Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 24-ին Երեւանում երթ է տեղի ունենալու՝ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռանալու պահանջով՝ «#ՄերժիրՍերժին» խորագրով: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «#ՄերժիրՍերժին» ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գրիգորյանի հետ:
Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի վերջին երկու հայտարարությունները՝ ՊՆ-ում ժողովի ժամանակ ասվածը՝ «այսուհետ ավելի հաճախ կլինեմ ձեր կողքին», եւ tert.am-ի հարցազրույցում ասածը, թե կհամաձայնի վարչապետ լինելը՝ մեկ հավելումով, սրանք խոսո՞ւմ են վարչապետ դառնալու վերջնական որոշման մասին, Գրիգորյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը դեռ շուտվանից էր որոշել վերարտադրել իր իշխանությունը, եւ շատերի համար հստակ էր, որ նա իր վերարտադրության համար է փոխում սահմանադրությունը: Ինչպես ասաց Գրիգորյանը՝ այս տեսանկյունից ՊՆ-ում տեղի ունեցած ժողովի ժամանակ ասվածը պարզապես ֆորմալ հայտարարություն է:
Արմեն Գրիգորյանն ասաց, որ մարտի 24-ին կայանալիք ակցիայի ժամանակ պատրաստվում են երթ անել.
«Երթը կմեկնարկի Թամանյանի արձանի մոտից, կանցնի Սարյան-Պուշկինի-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Հանրապետության հրապարակի-Նալբանդյան-Թումանյան-Մաշտոցի փողոցներով եւ կավարտվի Թամանյանի արձանի մոտ»:
Վերջինս ասաց, որ այլ գործողություններ պլանավորում են, որոնց մասին, սակայն այժմ չի կարող խոսել, որովհետեւ դրանք դեռ քննարկման փուլում են:
Մեր այն հարցին, թե «#ՄերժիրՍերժին» ակցիայի նախաձեռնողները այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելո՞ւ են, Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք բաց են այլ ուժերի հետ համագործակցության համար.
«Կարծում ենք, որ տարբեր խմբերի ուժերի մոբիլիզացումը կարող է կարեւոր ազդեցություն ունենալ փողոցային պայքարի հաջողության վրա:
Գրիգորյանը խոսեց նաեւ հասարակական ներգրավվածությունն ապահովելու մասին.
«Հասարակությանը ներգրավելու ամենակարեւոր ձեւը քաղաքացուն դեր տալն է որեւիցե գործողությունում: Օրինակ մենք՝ որպես նախաձեռնող խումբ, աշխատում ենք, որպեսզի կազմակերպենք երթը, բայց նաեւ ակնկալում ենք, որ քաղաքացին եւս իր դերը կունենա: Օրինակ մենք կարգախոսների ցուցակ ենք գրել ֆեյսբուքյան իվենթում, սակայն ակնկալում ենք, որ քաղաքացին էլ իր կարգախոսը կտպի ու կբերի երթին: Հետագա գործընթացում նաեւ փորձելու ենք քաղաքացիների կարծիքը հաշվի առնել եւ ներգրավել շարժման գործընթացում»,- մեր զրույցում ասաց ակցիայի նախաձեռնող խբի անդամ Արմեն Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիները միշտ էլ պատրաստ են պայքարի համար. «88-ից սկսած քաղաքացիները միշտ էլ պայքարել են ու փորձել են բարեկեցիկ երկիր կառուցել: Համոզված եմ, որ պայքարի ոգին միշտ էլ քաղաքացիների մոտ բարձր է եղել, եւ այս անգամ էլ այդպես կլինի»,-եզրափակեց Գրիգորյանը:
Նշենք, որ ակցիայի իվենթի մեկնաբանություններից մեկում ասված է, որ սա իրազեկման եւ փոխադարձ վստահության երթ է, եւ նման կարգախոսով ու նպատակով դեռ առաջին երթն է։ Մեկնաբանությունում ասված է, որ ցանկություն կա հետագա քայլերը քննարկել ակցիայի մասնակիցների հետ:
ՀայԱրփի Բաղդասարյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT