Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց գրեթե երկու տարի հետո, առաջին անգամ Արթուր Դավթյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով: Նա, ինչպես անակնկալ եկավ, այնպես էլ անակնկալ հեռացավ՝ շատ լրագրողների հարցեր թողնելով անպատասխան:
Գլխավոր դատախազը, սակայն ասուլիսին «միայնակ չէր» ներկայացել, նրա ձեռքին վիճակագրություններով լի տրցակ էր: Չոր վիճակագրական տվյալները հրապարակելուց հետո, լրագրողները նրան հարցեր ուղղեցին տարբեր թեմաներից՝ Մարտի 1-ի, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունից սկսած եւ «Մեդիալաբի» խմբագրին սպառնալու դեպքից վերջացրած:
Ամենից շատ հնչեցրած հարցերը վերաբերում էին Լոռու մարզում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին եւ ձերբակալություններին: Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք բացահայտվեց: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր եւ իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: Այս գործով այժմ կալանքի տակ է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը եւ նրա ենթական՝ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը: Հարցին՝ արդյո՞ք քրեական գործով կան մեղադրվող կամ կասկածյալ դատախազներ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ քրեական գործով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաքննությունն ավարտվել էր, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատախազին, ով այն չի հաստատել. «Խնդիրներ է տեսել գործի քննության լրիվությունն, օբյեկտիվությունն ապահովվելու ուղղությամբ եւ ուղարկել է լրացուցիչ նախաքննության:
Արդյունքում՝ իմ կողմից քրեական գործի վարույթը վերցվել է Լոռու մարզի քննչական վարչությունից եւ ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում իրականացնելու առաջարկով, որը բավարարվել է, եւ մենք, ըստ էության, այս բացահայտումներն ունեցանք Քննչական կոմիտեի՝ Հատկապես կարեւոր գործերի քննչական վարչությունում կատարված քննության արդյունքներով: Ինչ վերաբերում է այդ գործի քննության ընթացքում պաշտոնատար անձանց հնարավոր հանցավոր մասնակցությանը, ապա ձեզ հայտնի է՝ այդ փաստով էլ քրեական գործ է հարուցված, արդեն մեկ մեղադրյալ ունենք, եւս մեկ ձերբակալված պաշտոնատար անձ ունենք, եւ քրեական գործով իրականացվելու է բազմածավալ քննություն: Ամեն ինչ անելու ենք՝ հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար՝ ցանկացած ելքով, ով դրանում համապատասխան մասնակցություն ունեցած կլինի»,- ասաց նա:
Մեր հարցին՝ կարո՞ղ է նախաքննությունն օբյեկտիվ ընթանալ, եթե մեղադրվող պաշտոնատար անձի աները ՀՔԾ-ում ազդեցիկ պաշտոն է զբաղեցնում (ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի աները ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի խորհրդականն է,- հեղ.), Արթուր Դավթյանն արձագանքեց՝ վստահեցնում եմ: « եմ, որ անկախ ցանկացած բարեկամական կապերից, իրականացվելու է լրիվ, օբյեկտիվ բազմակողմանի քննություն»,- ասաց նա: Քանի որ պաշտոնապես չի նշվում, որ կալանավորված անձը, այնուամենայնիվ, Թաթուլ Շուշանյանն է, լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կալանավորված պաշտոնյան հենց նա է, ինչին ի պատասխան Արթուր Դավթյանը պատասխանեց.
«Եթե այս պաշտոնատար անձի անունը մեր կողմից պաշտոնապես տալն իրավաչափ գնահատեինք, մենք անունը կֆիքսեինք մեր հաղորդագրության մեջ: Ցավոք, բայց, այսպես ասած՝ արտահոսքի արդյունքում հրապարակվեց համապատասխան պաշտոնատար անձի անունը: Դրա կապակցությամբ նաեւ քիչ առաջ համապատասխան հարց հնչեցվեց՝ բարեկամական կապի հետ կապված: Կգա ժամանակը, լիարժեք պատկերը կբացահայտենք, բոլորի անուններով կհրապարակենք: Կրկին անդրադառնալով այս հարցին, պետք է շեշտեմ՝ յուրաքանչյուրի համար, խոսքը պաշտոնատար անձի մասին է, եթե նույնիսկ գիտակցումը համաչափ չէ պետության մեջ, պետականաշինության մեջ կոռուպցիայի՝ չարիք լինելը, գոնե յուրաքանչյուրը պետք է նվազագույնը մտածի իր անձի, իր հեղինակության, իր ընտանիքի մասին: Սա պետք է իրենք մտածեն: Ամեն պաշտոնյա պետք է բարձր գնահատի այս արժեքները, եւ իր գործունեության ընթացքում հիմքեր չստեղծի, որ մի օր ինչ-որ բանի համար պատասխան տալու եւ անցած ճանապարհի վրա լիարժեք ստվեր նետելու առիթ ունենա»: Մեր հարցին՝ թե ի՞նչ չափի կաշառքի մասին է խոսքը, Դավթյանն ասաց, որ անհրաժեշտ տեղեկությունները կհրապարակվեն:
Ինչ վերաբերվում է «Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների փաստի առթիվ հարուցված քրեական գործին, ապա դատախազը վստահեցրեց, որ այն կքննվի օբյեկտիվ: Նրա խոսքով՝ նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, հրավիրվել է ոստիկանություն, հարցաքննվել է եւ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ «Դատախազը հսկողություն է իրականացնում։ Անձը կհրավիրվի, կտա ցուցմունքներ։ Այս գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն»,- ասաց Արթուր Դավթյանը։
Խոսելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին Դավթյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազության համար 24-ժամյա առաջնահերթություն է: Նա նշեց, որ կոռուպցիոն հանցագործություններն ի տարբերություն սպանությունների եւ այլ հանցատեսակների ամբողջ աշխարհում բարձր լատենտայնություն ունեն եւ այդտեղ շատ կարեւոր է քրեական հետապնդող մարմինների աշխատանքը: Նրա ներկայացրած ցուցանիշի համաձայն՝ 2017թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 20 285 հանցագործության դեպք, որը 8,1 տոկոսով ավելի է 2016թ. ընթացքում կատարված հանցագործությունների թվից: Նա տեղեկացրեց, որ, 2016թ. համեմատ, 1600-ով աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Փոխարենը էապես նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները: Մասնավորապես` ծանր հանցագործությունները նվազել են 16,4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 33-ով կամ 16,7 տոկոսով: 2017-ին երկրում արձանագրվել է 22 սպանության փորձ, որը 13-ով պակաս է 2016-ի ցուցանիշից: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ վերջին 10 տարվա սպանության փորձերի նվազման ամենալավ ցուցանիշն արձանագրվել է 2017-ին:
Վիճակագրական տվյալներ ներկայացնելիս գլխավոր դատախազը համեմատություններ էր անցկացնում Լատվիայի եւ Լիտվիայի երկրների, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ: «2016 թվականի ընթացքում կաշառք տալու, ստանալու եւ կաշառքի միջնորդության 71 դեպք է արձանագրվել, 2017 թվականին արձանագրվել է նման 163 դեպք: Եթե ներկայացնեմ վերջին տասը տարվա ցուցանիշը, ապա ասեմ, որ 2007-ին կաշառք տալու, ստանալու եւ միջնորդելու ընդամենը 7 դեպք է գրանցվել: Եթե համեմատվենք ԱՊՀ երկրների հետ, ապա Ադրբեջանում 2017-ին նման 19 դեպք է արձանագրվել»,- ասաց Դավթյանը:
Մի քանի հարցերի պատասխանելուց հետո Դավթյանը հեռացավ մասնակցելու Կոլեգիայի նիստին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT