Ս. Սարգսյանը իշխանության է եկել արյունով հաստատված ընտրության արդյունքում. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԵԼՔ դաշինքի կողմից մշակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ լրանում է 2008 թվականի մարտի 1 եւ 2-ի իրադարձությունների 10-րդ տարին եւ ԵԼՔ խմբակցությունը ՀՀ ԱԺ-ին առաջարկում է ընդունել հետեւյալ հայտարարությունը:

«ՀՀ ԱԺ-ն, մտահոգված լինելով, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքները ոտնահարելու առումով ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում, 

Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը,

Վրդովված լինելով, որ մինչեւ օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված չեն եւ զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,

Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչեւ օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,

Հայտարարում է, որ`

1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

3. Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։

4.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»,- հայտարարության նախագիծը ներկայացնելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը իր խոսքում նշեց, որ 2008 թվականի մատի 1-ի լույս երկուսի գիշերը զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գեւորգյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Զաքար Հովհաննիսյանը:

«Մինչեւ հիմա մահվան հանգամանքները կամ սպանությունը բացահայտված չեն: Սպանությունների հետեւանքով զոհված քաղաքացիների հարազատներին փոխհատուցում չի տրվել: Ուզում եմ այս համատեքստում անդրադառնալ մի խնդրի: Դեռեւս 2003 թվականին ՀՀ-ն ստորագրել է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատներին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան, որը 16 տարի ԱԺ-ի վավերացմանն է սպասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 ԵԼՔ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով սպանությունների փաստերին, ասաց.

«Իրավապահ մարմիններն անընդհատ խոստումներ են տալիս, որ միջոցներ կձեռնարկվեն, առաջիկայում կունենանք արդյունքներ, սակայն այդ արդյունքներն այդպես էլ չենք տեսնում: Այս նիստին ներկա է նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը նման հայտարարություններ եւս արել է, բայց արդյունքներ չեն եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այսունուհետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ 3-րդ հանրապետությունում եղել են եւ կան քաղբանտարկյալներ: 

«2008 թվականն առանձնանում է նրանով, որ քաղբանտարկյալների թիվը եւ ծավալն աննախադեպ մեծ էին, թեեւ 2003 թվականին եւս հետապնդումներ եղել են: 2008-ի քաղբանտարկյալների ցանկը հրապարակված է, որը, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ճանաչվել է միջազգային կազմակերպությունների կողմից: Միջազգային ճնշումների արդյունքում էր, որ 2008-ի քաղանտարկյալները երկու համաներումներով ազատ արձակվեցին»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այսօր էլ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես՝ Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ այլք: 

Փաշինյանն ընդգծեց, որ այս հայտարարությամբ ուշադրություն են հրավիրում նաեւ ընտրակեղծարարության դեպքերի քննության անորակ հանգամանքի վրա: Նա նշեց, որ 1998, 2003, 2008, 2012 թվականների նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են եղել: 

«Սերժ Սարգսյանը իշխանության է եկել կեղծված եւ արյունով հաստատված ընտրությունների արդյունքով»: 

Իր ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց մեկ կարեւոր հանգամանքի վրա, որ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի Փաստահավաք խումբը, որը ստեղծվել էր 2008-ի հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանի կողմից՝ միջազգային կառույցների ճնշման ներքո, լուծարվեց, որովհետեւ բացահայտում էր պատճառները: 

«Փաստահավաք խմբի ստեղծումը օրինական ճանաչումն էր այն բանի, որ ՀՀ-ում ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ խորհրդարանական հանձնաժողովները ի վիճակի չեն պարզել ճշմարտությունը եւ հանրությանը ներկայացնել Մարտի 1-ի մասին: Այն մոտ մեկ տարի անց հրապարակեց առաջին պաշտոնական զեկույցը, որը ունեցավ պայթած ռումբի էֆեկտ, եւ Փաստահավաք խմբի տրամադրության տակ կային այնպիսի տեղեկություններ, որոնք բացահայտելու էին  ամբողջ շղթան: Այս ամենի արդյունքում է, որ 2009 թվականին Սերժ Սարգսյանը լուծարեց Փաստահավաք խումբը»,- հիմնական զեկույցի շրջանակներում ասաց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4659 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ