Ա. Օսիկյանն ունեցել է իր թերությունները, համակարգին պետք է նորովի նայել. Դ. Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությանը:

«Պարոն Օսիկյանն իր աշխատած տարիների ընթացքում համակարգում բազմաթիվ նորամուծություններ է արել, ունեցել է շատ լուրջ ձեռքբերումներ, բայց, ինչպես եւ ցանկացած աշխատող մարդ, ունեցել է իր թերությունները»,- ասաց նախարարը եւ հրաժարվեց օրինակներ ներկայացնել:

Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ թերություններ ուներ Օսիկյանը, նախարարը պատասխանեց, որ օրինակներով չի խոսի:

«Չկա այդպիսի մարդ, ով անթերի աշխատի, այդ թվում` ես եւ դուք: Ընդամենը երբեմն խնդիր ես դնում` փոխել անձին, որպեսզի նորովի մոտենան հարցին: Նույնը վերաբերում է ցանկացած պաշտոնատար անձի: Անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատավայրը: Ես համարում եմ, որ պարոն Օսիկյանը շատ մեծ աշխատանք է կատարել, բայց ժամանակն էր՝ արդեն նորովի նայել այդ համակարգին, կատարել հաջորդ քայլերն առաջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը եւ նշեց, որ ինքը աշխատելու է մեկ տարի:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Օսիկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել է արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2468 դիտում

Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ինչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը

Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ

ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում

Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ

Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները

Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո

ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ

Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր

Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել

Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում

ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը

Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց

Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ

Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան

Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում

ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ

Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում

Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին

Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված