Որ դերասաններն ու ներկայացումներն են հավակնում «Արտավազդ»-ին

Մարտի 27-ին կայանալիք «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվելու է ՀՀ Ժողովրդական արտիստ, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության նիստը որոշում է կայացրել մարտի 27-ի ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Արդեն հայտնի է 2-րդ փուլ անցած աշխատանքների ցանկը, որոնք ներկայացվելու են «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքների համար:

Ստորեւ ներկայացնում ենք մրցանակաբաշխության 2-դ փուլն անցած եւ «Արտավազդ»-ի հավակնորդ լավագույն դերասանների, լավագույն դերասանուհիների եւ լավագույն ներկայացումների ցանկը.

Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացվել են՝

Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնից Սաթենիկ Հախնազարյանը՝ «Քարերը հավաքելու ժամանակը» ներկայացման մեջ խաղացած դերի համար,

Համազգային թատրոնից Տաթեւ Ղազարյանը՝ «Սովորական օր» ներկայացման մեջ խաղացած դերի համար,

Արմմոնո փառատոնի մասնակից Նարինե Գրիգորյանը «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ խաղացած դերի համար,  

Տիկնիկային թատրոնից Տաթեւ Մելքոնյանը՝ «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» ներկայացման մեջ խաղացած դերի համար.

Լավագույն դերասան անվանակարգում ներկայացվել են՝

Ավետիք Խալաթյանը՝ «Ռեւիզորը» ներկայացման մեջ խաղացած դերի համար,

Սենիկ Բարսեղյանը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում խաղացած դերի համար.

Սամվել Թոփալյանը՝ «Ատամնաբույժն... նորե՞ն» ներկայացման մեջ խաղացած դերի համար,

Միքայել Վաթինյանը՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացման մեջ խաղացած դերի համար,

Արմեն Մարգարյանը «Վատ տղաներ»-ում խաղացած դերի համար,

Լավագույն ներկայացում անվանակարգում ներկայացվել են՝

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրված «Լիներ կամքի ուժ ամպրոպը», Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում բեմադրված «Ռեւիզորը», Գեղարքունիքի մարզի Լեւոն Քալանթարի անվան թատրոնում բեմադրված «Սալոմե»-ն, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում բեմադրված «Անունը», Կամերային թատրոնում բեմադրված «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը:

Լավագույն երաժշտության հեղինակ անվանակարգում ներկայացվել են՝

Պատանի հանդիսատեսի թատրոնից Արման Միրիջանյանը «Փոքրիկ ուրվականը» ներկայացման համար գրված երաժշտության համար,

Լավագույն մանկական ներկայացում անվանակարգում ներկայացվել են՝

Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված «Փոքրիկ ուրվականը», «Լոռեցու հարսնացուն», Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրված «Հեքիաթ Շելկունչիկի մասին» ներկայացումները:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն արվում է ԹԳՄ նախագահության կողմից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 փուլով, ընդ որում, յուրաքանչյուր փուլի համար գործում է փորձագետների առանձին հանձնաժողով:

Որպես փորձագետների 1-ին փուլի հանձնաժողով հանդես է գալիս ՀԹԳՄ վարչությունը, իսկ 2-րդ փուլի հանձնաժողովը ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատվում է մրցանակաբաշխության տարվա փետրվարին: Մրցանակաբաշխության 1-ին փուլում, ՀԹԳՄ վարչության ոչ պակաս, քան 2 անդամ, գրավոր ներկայացնում են եզրակացություն՝ իրենց կարծիքով արժանի աշխատանքը 2-րդ փուլ անցնելու նպատակահարմարության մասին:

1-ին փուլի փորձագետների ներկայացրած կարծիքների հիման վրա ՀԹԳՄ նախագահությունը հաստատում է 2-րդ` վերջնական փուլ անցած աշխատանքների ցանկը, որոնց մասնակցությամբ, մրցանակաբաշխության ամսին, Երեւանում կամ Հայաստանի մարզերից որեւէ մեկում կազմակերպվում է «Արտավազդ» թատերական փառատոն, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան մրցանակաբաշխությունից 2 օր առաջ:  

ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատված մրցանակաբաշխության փորձագետների կազմը հետեւյալն է ՝ պրոֆեսոր Աննա Հեքեքյան, թատերագետ Նվարդ Ասատրյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան:

 Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3231 դիտում

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալլաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով

Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել