Լարված իրավիճակ ԱԺ-ում. Արմենիա ՀԸ-ն փորձել է նկարե՞լ Նիկոլ Փաշինյանի քվեարկությունը

ԱԺ-ում ՀՀ նախագահի քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Araratnews-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի ունեցավ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ հաշվիչ հանձնաժողովի անդամների միջեւ: Մասնավորապես, երբ Փաշինյանը քվեախցիկում իր քվեարկությունն էր կատարում, նկատեց, որ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն իր թիկունքին է կանգնած, բացի այդ՝ Արմենիա ՀԸ նկարահանող խումբը փորձում էր տեսանկարահանել Փաշինյանի քվեարկությունը: Վերջինս աղմուկ բարձրացրեց, որից հետո մոտեցան նաեւ մյուս ԶԼՄ-ները: Մելիքյանը պնդեց, որ չի հետեւել քվեարկությանը:

«Ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, այլեւ կարող են տեսնել, թե ինչպես ենք նկարում: Օրինակ, եթե տեսնում են, որ 7 կամ 8 հոգի քվեաթերթիկը նկարել են, ապա դա իրենց համար ինֆորմացիա է, եթե չեն նկարել կարելի է մի քանի հատ քվեաթերթիկ փոխել»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինչ միջոցներով են ՀՀԿ-ականները ԲԴԽ-ի ընտրության ժամանակ իրենց քվեաթերթիկները փոխել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ԲԴԽ-ի ընտրության ժամանակ նկարել էր իր քվեաթերթիկը:

Նա անդրադառնալով Արմեն Սարգսյանի նախորդ օրվա ելույթին ասաց, որ իր քաղաքական դիրքորոշման մեջ դա որեւէ բան չի փոխել:

«Ես չէի մտածի, որ նա լինելով այդքան փորձառու մարդ եւ նախագահի թեկնածուի կարգավիճակում ԱԺ ամբիոնից հանդես կգա այդքան խեղճ, տխուր եւ էներգիա չպարունակող տեքստով: Դա կապված է այն թակարդի հետ, որի մեջ նրան դրել է Սերժ Սարգսյանը»,- ասաց նա՝ նկատի ունենալով Սարգսյանի քաղաքացիության հարցը:

Հարցին, թե խմբակցությունում ինչ-որ միջոցներ ձեռնարկե՞լ են, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության նման իրենց «դեմ» ձայները չվերածվեն «կողմ»-ի, Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտություն իրենց մասով չունեն:

«Հիմա քվեաթերթիկը, քանի որ մեկն է նախկինի սխեման չեն կարող կիրառել: Այն ժամանակ քվեաթերթիկները հինգն են եղել եւ բոլորը միաժամանակ հաշվել են եւ ոչ մեկ չի վերահսկել, իսկ հիմա կվերահսկեն»,- ասաց նա եւ հայտարարեց, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին դեմ են քվեարկելու:

Հ. Գ. Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Արմենիա» ՀԸ-ի նկարահանող խմբի հետ ունեցած միջադեպին՝ հերքեց Araratnews-ի տեղեկությունները: Նշելով, որ խնդիրը եղել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8408 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար