Երևան
12 °C
Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը (մականունը՝ Սերժուլիկ) այսօր ուղեկցող ոստիկանների ուղեկցությամբ բերվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Այս դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Սարյան փողոցով երթեւեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով, սակայն երկար չտեւեց: Նիստերի քարտուղարը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ այս անգամ էլ դատարան չի ներկայացել Սերժ Վարդանյանի պաշտպանը՝ նա հեռախոսազանգով տեղեկացրել է, որ այլ նիստով ծանրաբեռված է, ուստի այս նիստին ներկայանալ չի կարող: Բացի դա պաշտպանը տեղեկացրել է, որ Սերժ Վարդանյանը հրաժարվել է իր ծառայություններից: Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաքրքրվեց ամբաստանյալ Վարդանյանից՝ թե ո՞րն է պատճառը, որ որերորդ անգամ փոխում է իր պաշտպանին: Սերժ Վարդանյանը այդ հարցին, սակայն չպատասխանեց, բայց ասաց, որ իր շահերը դատարանում կպաշտպանի Սամվել Ջաղինյանը: Հարցին, թե ինչո՞ւ չի ներկայացել, Սերժ Վարդանյանը կրկին պատասխան չուներ: Դատավորի մյուս հարցին, շարունակե՞լ նիստը, թե՞ հետաձգել, Սերժ Վարդանյանը անհոդաբաշխ նախադասություն ասաց, ինչին ի պատասխան դատավորն ասաց. «Նորմալ ձեւակերպեք ձեր խոսքը»: Վարդանյանը, ի վերջո միջնորդեց հետաձգել դատական նիստը: Նիստը հետաձգելիս դատավոր Գագիկ Պողոսյանը դիմելով Սերժ Վարդանյանին խիստ տոնով ասաց. «Ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում. նոր փաստաբանը Ձեր հետ պայմանագիր է կնքելու եւ ձեր համաձայնությամբ պետք է գա դատարան ու ծանոթանա գործի նյութերին, որպեսզի հաջորդ նիստին չգա ասի՝ ինձ ժամանակ է պետք նյութերին ծանոթանալու համար: Դա ո՛չ ձեր շահերից է բխում, ո՛չ մեր: Արդեն որերորդ տարին է՝ ձեր գործը քննվում է, անընդհատ ձգձգվում է կամ չեք ներկայանում, կամ պաշտպան եք փոխում, կամ այլ պատճառով»:
Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 14-ին՝ ժամը 14:00-ին: Նշենք, որ այս փուլում դատարանը պետք է հարցաքննի փորձագետին: Այս գործը քննվում է շուրջ երեք տարի:
Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Թեեւ սույն գործի շրջանակներում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն Սերժ Վարդանյանը մեկ այլ դրվագով՝ խուլիգանության եւ կողոպուտի գործով այժմ գտնվում է կալանքի տակ: Նա կալանավորվեց այն օրը, երբ նրա ավագ եղբայրը դարձավ երկու ՃՈ տեսուչի կյանք խլած ավտովթարի մասնակից: Այս ողբերգական վթարից հետո էլ Սերժ Վարդանյանի խուլիգանության գործը երեք տարի անց հայտնվեց ուշադրության կենտրոնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT