Լեհական ընկերությունը մուտք է գործում ՀՀ ջրային տնտեսության ոլորտ․ հուշագիր է ստորագրվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ լեհական «Simed Construction» ընկերության միջեւ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը եւ «Simed Construction» ընկերության գործադիր տնօրեն, «Simed group» ընկերությունների խմբի նախագահ Բոգուսլավ Շիկորսկին:

Հուշագրի համաձայն՝ կողմերը կզարգացնեն պետություն-մասնավոր ձեւաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը եւ «Simed Construction» ընկերության գործադիր տնօրեն Բոգուսլավ Շիկորսկին մտքեր են փոխանակել երկկողմ գործակցությանը վերաբերյալ, անդրադարձել հեռանկարային ծրագրերին եւ առաջիկա անելիքներին:  

Կարեն Կարապետյանը ողջունել է «Simed Group» ընկերությունների խմբի մուտքը Հայաստան՝ նշելով. «Տեղյակ եմ, որ ակտիվ բանակցություններ եք ունեցել, եւ չափազանց խելացի ու պրոգրեսիվ թիմ ունեք, որովհետեւ ճիշտ ժամանակին եւ ճիշտ երկիր եք եկել: Պետություն-մասնավոր համագործակցությունը մեզ համար խիստ կարեւոր է, եւ մենք չափազանց ճկուն ենք լինելու այս հարաբերությունները ձեւավորելու հարցում, քանի որ շահագրգռված ենք, որպեսզի համագործակցության այս բանաձեւը տարածում ստանա մեր երկրում: Ջրային տնտեսության ոլորտը մեր առաջնահերթությունների շարքում է»:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար եւ կարեւորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ Բոգուսլավ Շիկորսկին նշել է. «Simed Group» ընկերությունների խումբը ներկայացնում է լեհական մի քանի ընկերություն եւ իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք Դուք նշեցիք որպես առաջնահերթություն: Շատ արդյունավետ է համագործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, եւ այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»:

Անդրադառնալով ջրամբարաշինության ծրագրերում փոխգործակցության զարգացմանը՝ Բոգուսլավ Շիկորսկին այն հեռանկարային է համարել եւ նշել, որ ընկերությունը նախատեսում է կարճ ժամանակ անց՝ 2018 թ. հունիսին, սկսել աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ վաղը նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու եւ հետագա քայլերը քննարկելու համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում՝ «Simed Construction» ընկերության կողքին եւ աջակցել պետություն-մասնավոր ձեւաչափով համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2380 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին