Հայ հանդիսատեսը սպասում է Վարդան Պետրոսյանի վերադարձին

«ՀԺ»-ն հարցում է անցկացրել Երեւան քաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե որքան հաճախ են թատրոն այցելում, քաղաքի որ թատրոններն են նախընտրում եւ առավելագույնը ինչքան գումար են պատրաստ վճարել մեկ ներկայացման համար: Հարցվածների մեծ մասն ասացին, որ ներկայացումների գնում են, երբ հրավիրատոմս են տրամադրում իրենց ծանոթները կամ աշխատավայրը:

Իսկ նրանք, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ գնում են ներկայացում նայելու՝ մեծ մասը պատրաստ չեն մեկ տոմսի համար 3 հազար դրամից ավելի վճարել: Միջինից բարձր տարիքի կանանց մեծամասնությունն ասացին, որ պատրաստ չեն անգամ հազար դրամ հատկացնել թատրոնին, քանի որ ֆինանսական միջոցները չեն ներում, իսկ տոմսերի գները իրենց համար չափազանց բարձր են:

Պարզվում է՝ միջինից բարձր տարիքի տղամարդիկ վերջին անգամ թատրոն հաճախել են «կոմունիստների վախտով», կամ «հազար տարի առաջ»: Նրանց մի մասն ասացին, որ սիրում են ներկայացումներ նայել, պարզապես ժամանակ չեն գտնում, քանի որ ընտանիք պահելու համար օրնիբուն լարված աշխատում են:

Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց դեպքում պատկերն այստեղ մի փոքր այլ է, նրանց բախտը բերել է, քանի որ երեխաներին տանում են ներկայացումներ նայելու եւ իրենք էլ են նայում, բայց այս դեպքում էլ հայ մայրերը նախապատվությունը հիմնականում տալիս են մանկական ներկայացումներին: Այսինքն, կարելի է ասել, որ շատ դեպքերում այլընտրանք չունեն:

Երիտասարդության վիճակն անհամեմատ ավելի տխուր էր, քանի որ հարցվածներից շատերն անգամ մոռացել էին թատրոնի մասին, մեծ մասը նշեց, որ զբաղվածության պատճառով չեն գնում ներկայացումներ նայելու, եւ՛ աշխատում են, եւ՛ սովորում:

Երիտասարդ աղջիկներից մեկը պարզաբանեց, որ չի սիրում թատրոն գնալ, քանի որ թատրոնի ներկայացումները գերէմոցիոնալ ու արհեստական է համարում եւ որ վերջին անգամ դպրոցական տարիքում է գնացել թատրոն՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ» ներկայացումն է նայել. «Ամենավերջին տեղն եմ հատկացնում թատրոնին»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

Այն մարդիկ, ովքեր նշում են, որ մի անձի համար երբեմն պատրաստ են որոշակի գումար հատկացնել, վերջին անգամ թատրոնում եղել են մեկ, երկու տարի առաջ: Ուշագրավ է, որ ձևավորված մի շերտ կա, որը պատրաստ է բավական մեծ գումարներ տրամադրել դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի ներկայացումներին:

Հարցվածներից շատերն ասացին, որ անհամբերությամբ սպասում են, թե երբ դարձյալ բեմին կտեսնեն Վարդան Պետրոսյանին: Նրանց համար միևնույն է, թե վերջինիս ներկայացման տոմսերն ինչ կարժենան, պատրաստ են վճարել 10 հազար եւ ավելի, միայն թե վստահ լինեն, որ վերջապես կկարողանան որակյալ ներկայացում տեսնել:

«Վարդան Պետրոսյանին հաջողվում է ողբերգությունն ու կատակերգությունը մեկտեղել, յուրաքանչյուր թեման բովանդակալից ու հետաքրքրական ներկայացնել»,- ասաց մեր զրուցակից մի երիտասարդ:

Հարցվածների մեծ մասն իրենց նախընտրելի թատրոնների ցանկում նշեցին հատկապես Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական եւ Կամերային երաժշտական թատրոնները՝ պարզաբանելով, որ այս թատրոնների ներկայացումներն ավելի հետաքրքիր են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4852 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան