Երևան
12 °C
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ուղեւորափոխադրում իրականացնող «Լիգա» ընկերությունը մրցակցությունից դուրս է թողել «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությանը: Երկու ընկերությունն էլ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարած մրցույթներին մասնակցել են տարիներ առաջ, հաղթող են ճանաչվել եւ հանդիսանում են Երեւան-Արտաշատ երթուղու շահագործողները: Առաջինը սպասարկում է «452» համարի երթուղին, երկրորդը՝ «451» համարը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբջանյանն ասաց, որ տարիներ շարունակ «Լիգա» ընկերությունը խոչընդոտում է իրենց աշխատանքին, իսկ ոլորտը վերահսկող նախարարությունը որեւէ կերպ չի միջամտում դրան: «Լիգա»-ն թույլ չի տալ, որ «Գալակտիկա տրանս սերվիս»-ի երթուղայինները մտնեն Արտաշատի ավտոկայան:
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը դիմել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի ղեկավարին եւ պահանջել է նոր չվացուցակ տրամադրեն, սակայն մերժվել է: Դրանից հետո խնդրել է, որպեսզի Արտաշատի ավտոկայանի տարածքի տաքսիները եւ այլ մեքենաները հանեն, որպեսզի «452» համարի երթուղայինները կարողանան մտնել ավտոկայան: Դրանից հետո դիմել են նախարար Վահան Մարտիրոսյանին, սակայն որեւէ պատասխան չեն ստացել:
«Լիգա» ընկերության ավոբուսներից մեկը, որը միկրոավտոբուսի անվան տակ է շահագործվում
«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև 2016 թվականին կնքված պայմանագրով նախատեսված է, որ «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն պարտավորվում է «Արտաշատ-Երևան» երթուղով իրականացնել ուղեւորափոխադրումներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով: Նախարարությունն էլ պարտավոր է փոխադրողի առաջարկությամբ երթուղու ուղեգծի կամ շարժման չվացուցակի փոփոխության անհրաժեշտության դեպքում քննարկել առաջարկությունը և դրա մասին նախապես տեղեկացնել փոխադրողին: «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ կողմից չվացուցակի փոփոխման հետ կապված ներկայացվել են առաջարկներ, սակայն դրանց համարժեք պատասխաններ չեն տրվել: Ընկերության ներկայացուցչի պնդմամբ, «Լիգա» ընկերությունը փոխադրում է իրականցնում 10 րոպեն մեկ հաճախականությամբ, իսկ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին 30 րոպեն մեկ հաճախականություն է տրվել: Ուսումնասիրելով նախարարության պաշտոնական կայքում տեղադրված չվացուցակները, պարզ է դառնում, որ իսկապես «Լիգա» ընկերությունը 10 րոպե հաճախականությամբ փոխադրումներ է իրականացնում:
Մեր հարցին՝ գործող չվացուցակը հնարավորություն չի՞ տալիս բնականոն աշխատել, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ եթե 30 րոպեն մեկ փոխադրում իրականացնեն, ապա որեւէ հաճախորդ չեն ունենա, քանի որ «Լիգա» ընկերությունը 10 րոպեն մեկ է ուղեւորներին փոխադրում: Վարդան Հակոբջանյանը նկատեց, որ «Լիգա» ըներությունը մրցույթը շահել է որպես միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնող, սակայն ավտոբուսներով է փոխադրում կատարում:
«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն պատրաստվում է դիմել դատարան: «Շուշանիկ Խաչատրյանը (ընկերության տնօրենը) կարծում է, որ իրավունքների պաշտպանության լավագույն միջոցը դատական պաշտպանությունն է: Դա է՝ դիմել դատարան եւ վարչարարության պատճառված վնասի փոխհատուցում ստանալ: Բացի վնասի փոխհատուցումից՝ պարտավորեցնեն նախարարությանը մեզ տրամադրի նոր չվացուցակ»,- ասաց ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ Խաչատրյանի ղեկավարած ընկերությունն, այդուհանդերձ, ամեն ամիս Հայավոտոկայանին պարտաճանաչ կերպով վճարում է սահմանված վճարները:

Նախարար Վահան Մարտիրոսյանը «Լիգա» ընկերության ներկայացուցչի հետ
Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալության տվյալներով՝ Լիգա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին: Հիմնադիրներ Զավեն Նիկոյանն ու Իվան Նիգոյանը հետագայում դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Երբ Արտաշատ համայնքը ղեկավարում էր Հովիկ Արահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետարանը հաճախ էր պայմանագրեր կնքում այս ընկերության հետ: «Լիգա» ՍՊԸ-ն իր ավտոբուսներով տարբեր ծառայություններ էր մատուցում քաղաքապետարանին:
Խնդրի վերաբերյալ դիմեցինք տրանսպորտի նախարարություն, որտեղից առաջակեցին մեր հարցերը գրավոր ուղարկել՝ խոստանալով սահմանված ժամկետում պատասխանել դրանց:
Նշենք, որ նախորդ տարվա փետրվար ամսին նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել էր Արտաշատի ավտոկայան, որտեղ «Լիգա» ընկերության շահագործման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանը մոտեցել էր նախարարին, նշել, որ իրենց ընկերությունը միջմարզային ուղևորափոխադրումներ է իրականացնում միկրոավտոբուսներով: Մինչդեռ այդ ժամանակ էլ Երեւան-Արտաշատ երթուղին սպասարկվում էր ավտոբուսներով:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT