Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է խորհրդարանում

ԱԺ-ում ՀՀ նախագահի թեկնածության հարցը քննարկելու ժամանակ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այն պահից, երբ հանրությունը իմացել է, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է հարգալից վերաբերմունք է ցուցաբերել նրա նկատմամբ, բայց հակառակ դրան, Սարգսյանն անհարգալից է վարվում բոլորի հետ:

«Դուք այսօր անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերերում հայ հանրության նկատմամբ: Համաձայն գործող Սահմանադրության ՀՀ նախագահ կարող է լինել վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ելույթ է ունենում, ասում՝ ինչու՞ դա ամենակարեւոր հարց է, այլ հարցեր չկա՞ն: Պարոն Աշոտյան, որ Հռոմից, չգիտեմ որտեղից, այդքան ցույց եք տալիս, որ կարդացել եք, Ձեր երկրի Սահմանադրությունը չեք կարդացե՞լ: Թե՞ Սահմանադրությունը ձեր կուսակցության համար որեւէ նշանակություն չունի, եթե Սահմանադրությունը չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը նայե՞լ եք, թե՞ չեք նայել: Աշոտյանն ասում է՝ էս ի՞նչ խնդիր է: Մամուլում տասնյակ հրապարակումներ կան, որ 2011-ից հետո էլ եղել եք Բրիտանիայի քաղաքացի, բայց մեր խմբակցությունում դուք ասեցիք, որ հրաժարվել եք, ուղղակի Ձեր անունը չի հանվել: Մենք հարգանքով ընդունեցինք եւ խնդրեցինք, որ Ձեր հայտարարությունը փաստաթղթերով հիմնավորում ստանա: Այս գործընթացում չի կարող բանավոր հայտարարությունը հիմք լինել, քանի որ կան այլ փաստաթղթեր:

Մի ամիս է՝ սա է քննարկվում, ձեր թեկնածուի լեգիտիմության հարցն է քննարկվում, բայց դուք չեք ուզում մի պարզ գործողություն անել՝ Բրիտանիայից մի տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանն այսինչ օրը դիմում է գրել եւ հրաժարվել քաղաքացիությունից: Սա չեք անում նույնիսկ այն պայմաններում, որ բրիտանական թագավորական ընտանիքում մտերիմներ ունենք: Այս պայմաններում, եթե չի արվում այդ գործողությունը, ուրեմն մեկ բացատրություն կա, որ նման փաստաթուղթ գոյություն չունի: Այս թեմայով, քանի որ մեր պայմանավորվածությունը չի կայացել, ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ մենք ունենք նախագահի թեկնածու, որը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: ՀՀ-ում քաղաքացիները, երբ հալածանքների էին ենթարկվում, ձեզանից որեւէ աջակցության խոսք չեն լսել, երբ դուք նույնիսկ դեսպան չէիք, այլ Մեծ Բրիտանիայի ազատ քաղաքացի:

Ես ուշադիր նայեցի ձեր կենսագրությունը, ՀՀ քաղաքացիություն ունենալ չունենալը համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ-չունենալու հետ: 1991 թվականին է ՀՀ քաղաքացիությունը հիմնադրվել, դուք այն ժամանակ պաշտոն եք ունեցել: 2002-ին Ձեզ ազատել են դեսպանի պաշտոնից եւ դուք հրաժարվել եք ՀՀ քաղաքացիությունից: 2010-ին, երբ կրկին դեսպան պետք է լինեիք, կրկին ընդունել եք ՀՀ քաղաքացիություն: Դուք ոչ մի օր ՀՀ շարքային քաղաքացի չեք եղել: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ միայն պաշտոնի համար քաղաքացի դարձած անձը բարոյական իրավունք ունի՞ ՀՀ նախագահ ընտրվելու: Երբ Արմեն Սարգսյանին առաջադրում էին, մարդիկ ասում էին՝ Սերժ Սարգսյանը ոնց է նման հեղինակավոր մարդուն նախագահի թեկնածու առաջադրել: Ահա այսպես: Ոչ լեգիտիմության ականը դրել են մարդու տակ, որ արդարացնի Սերժ Սարգսյանի հույսերը: Դուք ՀՀ նախագահ չեք ընտրվում, դուք ՀՀ-ում այսօր իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում: Առաջին անգամ այս խորհրդարանում իմ ինքնազգացողությունը վատացել է: Առավոտյան մոտեցել եմ ՀՀԿ-ական մի քանի անձանց, ում հետ բարեւ-բարլուս ունեմ, ասում եմ՝ լսի, դուք կարողա՞ սատանայական ուժ եք, ոնց կարելի է առաջին հայացքից անբիծ կենսագրությւոն ունեցող անձին բերել, դնել այստեղ եւ վարկաբեկել: Միասնության մասին եք խոսու՞մ: Ձեր միասնությունը հիմնված չի օրինականության վրա, դա միասնություն չէ: Ինչպե՞ս կարող է միասնություն լինել թալանվողի եւ թալանողի միջեւ, սպանողի եւ սպանվողի միջեւ: Այս երկրի վրա անե՞ծք է դրված, այս երկիրը օրինական նախագահ չի ունենալո՞ւ»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
6156 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ