Երևան
12 °C
37-ամյա կնոջ եւ նրա դստեր հետ պատահածը ցնցեց հանրությանը: Ի՞նչը կարող էր երիտասարդ կնոջը ստիպել նետվել կամուրջից՝ իր հետ տանելով նաեւ 9-ամյա դստերը: Շրջանառվում են մի քանի վարկածներ: Մասնավորապես, որ կնոջ նախկին ամուսինը կրոնական աղանդի անդամ է եղել: Սակայն ամուսնու հարազատները հրապարակայնորեն հերքել են այդ վարկածը:
Այդուհանդերձ, ամենահավանական վարկածը մնում է այն, որ կինը այդ քայլին գնացել է որոշակի սոցիալական դրդապատճառներով: Խնդիրն այն է, որ կինը ապրում էր իր հայրական տանը՝ տարեց ծնողների հետ: Անցած տարի նրա մորը ազատել էին աշխատանքից: Մայրը աշխատելիս է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: Երիտասարդ կինը նույնպես աշխատում էր նույն կառույցում եւ նրան նույնպես ազատելու մտադրություն է եղել: Վերջինս, սակայն, ըստ տարածված տեղեկությունների, հանդիպել է նախարար Դավիթ Տոնոյանին, եւ խնդրել, որ իրենց ընտանիքից միանգամից երկու հոգու գործազուրկ չդարձնի: Նախարարը ընդառաջել է եւ նրան տեղափոխել մեկ այլ աշխատանքի՝ ավելի ցածր աշխատավարձով:
Այդպիսով, եթե նախկինում կինը եւ նրա մայրը միասին ստանում էին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ, անցած տարեվերջից այդ գումարը միանգամից դարձել է 75 հազար դրամ: Արդյոք ընտանիքը ունեցե՞լ է եկամուտների աղբյուրներ, հայտնի չէ: Բայց վերը բերված տվյալները խոսում են այն մասին, որ ինքնասպան եղած կինը սոցիալական լուրջ խնդիրների առաջ է կանգնած եղել: Իհարկե, դպրոցի աշխատակիցները, որտեղ սովորում էր 9-ամյա աղջնակը, պնդում են, որ աղջիկը միշտ դպրոց է հաճախել նորմալ հագնված, միշտ իր հետ ունեցել է նախաճաշը եւ վրդովվում են այն լուրերից, թե նրա ընտանիքը սոցիալական խնդիրներ է ունեցել: Բայց դա այնքան էլ համոզիչ փաստարկ չէ: Ավելի հավանական է, որ ինքնասպան եղած կինը իր խիստ սահմանափակ դրամական միջոցները ուղղել է առաջին հերթին դստեր կարիքները բավարարելուն: Այդ դեպքում ընտանիքի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը շատ ավելի մեծ ազդեցություն կունենար կնոջ հոգեվիճակի վրա, քանի որ վտանգվում էր դստեր տարրական պահանջները բավարարելու հեռանկարը:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ դեպքի օրը 37-ամյա կինը դստեր հետ այցելել է Դավիթաշենում գտնվող «Տաշիր պիցցա» ու պիցցա գնել, նույնպես որեւէ կերպ չի հերքում պնդումը, թե ընտանիքը սոցիալական խնդիրներ չի ունեցել: Իր եւ դստեր կյանքի վերջին օրը մի փոքրիկ գումար ճարելը այնքան էլ դժվար չէ:
Ընդհանրապես, Հայաստանում բնակչության մի ստվար հատվածի սոցիալական խիստ ծանր վիճակի մասին իշխանությունը խոսում է մի տեսակ չկամությամբ: Իշխող կուսակցության վերնախավի ներկայացուցիչներից մեկը պնդում է, թե ասենք կարագի ու մսի թանկացումը աղքատների վրա չի ազդում, որովհետեւ նրանք, միեւնույն է, կարագ ու միս չեն ուտում: Հայտարարում են նաեւ, թե աղքատության պաշտոնական ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը, որովհետեւ մարդիկ խոպան գնացած իրենց հարազատներից փող են ստանում ու լավ էլ ապրում են եւ այլն, եւ այսպես շարունակ: Դժվար է ասել, նրանք իրոք չե՞ն պատկերացնում իրական վիճակը, բոլորովին տեղեկացված չե՞ն, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ բառացիորեն սոված են, թերսնվում են: Թե՞ լավ էլ գիտեն, պարզապես ակնառու պատկերը հերքելով, որպես տարիներով իշխող կուսակցություն եւ այդ իրավիճակի համար հիմնական պատասխանատու, փորձում են իրենց վրայից «քցել» այդ պատասխանատվությունը: Բայց դա այնքան էլ էական չէ:
Իհարկե, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների մակարդակը բարձր է նաեւ տնտեսապես շատ ավելի բարվոք երկրներում: Բայց դա ավելի շատ ազգային առանձնահատկություններով է պայմանավորված: Օրինակ, Նորվեգիայում էլ ինքնասպանության մակարդակը շատ բարձր է: Բայց այնտեղ մարդիկ ինքնասպանություն են գործում բոլորովին ուրիշ պատճառներով, որը խոսակցության այլ թեմա է: Իսկ այն, որ Հայաստանում ինքնասպանությունների հիմնական պատճառը հենց սոցիալական վիճակն է, հաստատվում է նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության 562 փորձ: Դրանց 63.7 տոկոսը կատարել են գործազուրկները եւ միայն 11.1 տոկոսը՝ աշխատանք ունեցողները: Ինքնասպանության դեպքերի թիվը 2017-ին եղել է 157, որոնց 59.9 տոկոսը գործազուրկներն են եւ միայն 6.3 տոկոսը՝ աշխատանք ունեցողները: Ընդ որում, գործազուրկների ինքնասպանության մասնաբաժինը ընդհանուրի մեջ, նախորդ տարվա համեմատ, կտրուկ աճել է՝ 2016-ին այդ ցուցանիշը 47.2 տոկոս էր: Սա սարսափելի վիճակագրություն է եւ կասկածների տեղ չի թողնում՝ Հայաստանում ինքնասպանության դիմելու հիմնական պատճառը հենց սոցիալական վիճակն է:
Այս փաստը որքան էլ ջանասիրաբար թաքցվի, այլեւս դառնում է ակնհայտ: Օրերս մեր թերթին տված հարցազրույցում Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, հայտնի մանկաբույժ Նիկոլայ Դալլաքյանը ըստ էության ասել էր, որ Հայաստանում երեխաներ են սովամահ լինում. «Եթե ֆինանսական լուրջ խնդիրներից, այս կամ այն կազմակերպչական հարցերից ելնելով՝ ընտանիքները հնարավորություն չեն ունենում պահել երեխային, կարելի է ժամանակավորապես, առանց նրանից հրաժարվելու, տանել սոցիալական հաստատություն, որպեսզի պետությունն ապահովի այդ երեխայի խնամքը, սնունդը, զարգացումը եւ այլն, քան թե տանեն տնային թշվառ պայմաններում պահեն, ոչ բժշկական օգնություն ցուցաբերեն, ոչ ադեկվատ խնամք լինի, եւ երեխային էլ կորցնեն...»:
Դառնալով 37-ամյա կնոջ եւ նրա դստեր ինքնասպանությանը, անշուշտ, չի կարելի միանշանակ պնդել, որ կյանքին հրաժեշտ տալու միակ պատճառը եղել է սոցիալականը: Բայց չափազանց մեծ է հավանականությունը, որ ընտանիքի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը մի քանի այլ ենթադրյալ պատճառների հետ միասին «ամբողջացրել է» ինքնասպանություն կատարելու որոշումը:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 17-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT