Երևան
12 °C
Այս տարվա փետրվարի 21-ին ԱԺ-ում անցկացվեցին խորհրդարանական լսումներ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով բուհերը պետք է ապաքաղաքականացվեին՝ կառավարման խորհրդի անդամները չպետք է լինեին պետական իշխանության ներկայացուցիչներ:
Համենայնդեպս՝ նպատակներից առանցքայինը դա էր, բայց վերջին պահին նախագիծը որոշակի խմբագրման է ենթարկվել: Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը լսումների ժամանակ հայտարարեց, որ օրենքը հարմարեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին: Հարությունյանը նշեց նաեւ, որ օրենքի նախագիծը խմբագրվել եւ նոր դրույթ է ավելացվել, որով ԵՊՀ-ն առանձնացվել է մյուս բուհերից: Օրենքի նախագծում ԵՊՀ-ի մասով նոր դրույթ է ավելացել, որում ասված է. «Երեւանի պետական համալսարանը կրթական, գիտահետազոտական եւ մշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի եւ կառավարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Սա նշանակում է կառավարության ղեկավարն է որոշելու, թե ով պետք է լինի խորհրդում եւ այլն:
Ավագանու անդամը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրկին շարունակելու է ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը: ԵՊՀ դասախոս Արծրուն Մարգարյանը շտապեց ասել, որ կեղծ հայտարարություն է հնչել եւ որ Սերժ Սարգսյանը այլ բան է ասել, այն էլ՝ տարիներ առաջ, որը սխալ է ներկայացվում:
ԵՊՀ-ի պաշտոնական կայքում կա Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը նա արել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: Այդ հրապարակման հղումով անցնելով եւ ծանոթանալով տեքստի հետ, տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի խորհրդում մնալու վերաբերյալ որեւէ բան չի ասել: Իսկ երբ դիմում ենք «google»-ի «ceshe» գործիքին, պարզում ենք, որ ԵՊՀ-ի կայքի համապատասխան նյութի մեջ Սերժ Սարգսյանի խոսքերը խմբագրվել են: Մասնավորապես՝ հրապարակման միջից բացակայում է հետեւյալ հատվածը.«Իսկ ուսանողի այն հարցին, թե արդյո՞ք նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, անկախ ստանձնած պաշտոնից, կշարունակի ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, նախագահը նշեց. «Սիրելի՛ համալսարանականներ, անկախ ամեն ինչից՝ ես չեմ հրաժարվելու Մայր բուհում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից»:
Սա նշանակում է, որ օրենքի նախագծում փոփոխություն անելու ժամանակ կամ դրան նախորդող օրերի ընթացքում ԵՊՀ-ի պաշտոնական կայքից հեռացվել է Սերժ Սարգսյանի վերը նշված հավակնությունների մասին հատվածը: Ենթադրվում է, որ դա հանվել է նրա համար, որպեսզի ընդդիմադիրները հանկարծ չասեն, թե օրենքը համապատասխանեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կայքը խմբագրելով փորձում են թաքցնել, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ն ղեկավարելու հավակնություն ունի: «Ինչպես եւ շատ օրենքներ, այդպես էլ Բարձրագույն կրթության մասին օրենքը եւս հարմարեցվում է իր համար: Եթե ԵՊՀ-ի հետ կապված հատուկ դրույթը չմտցնեին, ապա Սերժ Սարգսյանը վստահաբար չէր կարողանալու այդ պաշտոնում մնալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Հարցին՝ որ Սերժ Սարգսյանը մնա ԵՊՀ-ի խորհրդում ի՞նչ էր փոխվելու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանի ամենամեծ բուհն է, գիտական շրջանակների որոշումների կայացման վրա ազդեցություն ունի, կարեւոր տիտղոս է: Եթե նախկինում թագավորները սիրում էին, որ տարբեր տիտղոսներ ունենան, հիմա գիտական հաստատության հետ կապված որեւէ պաշտոնի տիտղոս է ուզում նաեւ կրել»:
ԵՊՀ-ի լրատվական վարչության ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ԵՊՀ-ի պաշտոնական կայքում խմբագրվել Սերժ Սարգսյանի հայտարարության հատվածը, վերջինս խոստացավ պարզել եւ մեզ տեղեկացնել այդ մասին: Ավելի ուշ Գեւորգ Էմին-Տերյանը մեզ հայտնեց, որ «Երեւանի համալսարան» թերթում նշված նյութը տպագրվելուց առաջ կրճատվել է, քանի որ թերթում ծավալի խնդիր կա եւ դա կապ չի ունեցել օրենքի նախագծի քննարկումների հետ: «Հետո լրագրողը որոշել է, որ դա պետք է սինխրոնացնի եւ այդ կրճատումները տեղափոխել է կայք, որովհետեւ թերթի նյութերը դրվում են նաեւ կայքում: Հիմա այս պահին հին տարբերակը վերականգնված է»,- ասաց Գեւորգ Էմին-Տերյանը՝ նշելով, որ սովորաբար կայքում հրապարակվող նյութը սկզբում լինում է թերթում, որից հետո նոր կայքում: Այդ ընթացքում էլ փորձում են կայքում տպված նյութի բովանդակությունը համապատասխանեցնել թերթում տպագրվածի բովանդակությանը: Հարցին՝ եթե խնդիր չկա, ապա ինչո՞ւ եք նորից վերականգնել հին տարբերակը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որպեսզի տարակարծությունների տեղիք չտա»:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT