Սեւանա լճի տարածքում ճեմուղի կկառուցվի, ջրի տակ մնացած շինությունները կքանդվեն

Հանրային քննարկման է դրվել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների եւ զարգացման ռազմավարության և 2018-2023թթ միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Ծավալուն ռազմավարությունում նկարագրված են այն խնդիրները, որոնք պետք է լուծի կառավարությունը առաջիկա 5 տարիների ընթացքում:

Ռազմավարության հիմնական խնդիրներից է համալիր միջոցառումների ներդրմամբ Սևանա լճի մակարդակի իջեցման կանխարգելումը և լճի մակարդակի օրենքով սահմանված չափով բարձրացման ապահովումը՝ որպես լճի ջրի նախկին քանակական և որակական ցուցանիշների վերականգնման և էվտրոֆիկացիայի կանխարգելման նախապայման:

«Սեւան» ազգային պարկում առկա ինքնակամ շենք-շինությունների, ապօրինի զավթած հողատարածքների հարցը պետք է ռազմավարությամբ կարգավորվի, ջրի տակ մնացած շենք-շինությունները պետք է ապամոնտաժվեն, իսկ ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկները պետք է մաքրվեն: Որպես հիմնական խնդիր թվարկված են նաեւ՝ լճում ձկան և խեցգետնի արդյունագործական պաշաների ավելացումը, կայունության ապահովումը, օտարածին բուսական և կենդանական տեսակների ներմուծման, աճեցման և բազմացման կանխարգելումը, արդյունագործական ձկնորսության կարգի վերանայումը, կայուն արդյունագործական որսի իրականացումը և վերահսկումը, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:

Ծրագրված է «Սևան» ազգային պարկի հարակից համայնքների եկամտի աճին նպաստող և «Սևան» ազգային պարկի ֆինանսական կայունության ամրապնդումն անուղղակիորեն խթանող ոլորտների զարգացում: Այդ ամենը կառավարությունում պատկերացնում են զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպելով, պատասխանատու արդյունագործական ձկնորսության կազմակերպմամբ, ցանցավանդակային ձկնաբուծություն, արհեստական (արոտավայրային) ձկնաբուծությամբ:

Պլանավորված է «Սևան» ազգային պարկի տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության կազմակերպում՝ ինտենսիվ այգիների հիմնում, ջերմատնային տնտեսությունների կառուցում:

Պարկի տարածքների համար քաղաքաշինական զարգացման ծրագրեր կմշակվեն: Մասնավորապես, Սևանա լճի առափնյա երեք տարածքների (Լճաշեն-Ծովագյուղ, Շորժա-Վարդենիս, Մարտունի-Գավառ) զբոսաշրջային զարգացման հայեցակարգի և հատակագիծ կմշակվի: Կկառուցվի Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղի:

Հնգամյա ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման համար պահանջվող ծախսերի ֆինանսավորումն ապահովվելու է հիմնականում միջազգային և մասնավոր ներդրումների, պետական բյուջեի, բնապահպանության միջոցառումների ֆինանսավորման գործող մեխանիզմների վերանայման և նորարարական մեխանիզմների ներդրման հաշվին։

Ֆինանսական նախահաշիվ է կազմվել յուրաքանչյուր ծրագրի համար: Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցումը կարժեանա 4.9 միլիարդ դրամ, որի իրականացման ժամկետը սահմավել է 2019-ից 2023 թվականները: Ճեմուղու ստեղծման միջոցով հստակ կտարանջատվի լողափնյա եւ կառուցապատվող հատվածները, բարեկարգ և հարմարավետ հանգստի գոտի կստեղծվի: 122 միլիոն դրամով Սևանա լճի առափնյա երեք տարածքների՝ Լճաշեն-Ծովագյուղ, Շորժա-Վարդենիս եւ Մարտունի-Գավառ հատվածներում զբոսաշրջային զարգացման հայեցակարգը եւ հատակագիծը կմշակվի:

«Սևան» ազգային պարկի տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման եւ ջերմատնային տնտեսությունների կառուցումը կարժենա 748 միլիոն դրամ: Էկոլոգիապես մաքուր սննդամթերքի և եթերայուղերի արտադրության կազմակերպումն էլ կարժենա 171 միլիոն դրամ:

Ամենաշատ գումարը կհատկացվի ջրի տակ մնացած շենք շինությունների ապամոնտաժման աշխատանքների համար: Նախատեսվում է 14 միլիարդ դրամ հատկացնել այդ ծրագրի համար, որի արդյունքում ակնկալվում է ջրի որակի վատթարացման կանխարգելում:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 17-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6613 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե