Երբ Սարգսյանը մատ է թափ տալիս, մոտս այդ մատը ջարդելու ցանկություն է առաջանում. Սանասարյան

Սերժ Սարգսյանը մարտի 18-ի իր հարցազրույցում խոսել էր նաեւ իր վերարտադրության դեմ փողոցային պայքար սկսող ուժերի մասին եւ նրանց նախազգուշացնող միտք արտահայտել: «...Չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության եւ տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ»,- մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը։

Այս խոսքերից տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում ինչպես ակնարկել է իր վարչապետ դառնալու մասին, այնպես էլ ակնարկում է այն բռնությունների մասին, որոնք կիրառավելու են խաղաղ ցուցարարների եւ քաղաքական գործիչների նկատմամբ:

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե սա արդյո՞ք զգուշացում չէ ընդդիմադիրներին, ովքեր փորձում են քաղաքական գործընթացներ իրականացնել:

«Սա սպառնալիք չէ: Սա քաղաքական գնահատական է ոմանց հնչեցրած այն հայտարարություններին, որոնք ասում են, որ մենք ունենք վարչապետի մեր թեկնածուն: Քաղաքագիտության տեսանկյունից վարչապետի թեկնածուն քաղաքական մեծամասնության թեկնածուն է: Պատկերացրեք որեւէ մեկին, որը քաղաքական մեծամասնության աջակցությունը չի վայելում, բայց նա վարչապետ է: Պատկերացրեք, թե ինչպես է աշխատելու այդ անձը, երկիրը կհայտնվի փակուղում: Գործադիր իշխանությունը, որը չի վայելում իշխանության աջակցությունը խորհրդարանում, դատապարտված է անհաջողության»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանի ուշադրությունը հրավիրելով Սերժ Սարգսյանի «հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները» խոսքերի վրա, հետաքրրքվեցինք՝ արդյո՞ք նա նկատի է ունեցել 2008 թվականի մարտի 1-ի եւ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունները, երբ խաղաղ ցուցարարներին բերման էին ենթարկում: Նախարարն ասաց, որ հարցը պետք է ուղղել Սերժ Սարգսյանին:

ԵԼՔ խմբակցության պատգմավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ցանկություն չունի Սերժ Սարգսյանի այդ խոսքերը վերագրել որպես իրենց ուղղված մեսիջ:

«Սերժ Սարգսյանը իր մոտեցումներն է հայտնել, կարելի է ասել՝ իրեն չվերաբերվող մի հարցի շուրջ: Մենք կորոշենք՝ փողոցային պայքար սկսում ենք, թե՝ ոչ: Վստահամաբար այդ ամենի համար հիմքեր կան»,- ասաց Միրզոյանը եւ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները» արտահայտությանն՝ ասաց. «Հավանաբար ակնարկել է այն, որ անցած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն բավականաչափ ձայներ է հավաքել եւ նրանք իրավունք ունեն իրենց թեկնածուն առաջադրել: Ես էլ ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանն այդքան լուրջ քաղաքագիտական գիտելիքներ չունի, որովհետեւ, եթե մեկ տարի առաջ անգամ քվերակել են այդպես, դա բոլորովին ժողովրդին չի զրկում իրավունքից, որ հիմա այլ կերպ արտահայտեն իրենց կարծիքը: Փողոցում կամարտահայտությունը նունպես ժողովրդի ձայն է եւ այդ ձայնը իշխանություններ է բերում, ինչպես նաեւ հեռացնում»,-ասաց Միրզոյանը:

Հարցին՝  արդյո՞ք Սերժ Սարգսյանը այս խոսքերով ակնարկել է, որ խաղաղ ցուցարարների հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Մարտի մեկին եւ ՊՊԾ գնդի գրավման օրերին, Միրզոյանն ասաց, որ ՔՊ-ն հայտարարել է խաղաղ փողոցային պայքարի մասին, որը չի ուղղորդվելու բռնի մեթոդներով:

«Նա կարող է հազար ու մի բան սպառնալ, բայց խաղաղ ցուցարարների նկատմամբ սպառնալիքն ապօրինի, հանցավոր քայլ է: Մենք արդեն հայտարարել ենք, որ ոչ բռնի պայքար ենք իրականացնելու իրենց իշխանության դեմ: Այս մարդկանցից ամեն ինչ սպասելի է, բայց այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը նորեկ է ընդդիմությանը ճնշելու, բռնություններ գործադրելու հարցում: Իրենցից սպասելի է բռնություններ էլ, սպառնալիք էլ: Մենք մեր կողմից ենք հայտարարում, որ անելու ենք խաղաղ անհնազանդություն»,- ասաց Միրզոյանը:

Սերժ Սարգսյանը փողոցային պայքարի դուրս եկողների խնդիրը որակել էր քաղաքագիտության տրամաբանության շրջանակներից դուրս: «Մերժիր Սերժին» նախաձեռնության համահեղինականերից Դավիթ Սանասարյանն էլ կասկածի տակ դնելով Սերժ Սարգսյանի քաղաքագիտական մակարդակը, նշում է, Սարգսյանը քաղաքագիտությունից վաղուց է հեռացել:

«Նա ստում է, հրապարակայնորեն մի բան է խոսք տալիս, հետո անում է մի բան: Միայն իր վարչապետության մասին չէ խոսքը, իր քարոզարշավներին ասել է մեկ բան եւ արել է լրիվ ուրիշ բան: Երկրորդ, երբ Սերժ Սարգսյանը մատ է թափ տալիս եւ ով ուզում է լինի այդ մատ թափ տվողը, իմ մոտ այդ մատը ջարդելու ցանկություն է առաջանում: Իր խոսքը ինձ պայքարելու ավելի մեծ ցանկություն է տալիս»,- ասում է Դավիթ Սանասարյանը:

Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանն այս խոսքերով վախեցնում է, որ հնարավոր հետեւանքը կարող է հանգեցնել նրան, որ խաղաղ ցուցարարից կդառնաս քաղբանտարկյալ կամ իշխանությունները կկրակեն: Սանասարյանի խոսքով՝ իրենց պայքարի գործողությունը նախապատրաստական փուլում է: Այս ընթացքում հանդիպումներ են ունենում քաղաքական ուժերի, գործիչների եւ ակտիվիստների հետ: Մարտի 24-ին տեղի է ունենալու «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջին հավաքը, որին հաջորդելու է նաեւ երթ: Այս ուրբաթ շարժումը նաեւ ամբողջությամբ ներկայացնելու է իրենց գործողությունների ճանապարհային քարտեզը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4815 դիտում

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ