Փհենչհան-2018-ի օլիմպիական կրակը հանգցրել են. խաղերը պաշտոնապես ավարտված են

Հարավկորեական Փհենչհան քաղաքում անցկացվող 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի կրակն արդեն հանգցրել են: Նշանակում է՝ ձմեռային օլիմպիական խաղերն ամբողջությամբ ավարտված են:

Կրակը հանգցնելու մասին խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

Օլիմպիական խաղերն անցկացվում էին փետրվարի 9-ից:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում օլիմպիական դրոշը պաշտոնապես հանձնվեց Չինաստանին։ Սպիտակ խաղերն ընդունելու հերթը Պեկինինն է՝ 2022 թվականին։ Պեկինն օլիմպիական խաղեր անցկացնելու փորձ արդեն ունի։ 2008 թվականին այս քաղաքում կայացել են ամառային օլիմպիական խաղերը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս խաղերին մեդալային հաշվարկով հաղթել է Նորվեգիան:

Փհենչհան-2018-ում Հայաստանը ներկայացրին դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Հայ մարզիկները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում, նրանցից մեդալային ակնկալիքներ ի սկզբանե չկային:

Տպել
2148 դիտում

10-ի փոխարեն 20 հարց, քննական 30 րոպե ժամանակ. փոփոխություններ վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում

Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Արցախում կորոնավիրուսի եւս 2 դեպք է հաստատվել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ առկա է հարուցված 2 քրեական գործ

ՎՏԲ բանկն առաջարկում է պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց

Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերը

Ուզու՞մ եք չզեկուցեմ՝ միանգամից դեմ քվեարկեք․ ԼՀԿ պատգամավորը առաջարկեց չներկայացնել հերթական օրենքի նախագիծը

Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կտեղափոխվեն 79 վրացի եւ 35 հայ դպրոցականներ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Եվրո 2020-ի համաեվրոպական ձեւաչափը կարող է փոխվել. The Daily Mail

Զորամասում դիզվառելիքի և բենզինի յուրացման գործով կայացվել է մեղադրական դատական ակտ. պատճառված վնասը հատուցվել է

Հայկ Մարությանը մարտ ամսվա իր աշխատավարձը փոխանցել է շտապբուժօգնության հաշվեհամարին

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

Հայբիզնեսբանկը կվճարի բնակչությանը հատկացվող աջակցության գումարները

ԱԱԾ-ն եւ ոստիկանության ՆԱՎ-ը միջոցառում են իրականացրել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում. Ահարոնյան

Խոզի միսը մարտին էժանացել է շուրջ 700 դրամով, գնաճից հետո նվազել է ալյուրի, ձեթի գինը. ապրանքներիգնի դինամիկան

Շահառուների՝ աջակցության միջոցառում ընտրելու առումով տեխնիկական խնդիր կա, կկարգավորվի. Զարուհի Բաթոյան

Արցախի ԱՆ-ն ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործողների համար՝ Արցախում տեղաշարժի եւ պահանջների մասին