արմեն Սմբատի Սանթրյանի օրինական և սահմանված կարգով իրեն տրված հրամանը` իրեն հատկացված տարածքը մաքրելու վերաբերյալ «դրանով իսկ հեղինակազրկելով հրամանատարի դերը ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում և խաթարելով պետ հրամանատար-ստորադաս ենթակա սահմանված կանոնադրային հարաբերությունները», որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:
Սերժիկ Ավետիսյանի փոխանցմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 13-ի դատավճռով Ռազմիկ Չանախչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 մեկ տարի ժամկետով, 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 3 երեք տարի ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 13-ի դատավճիռը նշանակված պատժի մասով բեկանել ու փոփոխել է. Ռազմիկ Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել է ազատազրկման` 1 տարի ժամկետով:
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Ռազմիկ Չանախչյանի պաշտպան Ա. Քարամյանի վճռաբեկ բողոքը օրերս կայացած դատական նիստում բավարարել է: Ամբաստանյալ Ռազմիկ Գարեգինի Չանախչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով կայացված դատական ակտերը բեկանվել և փոփոխվել են:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին (ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մաս) հանցակազմը զինվորական զանցանքից (ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի 31 հոդված) սահմանազատելու վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Բացի այդ, պալատը փաստել է, որ իրավակիրառ պրակտիկայում դժվարություններ են առաջանում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված արարքը նույն հոդվածի 4-րդ մասում սահմանված՝ հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն առաջացրել է ծանր հետևանքներ, հանցակազմից տարանջատելու հարցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT