Երևան
12 °C
Մարտի 23-ին՝ ժամը 18:30-ին, «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաք է հրավիրում: Քննարկվելու է վարչակարգի կողմից Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարության հետևանքները, ինչպես նաև Ապրիլի 9-ից սկսվող հուժկու շուրջօրյա գործողությունների ծրագիրը:
«ՄԱՐՏԻ 23-ԻՆ՝ ԺԱՄԸ 18․30, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ»,- գրված է «Հանուն Հայաստան պետության» ճակատի ֆեյսբուքյան էջում: Սպասվող հանրահավաքի մասին խոսեցինք «Հանուն Հայաստան պետության» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:
- Պարոն Ենիգոմշյան, մարտի 23-ի հանրահավաքը ի՞նչ բնույթ է կրելու:
- Ինչպես 2 շաբաթ առաջ տեղի ունեցած հանրահավաքը, նաեւ անցած շաբաթ տեղի ունեցած հանրահավաքը, քաղաքական բնույթի է լինելու: Իշխանության բռնազավթումը հավերժացնելու փորձերի հետ կապված է լինելու:
- Դուք կասկած չունե՞ք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է լինելու:
- Եթե մենք կասկած չունենայինք, մենք կասեինք, որ դա փաստ է, եւ որեւիցե քայլի չէինք դիմի: Մենք հաստատում ենք, որ Սերժ Սարգսյանն ունի այդ նպատակը, եւ հանրությունը մերժում է դա, եւ իր այդ մերժումը փողոցում ակտիվ գործունեության վերածելով կանխելու է: Ամսի 23-ի հանրահավաքը նույն նպատակին է ծառայում՝ նախապատրաստվել ապրիլ ամսվա ընթացքում սպասվող պայքարին:
- Նշել եք, որ հուժկու գործողություններ են սպասվում, ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:
- Մենք հայտարարել ենք, որ պետք է այնպիսի մոբիլիզացիա ի հայտ բերել, որ այդ օրերին շուրջօրյա հանրահավաքներ լինեն, որպեսզի ժողովուրդն իր ակտիվ մասնակցությամբ իսկապես ցույց տա, որ մերժում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Այս գործողությունները վերաբերվում են Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու փորձերի խափանմանը, բայց դա ինքնանպատակ չէ, նպատակը մեր երկրում սահմանադրական կարգի հաստատումն է, եւ սահմանադրական կարգ ասելով պետք է հասկանանք երկրի ինքնիշխանություն:
- Քաղբանտարկյալների հարցերն էլ ե՞ք բարձրացնելու:
- Բնականաբար, Սահմանադրական կարգը իր մեջ ներառում է ժողովրդավարությունը, քաղբանտարկյալների խնդիրը ընկնում է ե՛ւ իրավական, ե՛ւ ինքնիշխան պետության, ե՛ւ ժողովրդավար պետության ատրիբուտների մեջ: Հենց այսօր մենք ականատես եղանք, թե ինչպիսի «արդարադատություն» է տիրում Հայաստանում:
- Ապրիլից ի՞նչ եք պատրաստվում անել, մարդկանց քանակի՞ց է կախված:
-Մարդկանց քանակից է կախված, նաեւ մարդկանց վճռականությունից է կախված, ոչ թե մի երկու ժամ փողոցում կանգնելու ներկայություն, այլ վճռական մնալու: «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հետ համատեղ պայքար մղելուն մենք կողմ ենք, ոչ թե միանալու մասին է խոսքը, այլ համատեղ պայքար մղելու: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է անցած 2 հանրահավաքներին, եւ մենք հույս ունենք, որ բոլոր պայքարող կողմերից ամբիցիաների եւ փառասիրությունների խնդիր չի լինի, եւ մենք կկարողանանք համատեղ աշխատել, թե ինչքանով կստացվի դա արդեն ժամանակը ցույց կտա:
Նիկոլայ Ավետիսյան
Հարազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 21-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT