Երևան
12 °C
Երեւանի Սարյանի պուրակի խնդիրը հասել է նախագահականի վերահսկողական ծառայություն: Տարածքը տարիներ շարունակ վարձակալած «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը դիմել է նախագահի վերահսկողական ծառայությանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նարինե Վարդանյանը, որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրությունը եւ վաճառքը:
Երեւանի քաղաքապետարանը 2015 թվականին չէր ցանկացել երկարաձգել նշված ընկերության հետ Սարյանի պուրակի տարածքի վարձակալության պայամնագիրը: Ընկերությունը դիմել էր վարչական դատարան, որը վճռել էր, որ քաղաքապետարանը պարտավոր է երկարացնել վարձակալության պայմանագիրը: Դրանից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգրյանի որոշմամբ 2017 թվականի հունվարին վարձակալության պայմանագիրը երկարձգվել էր մինչեւ 2021 թվականը: Շատ չանցած քաղաքապետարանը դիմել է վարչական վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերացնել վարչական դատարանի վճիռը: Հաջորդ քայլով Տարոն Մարգարյանը վերացրել էր 2017 թվականի հունվարին կայացրած իր որոշումը՝ խզելով վարձակալության պայմանագիրը:
«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի վերաբերյալ բացի նախագահականից դիմել է նաեւ Տարոն Մարգարյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Մարգարյանից եւ Կարապետյանից արձագանք չի ստացել, իսկ ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել:
«Նախագահականի վերակողական ծառայությունում ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը՝ դատարանի վճռից սկսած մինչեւ այն փաստաթղթերը, որից տեղեկացել եմ, որ վերացվել է վարձակալության երկարաձգման մասին որոշումը: Ինձ լսեցին վերահսկողականում, բայց մինչ այսօր ես պատասխան չեմ ստացել»,- ասաց Նարինե Վարդանյանը: Մեր տեղեկություններով, նախագահականի վերահսկողական ծառայությունից դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար: Եվ այժմ քաղաքապետարանում մտածում են, թե ինչ են պատասխանելու:
Նարինե Վարդանյանն ասաց նաեւ, որ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր դիմումից հետո դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն էլ պատասխան նամակ է ուղարկել: «Տարոն Մարգարյանը պատասխանում է, որ իրենք վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել, դատական պրոցեսը դեռ շարունակվում է: Գրել է պատասխան, որ ժամկետը լրացել է եւ ինքը ոչ մի թույլտվություն չի տվել»,- ասաց Նարինե Վարդանյանը՝ նշելով, որ դատարանի վճռից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգվել է եւ վճարվել է ամբողջ 2017 թվականի գույքահարկը՝ 1 միլիոն 396 հազար դրամ, սակայն տարվա երկրորդ կեսին վարձակալության պայմանագիրը խզվել է եւ այդ մասին քաղաքապետարանը որեւէ պատասխան չի տվել պատգամավորին:
Դիտարկմանը՝ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ տարածքի վրա «աչք ունի» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հետագայում հերքեց իր կապը պուրակի հետ, Նարինե Վարդանյանն արձագանքեց. «Չկա այնպիսի մի բան, որ բարձրաձայնվի եւ դա իրականություն չլինի: Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետեւ երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցների ինֆորմացիայից եմ իմացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել իր բանկում եւ հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրողջ որդին: Կողքից բոլոր խոսակցություններն էլ դա է: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականտերը դառնան, հետո նոր կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անունները»:
Նշենք, որ խնդրի վերաբերյալ մենք գրավոր հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն քաղաքապետարանից կցկտուր պատասխան էին տվել: Տեղեկացրել են, որ Երեւանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 9-ի թիվ 1972-Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել Երեւանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 25-ի թիվ 149-Ա որոշումը, որի համար հիմք են հանդիսացել կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2093-Ն որոշման 5-րդ կետի պահանջները:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ մեզ տրամադրած պարզաբանման մեջ նշել էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամները կապ չունեն Երեւան քաղաքի Սարյան պուրակի վարձակալման հետ:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT