Երևան
12 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը տիկին Բոսութրոն ներկայացրել է ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ 2018-2022 թվականների գործընկերության շրջանակներն ու առաջարկվող բարեփոխումների օրակարգը՝ հիմնված կառավարության 5-ամյա ծրագրի վրա: Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի, ենթակառուցվածքների բարելավում, արտահանման խթանում, մարդկային կապիտալի զարգացում, կայուն միջավայր եւ բնական ռեսուրսների կառավարում:
ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը կարեւորել է Հայաստանում իրականացվող փոփությունների ընթացքը եւ շնորհավորել կառավարության ղեկավարին արձանագրված աճի բարձր ցուցանիշների կապակցությամբ:
Սիլվի Բոսութրոն մասնավորապես առանձնացրել է Սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքը եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացի ավարտը, ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, երկրում արձանագրվող տնտեսական աճի բարձր տեմպերն ու Հայաստանի տարբեր ոլորտներում սփյուռքի ներգրավվածության ընդլայնման միտումները՝ նշելով, որ ՀԲ գնահատմամբ, դրանք եւս դրական ազդեցություն կունենան երկրում բարեփոխումների իրականացման գործընթացի վրա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է երկկողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը, ողջունել ներկայացված ծրագրի նախագիծն ու դրանում ներառված բարեփոխումների առաջարկությունները: Գործադիրի ղեկավարն առաջարկել է ծրագրի նախագծի շուրջ շարունակել քննարկումները կառավարության տարբեր մարմինների հետ եւ շնորհակալություն հայտնել ՀԲ-ին՝ ջրային ռեսուրների կառավարման համակարգում բարեփոխումների իրականացմանն օժանդակելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է այդ ոլորտում բարեփոխումները եւ քայլերը օպտիմալացման ուղղությամբ:
«Գյուղատնտեսության ոլորտում սկսել ենք իրականացնել ծրագրերի մեծ փաթեթ, որի նպատակն է գյուղացիական տնտեսություններին ուղղորդել՝ զբաղվելու ավելի էֆեկտիվ, ժամանակակից եւ ինտենսիվ գյուղատնտեսությամբ: Այս առումով, կարեւոր է, որպեսզի ջրային ռեսուսների կառավարման ոլորտում բարեփոխումները շարունակվեն եւ այն դառնա տրամաբանական բիզնես, ինչը կբերի արդյունավետության, կարգապահության բարձրացման, ծախսերի նվազեցմանը», - ասել է վարչապետը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT