Ալավերդցի Վահագնը «թալանել» է իր բարեկամին, իսկ մայրը վախեցրել է պաշտոնատար անձանցով

Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնը, որը իր պաշտպանի բնորոշմամբ բարեգործ է եւ բարերար, տարիներ առաջ «թալանել» է իր բարեկամին:

Այս մասին բարձրաձայնվում է այսօր միայն, այն բանից հետո, երբ Վահագն Աբգարյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակով՝ ՔԿՀ-ում: Չնայած նրա՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքին, Ալավերդի քաղաքում այնուամենայնիվ վախի մթնոլորտը դեռ շարունակվում է: Նրանից տուժած բարեկամը վախենում է իր անվտանգության համար, իսկ մեզ ստորեւ ներկայացվող դեպքի մասին պատմած նրա ընկերուհին հասկանալի պատճառներով նույնպես չցանկացավ ներկայանալ:

Նա մեր զրույցում պատմեց, որ տուժած բարեկամը խանութ է աշխատեցնում, եւ 2014 թվականին Վահագն Աբգարյանը վարկ մուծելու պատրվակով բարեկամից 3800 դոլար է խնդրել՝ կես ժամից վերադարձնելու պայմանով: Կես ժամը, սակայն, դարձել է 4 տարի:

Բարեկամն առ այսօր պահանջում է իրենից «թալանված» գումարը, ավելին. հույս է փայփայում, որ իր եւ Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկոյի (Արթուր Մնացականյան) հեռախոսային խոսակցությունները եւս գաղտնալսած կլինեն: Ինչպես տեղեկացրել ենք, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով նոր կատարված բացահայտումներն ու Վահագն Աբգարյանի եւ նրա թիմակիցների կալանավորումը  ԱԱԾ գաղտնալսումների արդյունք է:

«Ալավերդցի Վահագը ոչ թե բարերար է, այլ՝ թալանչի ու բարեկամապիղծ: Նա իր հարազատ բարեկամին է թալանել մի քանի հազար դոլար եւ այդ թալանած գումարով բարերարություն արել, մոր գրած գրքի հրատարակությունն ու շնորհանդեսը կազմակերպել»,- խնդրի մասին բարձրաձայնեց բարեկամի ընկերուհին: Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գեւորգյանը «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» գրքի հեղինակն է. մեր զրուցակցի պնդմամբ, այդ գրքի շնորհանդեսը կազմակերպվել է հենց այդ «թալանված» գումարով այսինքն դեպքից երկու օր հետո՝ 2014թ. սեպտեմբերի 17-ին: Տուժած կինը մի քանի անգամ դիմել է Վահագնի մորը՝ խնդրելով վերադարձնել իր գումարը, ի պատասխան Անահիտ Գեւորգյանն ասել է՝ «լավ ես կխոսեմ Վահագի հետ, բայց դա միայն իր որոշելու հարցը չէ, նա պետք է տղաների հետ խորհրդակցի, նա միայնակ չի»: Այդպես էլ, սակայն, գումարը չեն վերադարձրել: Բարեկամը  չի նահանջել եւ կրկին այցելել է Վահագն Աբգարյանի բնակարան եւ կրկին նրա մորից խնդրել թալանված գումարը, սակայն մայրն այս անգամ էլ մեկ այլ «ցնցող» պատասխանել է տվել, նա ասել է, որ Վահագնը շատ հզոր ծանոթներ, բարեկամներ ունի եւ ցույց է տվել իր գրքի շնորհանդեսից տեսագրության մի հատված, ասելով տես՝ Վահագնը ինչ պաշտոնյաների հետ է շփվում, եթե դու փորձես բողոքել, Վահագը քեզ կոչնչացնի:

Ընկերուհու պնդմամբ՝ կնոջը պարբերաբար վախեցրել են, սպառնացել Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանի միջոցով: Մեր զրուցակցի խոսքով, երբ վերջերս էլ բարեկամը զանգահարել է մորը եւ ասել, որ գնում է ոստիկանություն՝ բողոքելու, կես ժամ անց իր խանութի մոտ է հայտնվել Վահագն Աբգարյանի մեքենան, որի մեջ եղել են Վահագն Աբգարյանը եւ Արկոն: Վահագն Աբգարյանը, սակայն, մեքենայից չի իջել, խանութ է մտել Արկոն եւ սպառնացել կնոջը թուղթ վերցնել եւ գրել, որ ինքը Վահագն Աբգարյանից պարտք ու պահանջ, բողոք չունի: «Արկոն զենքը կողքից կախած մտել է այդ կնոջ խանութ եւ ստիպել, որ թղթի վրա գրի, որ նա պարտք ու պահանջ չունի...Ընկերուհիս նրանցից վախենում էր, որովհետեւ լսել էր, որ նրանց մոտ միշտ զենք կա, վախենում էր իր ու իր ընտանիքի համար: Արկոյի միջոցով զանգում էին, վախեցնում, որ եթե բողոքես քո հարազատներից, երեխայից այդ գումարը մենք կրկնակի կտանենք»,- ասաց նա: Չնայած նրան, որ բարեկամը ստորագրել է թղթի տակ, այնուամենայնիվ մի քանի անգամ՝ մինչեւ 2017-ի ամառը, զանգահարել է Արկոյին եւ պահանջել իրենից թալանված գումարը, նա էլ սպառնացել է. «բախտդ փորձի, բողոքի»: Մեր հարցին, թե Վահագն Աբգարյանի մայրը չի՞ փորձել գումարը վերադարձնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մայրը չի փորձել գումարը  վերադարձնել, մայրը իր տղայի կեղտոտ գործերին տեղյակ էր ու ինքը պաշտպանում էր: Ասեց՝ իմ տղայի գործն էլ էդ ա, ինքը մենակ չի, պիտի տղաների խմբի հետ խորհրդակցի, հետո որոշեն՝  վերադարձնեն, թե չէ: Բարեկամի հույսն այժմ ԱԱԾ- ն է. «Եթե ԱԱԾ-ն գաղտնալսել է Արկոյին, ապա այդ խոսակցություններն էլ գաղտնալսած կլինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Մեզ հաջողվեց գտնել Անահիտ Գեւորգյանի գրքի շնորհանդեսի տեսագրությունը, որ արել է «Սիվիլնեթը»: Տեսագրության ուսումնասիրությամբ պարզվեց, որ բարեկամին սպառնացած «ազդեցիկ» մարդկանցից երկուսը, ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանն ու եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովն են: Մամուլում գրվել է, որ Կարեն Գասպարյանը եւ Վահագն Աբգարյանը մտերիմներ են, ինչը, սակայն, մեր զրույցում Կարեն Գասպարյանը «սուտ» էր որակել: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ ոստիկանապետի եղբայրը հայտնվել Վահագն Աբգարյանի կողմից հովանավորված մոր՝ Անահիտ Գեւորգյանի շնորհանդեսին եւ առաջին շարքում պատվավոր տեղ զբաղեցրել:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, Ռոմիկ Մոսինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Եթե հաստատվի Վահագն Աբգարյանի կողմից խարդախության եւ սպառնալիքի փաստը, ապա նրան նոր մեղադրանքներն են սպասվում:

Առաջիկայում կներկայացնենք նաեւ Վահագն Աբգարյանի մոր՝ Անահիտ Գեւորգյանի հետ հարցազրույցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8488 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ