Փաստաբանի դուստրը Գյումրիում ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, շների ոհմակի հետ

Ծայրահեղ աղքատություն, սառնամանիք, կիսաքաղց տնակային կյանք, կիսամութ սենյակ ու շների ոհմակ: Գյումրու ավտոկայանի տնակային ավանում հենց այսպես, շների ընկերակցությամբ է գոյատեւում փաստաբան Տիգրան Ջանոյանի նախկին ընտանիքը՝ նախկին կինն ու դուստրը:

Տիկին Գոհարն ասում է` վաղուց են բաժանվել: Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Ջանոյանը հոկտեմբերի 27-ի գործով դատաքննության ժամանակ ներկայացնում էր Արամ Սարգսյանի շահերը: Այնուհետ հրաժարվեց ստանձնած պարտավորություններից եւ մեկնեց ԱՄՆ: Հենց սա էլ, ըստ նախկին կնոջ, դարձավ աղջկա կործանման հիմնական պատճառը:

Լուսանկարում՝ տիկին Գոհարը, Տիգրան Ջանոյանի նախկին կինը

Տաթեւին մենակ է մեծացրել Գոհարը: Եւ հիմա մենակ էլ, ամեն օր աղջկա քայքայվող կյանքի ականատեսն է: «Տաթեւը դպրոցն ավարտեց ու իր ցանկությամբ ընդունվեց գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղարվեստի բաժինը: Կյանքից շատ նկարել կսիրեր, ուրտեղ պատահիր կնկարեր: Անվճար բաժնում էլ սովորեց, դասախոսները հետը մեծ հույսեր կկապեին: 7-8 տարի առաջ էր, դիպլոմային աշխատանքի վրա կաշխատիր, վերջին մի քանի շտկումներն էր մնացել, օրըմ տուն եկավ ակադեմիայից եւ այլեւս չգնաց, ինչ էրեցի, չկարողացա հասկընայի, թե ինչ եղավ հետը: Նկարածն էլ շպրտեց մի կողմ: Ամեն ինչ գնաց, կորավ, հմի էլ ինքը կկորի»,- անօգնական հայացքն աջ ու ձախ է պտտեցնում Տաթեւի մայրը՝ տիկին Գոհարը: Ակադեմիայից հրաժարվելուց հետո գեղանկարչուհի աղջիկը սկսեց շներ պահել, սկզբում մեկը, հետո երկրորդն ու թիվը մեծացավ: Հիմա մոր ու աղջկա հետ կեցության տարրական պայմաններից զուրկ քայքայված տնակում մոտ 15 շուն եւ 5-6 կատու է ապրում: Գոհարը սկզբում ընդդիմացել է, բայց, ասում է՝ հանուն աղջկա, համակերպվել է այս անմարդկային կյանքին: Բոլոր շները փողոցից են բերել, դրանք ցերեկներն աղբամանների մոտ եւ փողոցում թափառում, գիշերը գալիս Տաթեւի եւ Գոհարի անկողնում քնում են:

«Մենք ապրելու հնար էլ չունինք, ուտելիք էլ չկա, ինչ կեփենք մեր համար, մեզնից առաջ իրանք կուտեն, ան էսօր համարյա կիլոմ ոսպ եմ խաշե, ես գդալըմ չեմ կերե, սաղ իրանք են կերե, անընդհատ հիվանդ են, օ՜ֆ, չիդեմ»,- ասում է Գոհարը: Իբր տնակի քայքայվածությունը քիչ էր, հիմա էլ դրսից են անցքեր գոյացել: Թափառող շներին կրակում են հենց դոմիկի մոտ»,- տնակի վրա գնդակի հետքերն է ցույց տալիս կինը:

Ինչո՞ւ: Հարցը Տաթեւին է ուղղված: Ինչու՞ չշարունակեց ուսումը: Ասում է՝ կյանքից միանգամից հիասթափվել է, մեկ վայրկյանում, բայց ամբողջ կյանքի համար: «Քանի հայրս Հայաստանում էր, մեզ օգնում էր, նորմալ էինք ապրում, հետո որ իրա թազա ընտանիքի հետ ինքը գնաց Ամերիկա, ընձի հմար ըդիկ, չիդեմ, մե ձեւիմ վատ էր էլի, ես հասկցա, որ ես հեչ բան եմ, ես տեղ չունիմ էս աշխարհի մեջը, իմ աշխարհն ուրիշ է, ընդեղ փող ու շահ չկա, մենակ սեր կա: Ես էլ էդ սերը շների մեջը տեսա: Ես իրանց կսիրեմ, իրանք էլ՝ ընձի»,- ասում է  Տաթեւը:Լուսանկարում՝ գեղանկարչուհի Տաթեւ Ջանոյանը

«Երբ ուսանող էր, շատ ուրախ էր, մեծ նպատակներ ուներ, շատ երազանքներ: Ասում էր՝ մամ ավարտեմ, պրծնեմ, աշխատանքի անցնեմ, լավ տուն ունենանք, սիրուն, մաքուր: Ես էլ անընդհատ նկարեմ»,- պատմում է մայրը: Հորական տատին շատ էր սիրում, միշտ նկարում էր: «Կըսեի՝ ընչի՞ հեչ մե անգամըմ ընձի չես նկարե, անընդհատ տատիդ կնկարես, Տաթեւս էլ կըսեր թե, դու նկարելու չես, քու դեմքդ հարմար չէ, դիմագծերդ լավը չեն»,- պատմում է Գոհարը:

Աղջիկն ուսումը կիսատ թողնելուց հետո, մեկուսացել ու մնացել է մենակ: Երբեմն-երբեմն փորձել է վերագտնել իրեն, աշխատել ինչ-որ տեղ: Գեղանկարչուհին ասում է՝ մի քանի տարի առաջ դեռ կարողանում էր սննդի օբյեկտներում թեկուզ ափսեներ լվանալու դիմաց գումար վաստակել: «Էն ժամանակ, որ հլը ուսանող էի, լավ շրջապատ ունեի, շատերն էլ ընձի կսիրեին, կգնահատեին, խելոք երեխա էի, (ծիծաղում է), էլի քիչըմ-միչըմ գործ կգտնեին, բայց հմի ինձ համար լրիվ անծանոթ միջավայր է, լրիվ լրիվ ուրիշ աշխարհ, ինձ անծանոթ մարդիկ են: Լրիվ ուրիշ հասարակություն է, լրիվ ուրիշ պահանջներ: Բոլորը էս շների պատճառով խուսափում են ինձնից: Ես չկամ ձեր մեջ»,- ասում է Տաթեւը: Ընկեր-ընկերուհիներ վաղուց չունի, հարազատներն անգամ նրանց չեն այցելում: «Առաջ շատ կապված էին հետներս, շուտ-շուտ մեր տուն գուկային, բայց հմի՝ չէ: Շներին չեն սիրե, արդեն մեզ էլ չեն սիրե»:

Աշխատանքների մի մասը Տաթեւը վաճառել է, չնչին գումարով՝ 200-ից 500, մեկ-մեկ էլ եթե ստացվում է, 1000 դրամով վաճառում է իր մասնագիտական գրքերը: Շների համար այդ գումարով դեղեր է գնում, քանի որ դրանք տարբեր հիվանդություններ ունեն: 

Գեղանկարչուհու շատ աշխատանքներ են վնասել շները, կտավները պատռել, ոչնչացրել են, նաեւ Տաթեւն է դրանք զայրույթի պահին կտոր-կտոր արել: Հիմա այլեւս չի նկարում, ոչ ներկեր ունի, ոչ վրձիններ ու կտավ: Փոքրիկ թղթերի վրա շնիկներ է պատկերում ընդամենը:

 

Ոչ մեկից օգնություն չակնկալող Գոհարն անհանգիստ է աղջկա համար: Ասում է՝ արդեն մի քանի ամիս է, Տաթեւն անսովոր, հուզական վիճակում է: Խուզել է ոսկեգույն մազերը, կտրել թարթիչները, կոտրել տան ապակիները: Անելիքը Գոհարը չգիտի, նաեւ չի հասկանում, թե ում կարող է դիմել: Ասում է՝ Տաթեւն իմանա, ահավոր կբարկանա: Բայց կյանքն այսպես շարունակել էլ չի կարող: Եղած խնդիրները քիչ էին, նորն էլ ավելացել է: Տնակը, որտեղ ապրում են մայրն ու աղջիկը թափառող կենդանիների ոհմակի հետ, ստիպված են լքել: Մի քանի տարի առաջ են այն գնել, տնակի տերը, սակայն Գոհարին չի ասել, որ ժամանակին բնակարան է ստացել եւ տնակը պարտադիր պետք է քանդվի, տարածքն ազատվի: Մայր ու աղջիկ չեն էլ պատկերացնում, թե ուր են գնալու, որտեղ եւ ինչպես  են ապրելու մեկ ամիս անց:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում, 6-րդ էջում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48138 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար