Հայաստանի 34 պատվիրակ կմասնակցի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը

Մարտի 16-29-ը Վրաստանի Բաթում քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում են 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Ընդհանուր առմամբ մեկնարկի դուրս կգա Հայաստանի 34 պատվիրավ:

Տպել
1910 դիտում

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը

«Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը». Մարտի 1-ի գործով դատավճիռների դեմ՝ 16 բողոք

Եթե մեկն ասի, որ առասպելական վիշապի կաշին հնդկահավի փետուրի հետ կօգնի կորոնավիրուսին, շատերը կհավատան․ Արմեն Փամբուխչյան

Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Սյունիքի մաֆիոզական խմբակին պետք է տրվի համարժեք պատասխան. Ենգիբարյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած միջադեպին

Հայկավանում հակակարկտային կայաններ են տեղադրվել

Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. Արմեն Սարգսյանը զրուցել է Սերբիայի նախագահի հետ