Ի վիճակի չենք պատասխանել Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին հարցին, ՀՀ-ում ՄԹ դեսպան

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Հայակական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն՝ ճշտելու համար արդյոք ե՞րբ է ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացրել, ե՞րբ է այդ դիմումը բավարարվել և ինչո՞ւ է նա մինչև 2012 թ. ներառված եղել Միացյալ Թագավորության ընտրողների ռեգիստրում:

Հարցմանն ի պատասխան Մեծ Բրիտանիայի դեսպանատնից կարճ պատասխանել են, որ դիվանագիտական ներկայացուցչությունն այդ խնդրով չի զբաղվում: Մարտի 15-ին Կովկասի ինստիտուտի՝ ԼՂ հակամարտության թեմայով կազմակերպած համաժողովի ժամանակ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթինին.

-Տիկին դեսպան, շարունակո՞ւմ է արդյոք Արմեն Սարգսյանը մնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

-Գիտեք, ՀՀ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանն արդեն տեղեկատվություն տվել է Հայաստանի քաղաքացիներին եւ ԶԼՄ-ներին այս հարցի վերաբերյալ:

-Կարծիք կա, որ Արեմեն Սարգսյանը չունի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթուղթը, մինչեւ հիմա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է հանդիսանում: Հակառակ դեպքում ինչո՞ւ են դեսպանությունից ասում, որ իրավասու չեն խոսել այս հարցի մասին:

-Բանն այն է , որ բիտանական դեսպանությունը չի պահում իր մոտ տեղեկատվություն բրիտանացիների, Բրիտանիայի քաղաքացիների կամ նրանց քաղաքացիության վերաբերյալ: Հետեւաբար դեսպանատունը չի կարող պատասխանել, ի վիճակի չէ պատասխանել Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին հարցերին:

Հ.Գ. Ցավոք այս անգամ էլ սպառիչ պատասխան չստացանք, որը կհավաստեր Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիատանիայի քաղաքացիությունից հարաժարվելու մասին արված, սակայն տեղեկանքով չապացուցված պնդումը: Սա միայն եւ միայն ուժեղացնում է կասկածները Սարգսյանի խոսքերի իսկության վերաբերյալ, որոնց փարատման հարցում, փաստորեն, «ի վիճակի չէ» օգնել նաեւ Մեծ Բրիտանիայի դեպանատունը: 

Նշենք, որ Հայաստանի վերջին երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ըստ իրավապաշտպանների, ընտրվել են այդ պաշտոնում Սահմանադրության խախտումով: 1998թ. պալատական հեղաշրջումից հետո Հայաստանի նախագահներն ընտրվել են Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Ռոբերտ Քոչարյանը չուներ Սահմանադրությամբ պահանջվող 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում:

Սահմանադրական նորմը խախտվեց նաեւ Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ: Սահմանադրության 78 հոդվածի համաձայն` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից` բացի ՀՀ նախագահից: Բայց այն ժամանակ՝ 2008 թ-ին, վարչապետ Սերժ Սարգսյանը, հակառակ Սահմանադրության այս պահանջին, շարունակեց պաշտոնավարումը:

Տպել
3713 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին