Երևան
12 °C
Կապույտ հազ հիվանդության հետեւանքով երկու ամսական երեխայի մահվան լուրը պատճառ դարձավ, որ հանրության մի ստվար հատված առողջապահության նախարարությանը մեղադրի այս ընտանիքի դժբախտությունը շահարկելու մեջ:
Գերատեսչությունը, գուժելով փոքրիկի մահը, մասնավորապես հայտարարել էր. «Երեխան, ինչպես եւ ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել: Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ: ... Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը եւ նրա զույգ եղբայրը կապույտ հազով վարակվել են 2 տարեկան 9 ամսական քրոջից»:
Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն, երեխաները կապույտ հազի դեմ առաջին պատվաստումը պետք է ստանան 1.5 ամսական հասակում, հետեւաբար 1 ամսական երկվորյակները չէին կարող պատվաստված լինել: Ուրեմն, ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը փորձում թյուր տպավորություն ստեղծել:
Անդրադառալով վերոնշյալ հակասությանը՝ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, թե նախարարության գրածի իմաստն այն էր, որ ընտանիքի նորածին երեխաները վարակվել են մեծ քրոջից, որը եթե պատվաստված լիներ, վարակի աղբյուր չէր դառնա:
«Եթե նա պատվաստված լիներ ու չվարակեր, այդ երեխան մեկուկես ամսականում իր պատվաստումը կստանար եւ գոնե մեկ դոզայով պաշտպանված կլիներ ու եթե անգամ վարակվեր, չէր մահանա: Դա է ամբողջ իմաստը, ոչ թե մենք ասում ենք, որ այդ երեխան պետք է մեկ ամսականում պատվաստվեր»,- պատասխանեց Գայանե Սահակյանը:
Նա մանրամասնեց, որ ընտանիքում կապույտ հազով նախ հիվանդացել է մեծ աղջիկը, հետո վարակել փոքր երկվորյակներին: Աղջիկը ինքնուրույն հաղթահարել է հիվանդությունը, երկվոյակներից մեկի մոտ նույնպես լուրջ բարդացումներ չեն եղել, բայց մյուսի դեպքում, որն ավելի թույլ օրգանիզմ է ունեցել, կապույտ հազը դարձել է մահացու:
«Մի կողմից զույգ երեխաները միշտ համարվում են ռիսկի խումբ, մյուս կողմից նրանք փոքր էին եւ վարակիչ հիվանդությունների նկատմամբ ընկալունակ: Մորից ստացած հակամարմինները ժամանակի ընթացքում նվազում են, դրա համար էլ մեկուկես ամսականում երեխան ստանում է կապույտ հազի դեմ առաջին պատվաստումը»,- ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:
Մահացած երեխան կապույտ հազով վարակվել է մեկ ամսականում, մինչդեռ դրա դեմ պետք է պատվաստվեր ընդամենը 1.5-ում, ինչը նշանակում է, որ վարակի դեմ ընկալունակ է եղել ավելի վաղ: Այս մասին դիտարկմանը Գայանե Սահակյանն արձագանքեց, որ դա կախված է օրգանիզմի առանձնահատկությունից, բայց համարվում է, որ մորից փոխանցված հակամարմինների ազդեցությունը պետք է պահպանվի երկու ամիս:
Կապույտ հազից մահացած երեխայի ընտանիքն ապրիլյան պատերազմից հետո Հայաստան է տեղափոխվել Արցախի Թալիշ գյուղից: Տիկին Սահակյանը նշեց, որ հիվանդ երեխաներին հայտնաբերել է տարածքային մանկաբույժը, հորդորել է նրանց հոսպիտալացնել, սակայն մայրը հրաժարվել է: Այդուհանդերձ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի խոսքերից պարզ է դառնում, որ երեխայի մայրը սկզբունքորեն դեմ չի եղել երեխաներին բուժօգնություն տրամադրելուն, որովհետեւ սկզբում նրանց թե հիվանդանոց է տարել, եւ թե դեղեր գնել:
«Տարածքային մանկաբույժը տեսել է՝ երեխաները հազում են, կասկածել է կապույտ հազ եւ ուղեգրել է ինֆեկցիոն հիվանդանոց: Մայրը տարել է հիվանդանոց, բայց հրաժարվել է հոսպիտալացումից: Այստեղ նորից են ստիպել, պառկել, հրաժարվել է: Հրաժարականը գրել է ինֆեկցիոն հիվանդանոցում: Բուժում են նշանակել ամբուլատոր պայմաններում: Եկել է, երկու օր դեղերը տվել է ու դադարեցրել»,- ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ հետո երեխայի վիճակը վատթարացել է, նա սկսել է կապտել, եւ այս անգամ արդեն ընդունվել է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որպես ուշացած դեպք:
Հետաքրքրվեցինք, թե առողջապահության ոլորտի պատասխանատուները փորձե՞լ են պարզել՝ երեխաներին չհոսպիտալացնելու, հետո էլ նշանակված դեղերն ամբողջությամբ չընդունելու պատճառը արդյո՞ք սոցիալականը չէ: Ճիշտ է, 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը Հայաստանում օրենքով անվճար է, բայց հայտնի է, որ դա այդպես է միայն թղթի վրա:
«Որ հոսպիտալացվեր, հո վճար չէի՞ն վերցնի երկու ամսական երեխաների համար: Չէ, հաստատ չէին պահանջի: Մանկաբույժի հետ եմ զրուցել, մանկաբույժն ասում է՝ ինձ թվում է՝ մայրը չի էլ պատկերացրել, որ կարող է այդպիսի ծանր ելք լինի, ասել է ես տանը կբուժեմ»,- պատասխանեց Գայանե Սահակյանը: Այսինքն՝ ստացվում է ծնողին լա՞վ չեն բացատրել խնդրի լրջությունը: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարն այս մտահոգությունը չի կիսում: Նա նշում է, որ մանկաբույժն ամեն օր այցելել է այս ընտանիք, մորը հորդորել երեխաներին հիվանդանոց տանել, զգուշացրել, որ խաղում է նրանց ճակատագրի հետ:
Կապույտ հազի հետեւանքով երկու ամսական երեխայի մահից հետո տեղեկություն շրջանառվեց, որ ԱՄՆ Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC) ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ կապուտ հազի դեմ ցելյուրալ վակցինան չի պաշտպանում ինֆեկցիան ստանալուց ու տարածելուց՝ սկսած 3 տարեկան հասակից: Իսկ արդեն 5-10 տարի անց հիվանդության նկատմամբ իմունիտետը բացարձակապես չի պահպանվում:
Գայանե Սահակյանը, մեկնաբանելով այս տեղեկությունը, նշեց. «Կապույտ հազի ցելյուրալ վակցինան՝ բջջայինը, որը հենց Հայաստանում կիրառվում է, չորս դեղաչափ պատվաստում ունեցող երեխային 96 տոկոսով պաշտպանում է ծանր ձեւերից՝ բարդություններ, մահ: Թեթեւ ձեւերի դեպքում այդ պաշտպանությունը 55 տոկոս է: Այսինքն՝ 55 տոկոսով հավանականություն կա, որ չորս դեղաչափ ստացած երեխան ընդհանրապես չի վարակվի հիվանդության անգամ թեթեւ ձեւով: 4-րդ դեղաչափը կատարվում է մեկուկես տարեկանում, որը հանդիսանում է որպես իմունիտետը խթանող: Դա նշանակում է, որ իմունային համակարգի հիշողության բջիջները ակտիվացնում է, հիշեցնում է օրգանիզմին, որ պաշտպանի կապույտ հազից: Այս դեպքում առնվազն մինչեւ 13-14 տարեկանը պատվաստանյութը շարունակում է պաշտպանել: Դա այն ժամանակահատվածն է, երբ դեռ հնարավոր են բարդություններ: Դրանից հետո, այո, իմունպաշտպանությունը աստիճանաբար նվազում է եւ արդեն դեռահասության տարիքում երեխան կարող է ընկալունակ դառնալ կապույտ հազի նկատմամբ: Բայց մեզ համար համաճարակաբանական տեսանկյունից ավելի կարեւոր է մինչեւ մեկ տարեկանների առողջական վիճակը, որոնց դեպքում հիվանդության ծանր ելքի հավանականությունը բարձր է»:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում, 6-րդ էջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT