Երթուղայինն ո՞ւր մնաց. պաշտոնյաները շքեղ մեքենաներով էին եկել Եռաբլուր (լուսանկարներ)

Հունվարի 28-ից հետո այսօր առաջին անգամ էր, որ Հայաստանի իշխող վերնախավը միահամուռ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն: Առիթը նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձն էր:

Հիշեցնենք, որ  բանակի կազմավորման օրը պաշտոնյաները, բացառությամբ Սերժ Սարգսյանի, Եռաբլուր այցելեցին միկրոավտոբուսով: Դեպքն այն աստիճանի արտառոց էր, որ նույնիսկ պաշտոնյաներն էին երթուղայինի մեջ ծիծաղում:

Այսօր նախկին պատկերը վերականգնվեց: Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ նրանց հաջորդող մանր ու միջին կալիբրի պաշտոնյաները Եռաբլուրի ավտոկայանատեղիում մեքենաների շքեղ ցուցադրություն էին կազմակերպել: Ամեն բան վերադարձավ իր նախկին տեսքին:

Հունվարի 28-ին, երբ երթուղայինով էին նրանք այցելել Եռաբլուր, Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ՀԺ-ին տված մեկնաբանությունում ասել էր, որ ընդամենը խցանումից խուսափելու համար են այդ օրը Ազգային անվտանգության խորհրդի անդամները ժամանել միկրոավտոբուսով: Նշենք, որ այսօր Երեւանի կենտրոնից Եռաբլուր տանող ճանապարհը տեղը տեղին խցանված էր:

Տպել
4046 դիտում

Պարետի որոշումից հետո նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել

16, 9, 3, 3, 2. Արցախի խորհրդարանի 33 մանդատների նախնական բաշխում

Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել․ Արայիկ Հարությունյան

Երթևեկել մենակ, կարելի է նաեւ գործընկերների հետ կամ ընտանիքի անդամների հետ՝ հարազատությունը հավաստելով փաստաթղթերով

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների. նախարար

Համաշխարհային ֆուտբոլի աստղերի ամենաբարձր աշխատավարձերը. նման թվեր կարող են այլեւս գոյություն չունենալ

Մեր վարակված և վտանգված գործընկերներին է նվիրվում

ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել հայ-ճադրբեջանական սահմանի զինված միջադեպի կապակցությամբ

Վրաստանի կառավարությունը կվճարի մարտ, ապրիլ և մայիս ամիսների բնակչության կոմունալ վճարները

Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 ուժեր. Մայիլյանի գլխավորած դաշինքը չի հաղթահարել շեմը

Փաստաբանը դիմել է վարչապետին՝ հողատարածքների վարձակալների հետ վարձավճար չգանձելու համաձայնություն ստանալու համար

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը (լուսանկար)

Բնակելի թաղամասը կառուցվել է խախտումներով, կեղծ եզրակացությամբ՝ ստեղծելով քաղաքացիների համար ծանր հետեւանքներ

Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. ԿԸՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ հուլիսի 1-ից գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու հարցով

ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում

Արտակարգ դրության օրերին բանկերը հիմնականում հայտերը կընդունեն եւ կգնահատեն դրանք․ Խոջոյան

Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի հաղթահարել ԱԺ մտնելու 5 տոկոսի շեմը. Հայկ Խանումյան